ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Համագործակցության նոր փուլ` ԱՄՆ Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) հետ

Համագործակցության նոր փուլ` ԱՄՆ Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) հետ

Մասնավոր հատվածի կայուն զարգացման ծրագրերի իրականացումը մշտապես ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի (ՀՀ ԱԱՊ) գործունեության առանցքում է, և այդ նպատակով Պալատը համագործակցում է մի շարք առաջատար տեղական և միջազգային կազմակերպությունների հետ: Այս տարի ստորագրվեց հերթական համաձայնագիրը ԱՄՆ Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (CIPE) հետ, որը հանդիսանում է ԱՄՆ առևտրի պալատի կողմից հիմնադրված կառույց։ Համաձայնագրի շրջանակներում մեկ տարվա ընթացքում համատեղ կիրականացվեն տնտեսական ոլորտում ժողովրդավարական բարեփոխումներին և թափանցիկ գործունեությանն ուղղված աշխատանքեր, ինչպիսիք են՝ գործարար համայնքի խնդիրների վերհանում և վերջիններիս շահերի պաշտպանություն, հակակոռուպցիոն ստանդարդների վերաբերյալ հայաստանյան գործարար համայնքի իրազեկության բարձրացում, աջակցություն մարզային առևտրաարդյունաբերական պալատներին։ Երկու կառույցների ջանքերով նախատեսվում է առավել լսելի դարձնել մասնավոր հատվածի, հատկապես ՓՄՁ-ների ձայնը՝ խնդիրների վերհանման և տնտեսական բարեփոխումների վրա ազդելու միջոցով:

Ծրագրի ավարտին նախատեսվում է ստեղծել հակակոռուպցիոն կոալիցիա՝ կազմված գործարար համայնքի ներկայացուցիչներից, որի հիմնական գործառույթը կլինի ոլորտի հակակոռուպցիոն մարտահրավերների բացահայտումը եւ դրանց դեմ արդյունավետ պայքարի մեխանիզմների մշակումը։ 

Նախաձեռնության շրջանակներում նախատեսում են սեմինար-դասընթացներ ՀՀ 5 մարզերի գործարար համայնքների համար, որոնց շրջանակներում մասնակից ընկերությունները/կազմակերպությունները հնարավորություն կունենան քննարկել տնտեսական՝ այդ թվում հարկային քաղաքականության վերջին փոփոխությունները, ներկայացնել առկա խնդիրները, քննարկել հակակոռուպցիոն ստանդարտները, ստանալ խորհրդատվություն թափանցիկ գործունեության իրականացման ուղղությամբ։ 

Հիշեցնենք, որ ԱՄՆ Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոն — ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ համագործակցությունը սկսվել է դեռեւս 2016թ.-ին, եւ մինչ այժմ համատեղ ջանքերի շնորհիվ հաջողությամբ ավարտին են հասցվել մի շարք կարևոր նախաձեռնություններ։