Հայաստան-Հորդանան տնտեսական կապեր
Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդի Հայաստան կատարած այցի շրջանակում Երևանում անցկացվեց Հայաստան-Հորդանան գործարար համաժողով։ Հանդիպման ընթացքում ստորագրվել է «ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հորդանանի Հաշիմյան թագավորության Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարարության միջև տնտեսական համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը, որը գործակցության ելակետային քայլ է։
Այդ համատեքստում էլ Հորդանանի Հաշիմյան թագավորության Արդյունաբերական պալատի նախագահ Ֆաթիհ Ալջագբերը և Առևտրի պալատի նախագահ Նաել Ռաջա Ալ Գաբարիդին փետրվարի 12-ին կրկին այցելեցին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ: Նրանք գոհունակությամբ նշեցին, որ երկկողմ հարաբերություններում կարևոր քայլ է կատարվել, և բնականաբար Պալատները նոր անելիք ունեն:
ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց, որ Պալատի ողջ համակարգը և անձամբ ինքը պատրաստակամ են զարգացնելու տնտեսական կապերը, ավելացնելու առևտրաշրջանառության ծավալները: