ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայ-Բրիտանական գործարար համաժողով Լոնդոնում

Հայ-Բրիտանական գործարար համաժողով Լոնդոնում

Ս.թ. մարտի 9-ից 10-ը մեկ տասնյակից ավելի հայկական ՏՏ ոլորտը ներկայացնող առաջատար ընկերություններ մասնակցել են հայ-բրիտանական ՏՏ գործարար համաժողովին՝ ներկայացնելով իրենց ծառայությունները և ապրանքները: Ընտրված բոլոր ընկերությունները ունեն մեծ փորձ տեղական և միջազգային շուկաներում և հնարավորություն ունեն առաջարկելու բարձրորակ ՏՏ ծառայություններ և լուծումներ բրիտանական շուկային, ինչպես նաև դառնալ երկարաժամկետ և վստահելի գործընկերներ բրիտանական ընկերությունների համար:

Միջոցառումը մեկնարկվել է Լոնդոնում գտնվող Դաբլ Թրի բայ Հիլթոն Իլինգ հյուրանոցում մարտի 9-ին: Ավելի քան 5 տասնյակ բրիտանական և հայկական, ինչպես նաև բիզնեսին աջակցող կազմակերպություններ ներկա են գտնվել միջոցառմանը: Երևանում բրիտանական դեսպանատան Առևտրի և զարգացման պատասխանատուն ողջունեց մասնակիցներին՝ նշելով որ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը Երևանում ուրախ է տվյալ նախաձեռնության ֆինանսավորող կողմ հանդիսանալու համար, ինչը նպատակաուղղված է հստակ գործարար կապերի հաստատմանը հայկական և բրիտանական ընկերությունների միջև: Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ պարոն Անդրանիկ Ալեքսանյանը և այլ բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչները ողջունեցին մասնակիցներին և ներկայացրեցին Հայաստանում առկա գործարար հնարավորությունները և երկկողմ համագործակցությունը: Իրենց հերթին հայկական ՏՏ ընկերությունների ներկայացուցիչները շնորհանդեսների միջոցով հակիրճ ներկայացրեցին իրենց ընկերությունները, ինչպես նաև հնարավորություն ունեցան ցուցադրելու իրենց կարողությունները և արտադրանքը: Այնուհետև անցկացվեցին գործարար հանդիպումներ հայկական և բրիտանական ընկերությունների միջև՝ քննարկելու երկկողմ համագործակցության հնարավորությունները: Երկու երկրների ընկերությունները իրենց հետաքրքրությունն արտահայտեցին համագործակցելու համապատասխան ոլորտներում՝ կարևորելով հետագա զարգացման համար առկա ներուժը: Միջոցառման երկրորդ օրը բրիտանական ՏՏ ոլորտի ներկայացուցիչները ներկայացրեցին Մեծ Բրիտանիայի գործարար միջավայրը, ինչին նույնպես հաջորդեցին հայկական և բրիտանական ընկերությունների միջև գործարար հանդիպումներ: Այս հանդիպումները ծառայեցին որպես գործնական հիմք ՏՏ ոլորտում հայ-բրիտանական գորրծարար կապերը ամրապնդելու համար: Միջոցառման վերջին օրը բիզնես կազմակերպությունների և հայկական ընկերությունների ներկայացուցիչները հյուրընկալվեցին Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանատանը և հնարավորություն ունեցան կիսելու իրենց մտքերը դեսպանատան ներկայացուցիչների հետ:

Ծրագրը նախաձեռնվել է Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից և համաֆինանսավորվել Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան և Եվրամիության կողմից: Միջոցառման կազմակերպիչներն էին Երևանի առևտրաարդյունաբերական պալատը և «Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոնը:

Բրիտանական դեսպանատունը երևանում համաֆինանսավորել է այս ծրագիրը որպես երկարաժամկետ և ավելի մեծ նախաձեռնության մաս՝ խթանելու հայ-բրիտանական ՏՏ ոլորտի ընկերությունների գործարար համագործակցությունը: Նախաձեռնության առաջին փուլում՝ 2016թ. հոկտեմբերին  Բրիտանիայի ՏՏ ոլորտի լրագրողները հրավիրվել էին Երևան: Նրանք բազմաթիվ հանդիպումներ ունեցան հայկական ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների հետ և բրիտանական առաջատար ԶԼՄ-ներում հրապարակվեցին մի շարք հոդվածներ հայկական ընկերությունների մասին: Այսպիսով, Մեծ Բրիտանիայում բարձրացավ իրազեկվածության աստիճանը Հայաաստանի ՏՏ ոլորտի վերաբերյալ, որը նպաստեց բրիտանական ընկերությունների կողմից ցուցաբերած հետաքրքրության բարձրացմանը հայկական ՏՏ ոլորտի ընկերությունների նկատմամբ:

Նշված նախաձեռնությունը համաֆինանսավորվել է Եվրոպական Միության կողմից՝ «Արևելյան ներդրումներ» ծրագրի շրջանակներում՝ Երևանի առևտրաարդյունաբերկան պալատի ակտիվ մասնակցությամբ: Արևելյան ներդրումները ԵՄ-ի կողմից ֆինանսավորված ծրագիր է, որի հիմնական նպատակը ԱլԳ երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա)  նպաստավոր տնտեսական միջավայրի և մրցունակ մասնավոր հատվածի զարգացումն է՝ ընդլայնելով առևտրի և ներդրուների ծավալները ԵՄ և ԱլԳ երկրների միջև: «Արևելյան ներդրումներ» ծրագրի թիրախային խմբերն են՝  գործարարությանն աջակցող կազմակերպությունները և ՓՄՁ-ները ԱլԳ 6 երկրներից, որոնք ներուժ ունեն զարգացնելու փոխադարձ համագործակցության և ներդրումային հարաբերություններ իրենց ԵՄ գործընկերների հետ (www.east-invest.eu):

Ծրագրի մյուս գործընկերներն են Ձեռնարկությունների եվրոպական ցանցը, Լոնդոնի առևտրի պալատը, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանությունը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը և Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատը:

«Բի Էս Սի»-ն հայկական խորհրդատվական և թրեյնինգային ընկերություն է, որը զարգացման ծրագրեր է իրականացնում միջազգային կառույցների հետ՝ ապահովելով մասնագիտական զարգացման և  խորհրդատվական ծառայություններ ՓՄՁ-ների և խոշոր ձեռնարկությունների համար: Այն առաջարկում է նորարարական լուծումներ ՏՏ ոլորտում՝ նպաստելով գործարար մշակույթի զարգացմանը և ամրապնդմանը շուկայում:

Երևանի առևտրաարդյունաբերական պալատը հիմնադրվել է 2002թ. ապրիլին, «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» ՀՀ օրենքի հիման վրա։ Պալատի հիմնական առաքելությունն է գործարար ՄԻՋԱՎԱՅՐԻ բարելավումը, արտահանման և ներդրումների խթանումը, երկրում փոքր և միջին ձեռներեցությանը աջակցումը՝ վերջնական արդյունքում ապահովելով տնտեսական աճ։

hacklink al hd film izle php shell indir siber güvenlik türkçe anime izle Fethiye Escort android rat duşakabin fiyatları fud crypter hack forum wordpress nulled themesAnkara Evden Eve Nakliyatfethiye escortmobil ödeme bozdurmasu tesisatçısıbuy tiktok followersMobil Ödeme Bozdurma mobil ödeme bozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmeTürk Telekom Mobil Ödeme BozdurmaVodafone Mobil Ödeme BozdurmaTurkcell Mobil Ödeme BozdurmaVodafone Mobil Ödeme BozdurmaTürk Telekom Mobil Ödeme BozdurmaTurkcell Mobil Ödeme BozdurmaMobil Ödeme Bozdurmaweb vimiprefabrik evcasino sitelerigüvenilir bahis sitelerihtml nullednulled themes1xbet-girisaviator sinyal hilesibuy instagram followersMobil Ödeme İle NakitMobil Ödeme BozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmeMobil Ödeme Nakitmobil ödeme bozumMobil Ödeme BozdurmaMobil Ödeme Bozdurmaweb indekstemizlik şirketisite ekleMobil Ödeme BozdurmaMobil Ödeme BozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmeMobil Ödeme BozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmeAnkara Dershane