Հայ-չինական կապեր
Նոյեմբերի 17-ին Չինաստանի Ժողովրադական Հանրապետության Շանդոնգ նահանգի Չինդաո քաղաքում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության, ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասերյանի, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի , ի դեմս ՉԺՀ-ում լիազորված անձ Արթուր Եգորյանի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, ի դեմս ՉԺՀ-ում լիազորված անձ Ռուբեն Կոպյանի և «Գոտի և Ճանապարհ Համագործակցության Նորարարական կենտրոն» հիմնադրամի միջև կնքվել են Հայաստանի Հանրապետության համագործակցության գրասենյակի հիմնադրման և աջակցության ցուցաբերման մասին պայմանագրեր:
Նախաձեռնության նպատակն է խթանել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից առաջարկված զարգացման ծրագրի իրականացման գործընթացը և նպաստել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի կողմից առաջարկված «Մեկ գոտի — մեկ ճանապարհ» նախաձեռնությանը:
Ստորագրված պայմանագրերի համաձայն չինական կողմը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությանը Գոտի և ճանապարհ համագործակցության Նորարարական կենտրոնում 5 տարի ժամկետով տրամադրում է հայկական արտադրության ապրանքների և ծառայությունների ցուցադրման և ներկայացման համար հարմարեցված տաղավարներ և համապատասխան գրասենյակային տարածքներ:
Կենտրոնի և ՀՀ համագործակցության գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 30-ին: Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցեն շուրջ 150 բարձրաստիճան հյուրեր, որոնց թվում են Չինդաոյի քաղաքապետը, Շանդոնգ նահանգի կառավարության և Չինդաո քաղաքապետարանի բարձրաստիճան այրերը, ինչպես նաև նահանգի հարուստ և բազմաոլորտ տնտեությունը ներկայացնող գործարարներ: