22
Հունիսի
2017
0
Comments
Հայաստան – Եվրամիություն
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը և ՀՀ-ում Եվրամիության պատվիրակությունը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ հունիսի 22-ին կազմակերպել էին «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգին (GSP+)» նվիրված տեղեկատվական միջոցառում-քննարկում, որին մասնակցեցին նաև GSP+ հարցերով պատասխանատու Ֆրեդերիկ Ռիչները, Ջուլիկա Պեսչուն, Դանիել Կրամերը և Գուս Հութին:
Միջոցառման նպատակն էր՝
- Ներկայացնել GSP+ արտոնյալ առևտրային համակարգի հիմնական սկզբունքները, բարձրացնել գործարար համայնքի իրազեկությունը, նպաստել GSP+-ի կիրառման ընդլայնմանը
- Հայաստանում GSP+-ի պոտենցիալ շահառուներին մանրամասն տեղեկատվություն տրամադրել ԵՄ արտահանման հնարավորությունների վերաբերյալ
- Ներկայացնել ԵՄ արտահանման տեղեկատվական գործիքը(EU Export Helpdesk)
- Ներկայացնել ծագման հավաստագրերի ինքնահավաստագրման էլեկտրոնային նոր համակարգը (Registered Exporter System-REX) և դրա կիրառման համար անհրաժեշտ պահանջներն ու գրանցման հնարավորությունները:
Հանդիպմանը մասնակցում էին և պարզաբանումներ տվեցին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը, աշխատակազմի ղեկավար Արայիկ Վարդանյանը, արտաքին կապերի վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը և այլոք: