ԵՎՐՈՊԱԼԱՏԸ հյուրընկալել է ՀՀ ԱԱՊ ներկայացուցչին Արևելյան ներդրումներ 2 ծրագրի բաղկացուցիչ մաս համարվող ՓՄՁ-ներին աջակցող կազմակերպությունների միջև փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում
Ապրիլի 24-ից 28-ը Եվրոպալատը 5 օրյա վերապատրաստման ծրագրի շրջանակներում հյուրընկալել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցչին՝ պրն. Վլադիմիր Ամիրյանին (Միջազգային համագործակցության բաժնի պետ): Այցը կազմակերպվել է Արևելյան ներդրումներ 2 ծրագրի բաղկացուցիչ մաս համարվող ՓՄՁ-ներին աջակցող կազմակերպությունների միջև փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում , որը կենտրոնացած էր Միջին մասնագիտական կրթություն ու վերապատրաստում, Գործարար շահերի պաշտպանություն և թե ինչպես այդ ոլորտի ԵՄ փորձը կարող է ընդօրինակվել Հայաստանում, ներառյալ Պալատների դերն այդ գործընթացում:
Բացի այդ, հանրային-մասնավոր գործընկերության հարցերը կհասցեավորվեն: Լավագույն փորձերը և վերջին մոտեցումները ամուր գործարար ցանցի ստեղծման համար ևս ներկայացվեցին հայ պատվիրակին և ԵՄ կառուցների հետ կապերի սերտացումը և Բրյուսելում հիմնված ՀԿ-ների ակտիվ աջակցությամբ Հայաստանի մոտարկումը ԵՄ-ին հեռանկարում ունենալով կայուն համագործակցություն: