Հայաստան – ԱՄԷ կապեր
2018թ. փետրվարի 6-8-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում կայացավ “ԱՄԷ միջազգային ստոմատոլոգիական համաժողովը եւ արաբական ստոմատոլոգիական ցուցահանդեսը”:
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը միջոցառմանը մասնակցեց պատվիրակությամբ, որը ղեկավարեց ՀՀ ԱԱՊ նախագահի խորհրդական, «Գործարար կանանց աջակցման բիզնես-կենտրոն» հիմնադրամի նախագահ Լիլիա Գևորգյանը: Պատվիրակության կազմում էին տասնյակից ավելի ստոմատոլոգիական կլինիկաների ղեկավարներ և առաջատար ստոմատոլոգներ Հայաստանից և Ռուսաստանից:
Ցուցահանդեսի ընթացքում պատվիրակներին հնարավորություն ընձեռնվեց ծանոթանալ ստոմատոլոգիական ոլորտի նորագույն սարքավորումներին և տեխնոլոգիաներին, հաստատել գործարար կապեր բժշկական տեխնիկա և սարքավորումների արտադրող կազմակերպությունների հետ Եվրոպայի և Ասիայի առաջատար երկրներից՝ մասնավորապես Գերմանիայից, Բելգիայից, Կորեայից, Չինաստանից և այլն:
Միջոցառման կազմակերպչական կոմիտեի կողմից ստացվեցին մի շարք ոլորտներում համագործակցության առաջարկներ: Ցուցահանդեսի ավարտին ստացվեց ԱՄՆ Նյու-Յորք քաղաքում կայանալիք ամենամյա խոշորագույն ստոմատոլոգիական կոնգրեսի հրավեր: