«Պալատների և ասոցիացիաների ռազմավարական պլանավորում» թեմայով աշխատաժողով

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը (ՀՀ ԱԱՊ), Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE, Վաշինգտոն) հետ համատեղ, կազմակերպում են առցանց սեմինար «Պալատների և միությունների ռազմավարական պլանավորում» թեմայով: Սեմինարը վարելու է Բոբ Հարիսը։ Բոբը մի շարք աշխատությունների հեղինակ է ու աշխարհահռչակ փորձագետ, ունի ասոցիացիաների, պալատների և այլ ոչ առևտրային կազմակերպությունների հետ աշխատելու ավելի քան 30 տարվա փորձ:
Միջոցառումը տեղի կունենա ապրիլի 13-ին՝ ժամը 16:00-ին (Երևանի ժամանակով): Սեմինարի լեզուն անգլերենն է համաժամանակյա հայերեն թարգմանությամբ:
Միջոցառումը նաև լավ հարթակ կլինի Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հետ հետագա հնարավոր համագործակցության ուղղությունները բացահայտելու համար:
Դասընթացի Zoom հարթակին միանալու համար՝
Հանդիպման ID ՝ 823 0209 0704
Գաղտնաբառ ՝ 851736
Հանդիպման հղում ՝ https://us02web.zoom.us/j/82302090704?pwd=WWN1VFJFcGorL0JvcDZqRVR0R2cvZz09
Կից ներկայացնում ենք միջոցառման օրակարգը: