ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Շրի Լանկայի նորանշանակ դեսպանի այցը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ

Շրի Լանկայի նորանշանակ դեսպանի այցը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ

Փետրվարի 26-ին ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատը հյուրընկալել է ՀՀ-ում Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միգահալանդ Դուրաջ Լամավանսային։

Պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը շնորհավորեց նորանշանակ դեսպանին միաժամանակ համոզմունք հայտնելով, որ նա կնպաստի Հայաստան-Շրի Լանկա առևտրատնտեսական կապերի խորացմանը և ամրապնդմանը։ Այս համատեքստում պարոն Ալեքսանյանը առանձնակի կարևորեց տնտեսության առանձին ոլորտներում համագործակցության հնարավորությունների ձևավորումը և զարգացումը՝ մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, վերամշակող արդյունաբերության և տուրիզմի ոլորտներում։ Անդրադարձ եղավ նաև ՀՀ-ում համատեղ ձեռնարկությունների և շրիլանկայի ընկերությունների մասնաճյուղերի ստեղծման հնարավորություններին, որոնց միջոցով կստեղծվի նոր ճանապարհ՝ ՀՀ-ում թողարկված ապրանքներով մուտք գործել երրորդ երկրների շուկաներ։

Երկու կողմերը կարևորել են նաև ուղիղ ավիաչվերթների բացման հնարավորությունը՝ զբոսաշրջության ոլորտում համատեղ զարգացման նպատակով։

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և պատրաստակամություն հայտնեց հետագայում ևս սերտ համագործակցել պալատի հետ։

Քննարկվեցին նաև երկու երկրների պալատների միջև համագործակցության հուշագիր կնքելու ինչպես նաև փոխադարձ այցելություններ կազմակերպելու հնարավորությունները։

hacklink al hacklink hack forum crack forum php shell indir siber güvenlik blog wordpress nulled themestotobobayilik.netpornoinstagram beğeni satın altiktok takipçi satın alAnkara Evden Eve Nakliyatfutbol oyunlarıvideo porno xxxvideo porno italianisiber güvenlik blogdireksiyon dersismm panelankara web tasarımbursa kamera sistemleriçatı muayenesi nasıl yapılırmum büyüsüberhetiye duası