Հայ-բելոռուսական տնտեսական կապեր
Հունվարի 25-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կայացավ հայ-բելոռուսական գործարար հանդիպում, որը կազմակերպել էին Հայաստանում Բելոռուսի Հանրապետության դեսպանությունը, Բելոռուսի առևտրաարդյունաբերական պալատի Մոգիլյովի մարզային բաժանմունքը և Երևանի առևտրաարդյունաբերական պալատը:
Իր ելույթում Հայաստանում Բելոռուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը նշեց, որ թեև առանձին ոլորտներում համագործակցությունը արդյունավետ է, սակայն ապրանքաշրջանառության ներկայիս ծավալ դեռևս գոհացնող չէ երկու կողմերի համար էլ, և հարկավոր է այն ծավալել ու զարգացնել:
Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանի հավաստմամբ՝ այս հանդիպումն ամենից առաջ նպատակաուղղված է մեր երկրների միջոցով երրորդ երկիր դուրս գալու խնդրին:
Շնորհանդեսով ներկայացվեցին բելոռուսական ընկերությունների լավագույն արտադրանքը և հետաքրքրությունները:
Քանի որ մինչ հանդիպումը հայկական և բելոռուսական ընկերությունները նախապես շուրջ 250 հեռախոսային պայմանավորվածությունների միջոցով կոնկրետացրել էին հանդիպման խնդիրներ, բնականաբար երևանյան կլոր սեղան հանդիպումը առավել քան արդյունավետ եղավ: