29
Մայիսի
2017
0
Comments
Հայաստան – Էստոնիա
Մայիսի 29-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը հյուրընկալեց Էստոնիայի Արևելյան գործընկերության կենտրոնի պատասխանատուներին, ովքեր եկել էին կոնկրետ առաքելությամբ՝ նախապատրաստել հայաստանյան շուրջ 30 հոգանոց գործարար պատվիրակության մասնակցությունը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում հոկտեմբերի 26-27-ին կայանալիք Արևելյան գործընկերության 4-րդ գործարար ֆորումին: Դա նպատակամիտված է Եվրամիության և գործընկերային երկրներում հատկապես փոքր և միջին բիզնեսի զարգացմանը:
ՀՀ առևտրարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը և աշխատակազմի ղեկավար Արայիկ Վարդանյանը հավաստեցին, որ Պալատը պատրաստակամ է զորակցելու հիշյալ նախաձեռնությանը: