ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայ-չինական կապեր

Հայ-չինական կապեր

Հոկտեմբերի 21-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ էին ժամանել  գործարար պատվիրակության անդամներ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից, պատվիրակության ղեկավար՝ Բարեկամության և Զարգացման հիմնադրամի տնօրեն պարոն Յոնգ Ան Չու-ի գլխավորությամբ: Պատվիրակությունը բաղկացած էր մի շարք առաջատար ընկերությունների նեկայացուցիչներից, որոնք մասնագիտացված էին մասնավորապես գյուղատնտեսության, շինարարության, թեյի արտադրության, ալկոհոլային խմիչքների, զբոսաշրջության,  անվադողերի արտադրության և տեքստիլի  ոլորտներում: Պալատի գործադիր տնօրեն պարոն Ալեքսանյանը ողջունեց ներկաներին նշելով, որ հայ-չինական գործարար հարաբերությունները բավականին բարձր մակարդակի վրա են և պալատը միշտ պատրաստ է  աջակցել ցանկացած տեսակի նախաձեռնության, որը կլինի փոխշահավետ թ՛ե Հայաստանի և թ՛ե Չինաստանի գործարար շրջանակների համար:

Չինական պատվիրակության ղեկավարը նշեց, որ իրենք հետաքրքրված են  հայկական  շուկայով,  հանդիպումներ են ունեցել մի շարք գերատեսչությունների ղեկավար անդամների հետ և <<Մետաքսի ճանապարհ>> նախաձեռնության շրջանակներում  պատրաստ են քննարկել լոգիստիկ կենտրոնի կառուցման հնարավորությունները  Հայաստանում:

Պատվիրակության անդամները մանրամասն ներկայացրին իրենց ոլորտների ներուժն ու զարգացման հեռանկարները և թե համագործակցության ինչ եզրեր են տեսնում Հայաստանի հետ:

Պալատի գործադիր տնօրեն պարոն Ալեքսանյանը նշեց, որ գործարար հարաբերությունները կարող են շեշտակիորեն զարգանալ  երկու երկրների միջև  ուղիղ  չվերթ ունենալու պարագայում: Նաև հավելեց,  որ այն ընկերությունները, որոնք  ներդրում կկատարեն Հայաստանում և կունենան ապրանքի արտահանման համար բավարար ծավալներ, հնարավորություն կունենան օգտվելու GSP+  համակարգից դեպի  ԵՄ  արտահանման դեպքում և մի շարք այլ արտոնություններից դեպի այլ երկրներ արտահանման ժամանակ: Ներկայացվեց նաև Պալատի և R&V comfort  ընկերության համատեղ նախաձեռնությունը, որն իրենից ենթադրում էր արդեն իսկ պատրաստ և կահավորված, շուրջ 18 հազ.  քառ. մետր ընդհանուր մակերեսով  տարածք, որը կարող  է ծառայել որպես ցուցահադեսային և լոգիստիկ  հարթակ չինական արտադրանքի ցուցադրման համար:

Հանդիպման վերջում Պալատի և բարեկամության և զարգացման հիմնադրամի ինչպես նաև հանդիպմանը մասնակցող մասնավոր ընկերությունների միջև   ստորագրվեցին համագործակցության  հուշագրեր,  որոնք  հետագայում կնպաստեն երկու երկրների գործարար շրջանակների ավելի սերտ և փոխշահավետ համագործակցությանը:

hacklink al hd film izle hack forum crack forum php shell indir siber güvenlik blog Ankara evden eve nakliyat wordpress nulled themesAnkara Evden Eve NakliyatAvrupa yakası escortbursa lokmaremodeling companybursa boşanma avukatıporno sekiskostenlos amateuren zuschauencratosslotEvden eve nakliyatsekabetbetboojojobetgrandbettingMama a sin pornoxxx videovdcasino1xbetjigolo sitesimarsbahisbetpasbetboolikitelektronik sigara likit