ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

«Գործարար ասոցիացիաների և առևտրաարդյունաբերական պալատների համար հակակոռուպցիոն համակարգերի ներդրման սկզբունքները>> թեմայով դասընթաց

«Գործարար ասոցիացիաների և առևտրաարդյունաբերական պալատների համար հակակոռուպցիոն համակարգերի ներդրման սկզբունքները>> թեմայով դասընթաց

Հուլիսի 15-ին և 16-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը հյուրընկալել է ամերիկյան «Բեյքր և Մըք Քենզի» ընկերությանը և Մասնավոր ձեռնարկատիրության միջազգային կենտրոնի ներակայցուցչին։ Այցի ընթացքում ոլորտի մասնագետները անց են կացրել առանձին վերապատրաստման դասընթաց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հետ «Գործարար ասոցիացիաների և առևտրաարդյունաբերական պալատների համար հակակոռուպցիոն համակարգերի ներդրման սկզբունքները» թեմայով։ Դասընթացի ընթացքում քննարկվել են Պալատի կողմից ներկայումս գործարարներին տրամադրվող հակակոռուպցիոն համակարգերի ներդրման հարցերը, ինչպես նաև կառույցի ներսում գործող այն կարգավորումները, որոնք խթանում են հակակոռուպցիոն համակարգի առավել արդյունավետ ներդրմանը։

Ուսումնասիրելով հարուստ ամերիկյան փորձը և ստանալով կարևոր մասնագիտական գիտելիքներ, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը շուտով Հայաստանի գործարար համայնքին կներկայացնի հակակոռուպցիոն համակարգերի դասական տարբերակներ և կօժանդակի, որպեսզի գործարարները այն կարողանան ճիշտ ներդնել սեփական կազմակերպություններում։