ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Made in Belarus արտադրողների առաջին վիրտուալ ցուցահանդեսը կմեկնարկի հունիսին

Made in Belarus արտադրողների առաջին վիրտուալ ցուցահանդեսը կմեկնարկի հունիսին

Made in Belarus առաջին վիրտուալ,  #AgroFood ցուցահանդեսը  կմեկնարկի 2020 թվականի հունիսի 16-ին որտեղ կներկայացվեն բելառուսական առաջատար գյուղատնտեսական և սննդի արտադրությամբ զբաղվող ընկերությունների արտադրանքները:  Ցուցահանդեսը  տեղի կունենա առցանց, որը բաղկացած կլինի բելառուսական ընկերությունների վիրտուալ տաղավարներից: Յուրաքանչյուր տաղավար կներառի առցանց արտադրանքի նմուշներ, տեսանյութեր և բիզնես առաջարկներ: Այցելուները կկարողանան դիտել անձնական վիդեո ողջույնները և զրուցել ընկերության ներկայացուցչի հետ տեքստային զրույցի միջոցով: Ամբողջ տեղեկատվությունը կլինի ինչպես ռուսերեն, այնպես էլ անգլերեն:

«Ագրո» տաղավարներում կներկայացվեն գյուղատնտեսական տեխնիկա, սարքավորումներ և տեխնոլոգիաներ  գյուղատնտեսության, պարարտանյութերի և բույսերի պաշտպանության գործակալների համար: Սննդի տաղավարներում  կցուցադրվի սննդամթերք և խմիչքներ: Ցոււցահանդեսին կներկայացվի ավելի քան երեսուն բելառուսական ընկերություններ և արտադրական օբյեկտներ: Ցուցահանդեսին մասնակցությունը անվճար է (պարտադիր գրանցման ենթակա): Գրանցումն սկսվում է հունիսի 1-ին՝ հետևյալ հղումով  https://www.belinterexpo.by/exhibition/virtual/, իսկ ինտերակտիվ պլատֆորմը բացվում է հունիսի 16-ին:  Ընկերությունների հետ հաղորդակցման համար տեքստային զրուցը հասանելի կլինի հունիսի 16-ից 18-ը, այնուհետև այդ պլատֆորմը հասանելի կլինի առևտրային ցուցահանդեսների ռեժիմով մասնակցության համար մինչև հուլիսի 19-ը:

Լրացուցիչ մանրամասների համար այցելեք ՝ www.belinterexpo.by.

Միջոցառման մամլո հաղորդագրությանը ռուսերեն և անգլերեն լեզուներով կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝  https://bit.ly/2MThCww