30
Օգոստոսի
2017
0
Comments
Հայ-չինական կապեր
Օգոստոսի 30-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կայացավ հայ և չին գործարարների հանդիպում, որը կազմակերպել էին Երևանի առևտրաարդյունաբերական պալատը և Չինաստանի Շանդոնգի նահանգի Ցինգաո քաղաքի զարգացման հանձնաժողովը:
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի արտաքին կապերի վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը հյուրերին ներկայացրեց ՀՀ ԱԱՊ-ի գործառույթներն ու արտաքին կապերի ռազմավարությունը, իսկ Երևանի պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը և տնօրենի պաշտոնակատար Արտակ Միքայելյանը նշեցին հնարավոր գործակցության ոլորտները:
Երկուստեք եղան կոնրետ առաջարկություններ, որոնց վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ տվեց Չինաստանի Հանրապետությունում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Արթուր Եգորյանը: