Հայաստան – Ռուսաստանի Դաշնություն տնտեսական կապեր
Փետրվարի 11-ին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և Դեսպանության առևտրային կցորդ Անդրեյ Բաբկոն եղան ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում: ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը հանգամանորեն ներկայացրեց Պալատի կառուցվածքը, գործառույթները և նոր իրավիճակներում նոր անելիքները:
ՌԴ դեսպանը նշեց, որ Ռուսաստանի Դաշնության համար կարևոր է Հայաստանի խաղաղությունը, կայունությունը, որպեսզի առավել ամրապնդվեն ու զարգանան բազմակողմ հարաբերությունները: Պարոն Կոպիրկինը առանձնապես կարևորեց տնտեսական գործակցության ակտիվացումը, որում ակնկալում է նաև ՀՀ ԱԱՊ-ի աջակցությունը:
Դեսպանի խնդրանքով ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը ներկայացրեց Պալատի արտաքին կապերի վեկտորները, կազմակերպած բիզնես ֆորումներն ու ցուցահանդեսները, Պալատի արտերկրյա ներկայացուցչություններն ու դրանց ածանցյալ այլ հարցեր: Պարոն Սարգսյանը տեղեկացրեց նաև մարզային պալատների, հավաստագրերի և դրանց տրման ընթացակարգերի պարզեցման հետ կապված այլ հարցերի մասին: