ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Երիտասարդ գործարարների ֆորում

Երիտասարդ գործարարների ֆորում

Հայ-ռուսական տնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության ծրագրերի ընդլայնման շրջանակներում 2017թվականի փետրվարի 23-ին ՀՀ  առևտրաարդյունաբերական պալատում կայացավ Երիտասարդ գործարարների ֆորում, որի աշխատանքներին մասնակցեցին «Лидеры мирового сообщества» հասարակական միավորումների միության ավելի քան 10 ներկայացուցիչ, շուրջ 3 տասնյակ հայ երիտասարդ ձեռներեց, որոնք ներկայացնում էին սննդի արտադրության, ֆինանսական, իրավաբանական, մարքեթինգային ծառայությունների մատուցման, տեքստիլի, կրթության, բժշկության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտները:

ֆորումի նպատակն էր գործարար կապերի հաստատումը, համագործակցության առաջնային ուղղությունների իհայտ բերումը, տարբեր երկրների երիտասարդների միջև ընկերական հարաբերությունների ամրապնդումը:

Միջոցառման կազմակերպիչներն էին. 

  • Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատը
  • «Лидеры мирового сообщества» հասարակական միավորումների միությունը
  • ՀՀ ԱԱՊ-ին կից գործող «Գործարար կանանց աջակցման բիզնես-կենտրոն» հիմնադրամը
  • Զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջը

Երիտասարդ գործարարների ֆորումի ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները.

  • Ինովացիա և բժշկություն
  • Սպորտ, մշակույթ և արվեստ
  • Բիզնես-կրթություն
  • Կանանց ձեռներեցություն

Փետրվարի 24-ին  ֆորումի աշխատանքների շրջանակներում Առնո Բաբաջանյանի անվան համերգային դահլիճում տեղի կունենա համերգային ծրագիր: Ծրագրին կմասնակցեն Ռուսաստանի «Կամելիա» պարային խմբի, Ռ.Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի, խորեոգրաֆիայի պետական ուսումնարանի և ավելի քան 10 պարային ստուդիաների սաները:

Համերգային ծրագրի նպատակն է կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարների միջև փորձի փոխանակումը, լսարանի ընդլայնումը, մշակութապատմական ժառանգության տարածումը:

Փետրվարի 25-ին հայ-ռուսական կանանց ձեռներեցության ընդլայնման շրջանակներում Ծաղկաձոր քաղաքում տեղի կունենա գործնական հանդիպում, որի շրջանակներում պլանավորվում է սեմինարի անցկացում:

 

hacklink al hacklink hack forum crack forum php shell indir siber güvenlik blog wordpress nulled themestotobobayilik.netpornoinstagram beğeni satın altiktok takipçi satın alAnkara Evden Eve Nakliyatfutbol oyunlarıvideo porno xxxvideo porno italianisiber güvenlik blogdireksiyon dersismm panelankara web tasarımbursa kamera sistemleriçatı muayenesi nasıl yapılırmum büyüsüberhetiye duası