09
Մարտի
2017
0
Comments
Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն-Հայաստան
Մարտի 9-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Արտաքին կապերի վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը հանդիպում ունեցավ Հայաստանում Հարավ-Աֆրիկյան հանրապետության դեսպանության առաջին քարտուղար Վիշ Բադալի հետ:
Վլադիմիր Ամիրյանը հյուրին ներկայացրել է միջպետական հարաբերությունների մակարդակն ու առևտրային ծավալները՝ միաժամանակ ներկայացնելով հատկապես ադամանդագործության, թանկագին քարերի մշակման և տուրիզմի ոլորտում կապերի ակտիվացումը:
Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն դիվանագետը իր հերթին կարևորել է փոխադարձ այցելությունների, բիզնես ֆորումների ու ցուցահանդեսների դերը, ինչը այսօր տնտեսական կապերի աշխուժացման լավագույն միջոցներն են: