ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Գործարար պատվիրակության այց Էստոնիա

Գործարար պատվիրակության այց Էստոնիա

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը և Էստոնիայի առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ նոյեմբերի 11-ին կազմակերպել են գործարար պատվիրակության այց Էստոնիայի մայրաքաղաք Տալլին։Նոյեմբերի 12-ին հայկական գործարար պատվիրակությունը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանի գլխավորությամբ հանդիպել է Էստոնիայի առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն Մաիթ Փալթսի հետ։ Ներկայացվել է Էստոնիայի ԱԱՊ գործունեությանը, տնտեսության և գործարար միջավայրի նկարագիրը, կայացել են հանդիպումներ համապատասխան ենթակառուցվածքների հետ։

Նոյեմբերի 13-ին մեկնարկել է հայ-էստոնական գործարար համաժողովը։ Համաժողովին ներկա են գտնվել Էստոնիայի առևտրաարդյունաբերական պալատի տնօրենը և արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։ Վերջինս, ներկայացնելով հայ-էստոնական տնտեսական հարաբերությունները, դրանցում աճի միտում է նկատել և ընդգծել է նման միջոցառումների կազմակերպման կարևորությունը այս հարցում։

Գործարար համաժողովի ընթացքում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն Ա․Ալեքսանյանը և փոխնախագահ Հ․Հայրապետյանը Էստոնիայի գործընկերներին և գործարարներին են ներկայացրել Հայաստանում գործարար հնարավորությունները և դրանց նկարագիրը, ինչպես նաև Էստոնիա ժամանած պատվիրակությունը ներկայացնող ընկերություններին։

Կազմակերպվել են նաև B2B ֆորմատով հանդիպումները, որոնց ընթացքում մեծ թվով էստոնական ընկերություններ իրենց հետաքրքրությունն են դրսևորել հայկական շուկայի և ժամանած ընկերությունների ոլորտներում։ Էստոնիայի և Հայաստանի աևտրաարդյունաբերական պալատների միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր։

Հիշեցնենք, որ հայ-էստոնական գործարար համաժողովը կազմակերպվել է երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների համագործակցության շրջանակներում և նպատակ ունի ընդլայնելու երկու երկրների միջև գործարար կապերը և նպաստելու առևտրաշրջանառության ծավալների աճին։ Միջոցառմանը մասնակցող գործարարների հիմնական մասը ներկայացնում են ՏՏ, զբոսաշրջության, մեքենաշինության և սննդի արտադրության ոլորտները։

hacklink al hd film izle hack forum crack forum php shell indir siber güvenlik blog Ankara evden eve nakliyat wordpress nulled themesAnkara Evden Eve NakliyatAvrupa yakası escortbursa lokmaremodeling companybursa boşanma avukatıporno sekiskostenlos amateuren zuschauencratosslotEvden eve nakliyatsekabetbetboojojobetgrandbettingMama a sin pornoxxx videovdcasino1xbetjigolo sitesimarsbahisbetpasbetboolikitelektronik sigara likit