ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Արևելյան ներդրումներ 2. տարեկան համաժողով

Արևելյան ներդրումներ 2. տարեկան համաժողով

Ավելի քան 100 գործարարությանն աջակցող կազմակերպություններ Հայաստաից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից այսօր հավաքվել են Երևանում Արևելյան ներդրումներ 2 տարեկան համաժողովին, որպեսզի քննարկեն մասնավոր հատվածի ներգրավվածությունը քաղաքականության կայացման հարցում ԱլԳ երկրներում:

Միջոցառումը կայացել է ԵՄ-ն գործարարության համար (EU4Business) շաբաթվա շրջանակներում  և ներկա էին  Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկի (ՎԶԵԲ), տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, միջազգային առևտրի կենտրոնի ներկայացուցիչներ, ինչպես նաև   Արևելյան ներդրումներ 2 կոնսորցիումի գործընկերները:

Համաժողովի ընթացքում եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ներկայացուցիչ Մեթյու Բուսկեն նշեց. «այս համաժողովը մեծ հնարավորություն է ընձեռել միասին հավաքել գործարարությանն աջակցող կազմակերպություններին ԱլԳ երկրներից՝ սեփականությունը բերելով Արևելյան Ներդրումներ համայնքի կենտրոն: Վստահ եմ, որ այսօր մենք ևս մի քայլ առաջ գնացինք գործարարությանն աջակցելու հարցում նրանց ձայնը լսելի դարձնելու ինչպես նաև օգնելով նրանց շուկա մուտք գործելուն»:

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը կառավարության անունից ողջունեց մասնակիցներին՝ ընդգծելով, որ Արևելյան ներդրումներ ծրագիրը կարևոր նախաձեռնություն է ԱլԳ երկրների գործարարությանն աջակցող կազմակերպություններն ամրապնդելու գործում, որպեսզի նրանք ավելի արդյունավետ աջակցեն ՓՄՁ-ների ԵՄ շուկա մուտք գործելուն:

«Արևելյան ներդրումներ 2» ծրագրի գործընկերների տարեկան համաժողովը եզակի հնարավորություն է գործարարությանն աջակցող կազմակերպությունների համար ստանալ ակնարկ ԵՄ Արևելյան ներդրումներ 2 ծրագրի գործունեության վերաբերյալ, ինչպես նաև բացահայտել ծրագրի դերը ԱլԳ և ԵՄ երկրների միջև տնտեսական հարաբերությունների խթանման հարցում: Այն նաև հնարավորություն է ընձեռում գործարարներին նոր գործընկերներ ձեռք բերել և կիսվել իրենց փորձով:

Այս տարվա համաժողովի հիմնական առանցնքը դա տարածաշրջանային դիրքորոշումների մասին փաստաթղթի մեկնարկն էր գործարարությանն աջակցող կազմակերպությունների կողմից՝ հիմնված ԱլԳ երկրների քաղաքականություն մշակողների առաջարկությունների վրա:   Մասնակիցները քննարկեցին հանրային մասնավոր երկխոսության կարևորությունը, ինչպես նաև ճիշտ գործընթացների և ընթացակարգերի կարևորութունը հաջող երկխոսության համար և լավագույն փորձերը այդ բնագավառում:

Հատուկ քննարկման թեմաներն էին բարելավել շուկաներ մուտք գործելու և գլոբալ արժեքային շղթաներ ինտեգրվելու մատչելիությունը, անհրաժեշտ ֆինանսների հասանելիություն, հմտություններ և նորարարություններ: Տարածաշրջանային դիրքորոշումների մասին փաստաթուղթը կամփոփվի 2017թ.-ի կեսերին:

Նախապատմություն

Արևելյան ներդրումներ 2-ը ԵՄ-ի կողմից ֆինանսավորված ծրագիր է ԵՄ-ն գործարարության համար նախաձեռնության շրջանակներում՝ ԱլԳ ներքո, որը հիմնվել է 2014թ.-ի սեպտեմբերին: Ծրագրի հիմնական նպատակը ԱլԳ երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա)  նպաստավոր տնտեսական միջավայրի և մրցակցային մասնավոր հատվածի զարգացումն է՝ ընդլայնելով առևտրի և ներդրուների հոսքը ԵՄ և ԱլԳ երկրների միջև:

Այն հնարավորություն է ընձեռում ԱլԳ երկրների գործարար հատվածին և ԵՄ երկրներն արդյունավետ համագործակցել 2015թ.-ի Ռիգայում տեղի ունեցած ԱլԳ գագաթնաժողովի 4 գերակա ոլորտներից մեկում, որն է շուկայական հնարավորությունները:

Արևելյան ներդրումներ 2 թիրախային խմբերն են  գործարարությանն աջակցող կազմակերպությունները և ՓՄՁ-ները ԱլԳ 6 երկրներից, որոնք ներուժ ունեն զարգացնելու փոխադարձ համագործակցության և ներդրումային հարաբերություններ իրենց ԵՄ գործընկերների հետ:

«Արևելյան ներդրումներ 2» ծրագրի գործընկերների տարեկան համաժողովը Երևանում ծրագրի թվով երկրորդ տարեկան համաժողովն էր:

hacklink al hacklink hack forum crack forum php shell indir siber güvenlik blog wordpress nulled themestotobobayilik.netpornoinstagram beğeni satın altiktok takipçi satın alAnkara Evden Eve Nakliyatfutbol oyunlarıvideo porno xxxvideo porno italianisiber güvenlik blogdireksiyon dersismm panelankara web tasarımbursa kamera sistemleriçatı muayenesi nasıl yapılırmum büyüsüberhetiye duası