01
Հունիսի
2017
0
Comments
Հայ – իրանական կապեր
Հունիսի 1-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեց Իրանի Իսլամական Հանրապետության Առևտրի խթանման փոխնախարար Մ. Խոսրովթաջը: ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը իրանցի պաշտոնատարին ներկայացրեց Պալատի արտաքին կապերի, մասնավորապես Հայաստան-Իրան գործակցության առաջնահերթությունները և կատարված աշխատանքը: Պարոն Ալեքսանյանը մասնավորեց, որ հարկավոր է քննարկել երրորդ երկիր արտահանում կատարելու հարցերը, ինչը երկուստեք շահեկան է:
Պարոն Խոսրովթաջը նշեց, որ աշնանը Հայաստանում կայանալիք իրանական ցուցահանդեսին կներկայացվեն շատ ապրանքատեսակներ, մասնավորապես գյուղատնտեսական և մրգերի վերամշակման մեքենասարքավորումներ, որոնց պահանջարկը կա հայաստանում: