ԵՏՄ – Հայաստան ֆորում
Մայիսի 27-29-ին Ծաղկաձորում «Golden Palace Hotel Rezort@ SPA» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ «Եվրասիական Տնտեսական Միություն-Հայաստան համագործակցություն» ամենամյա բիզնես համաժողովը, որի աջակիցն է ՀՀ կառավարությունը և Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովը, իսկ կազմակերպիչները՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Բելառուսի, աևևտրաարդյունաբերական պալատները, Ղազախստանի գործարարների «Ատամեկեն» ազգային պալատը և «Իվենսենթր» ընկերությունը:
Համաժողովին մասնակցեցին պետական պաշտոնատար այրեր, Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի նախարարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, պալատների նախագահներ. շուրջ 400 մասնակից, այդ թվում 100-ից ավելի հյուրեր արտերկրից:
Ֆորումի բացմանը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը կարևորեց այս համաժողովի դերը՝ մասնավորելով, որ այն ևս մեկ դրական քայլ է ԵՏՄ տնտեսական համակարգում:
Եղան լիագումար և սեկցիոն նիստեր, կոնտակտային բորսա, երկկողմանի բիզնես հանդիպումներ, մի շարք ընկերությունների միջև վավերացվեցին համագործակցության փաստաթղթեր:
Համաժողովի նպատակն էր կազմակերպել բանակցություններ ԵՏՄ անդամ երկրների ընկերությունների միջև, նոր գործարար կապեր հաստատել և համագործակցության շրջանակները ընդլայնել:
Հյուրերը բացառիկ գոհունակությամբ գնահատեցին Երևանյան համաժողովի կազմակերպումն ու արդյունքները: