Հայաստան-Մալի տնտեսական կապեր
Փետրվարի 13-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեց Հայաստանում Մալիի հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան, Նորին Գերազանցություն, գեներալ Թիեֆինգ Կոնատեն՝ դեպանության առաջին քարտուղար Յուսուֆ Դրաման Կոնեի ուղեկցությամբ:
Պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը բարձրաստիճան դիվանագետին ներկայացրեց Հայաստանի բիզնես մթնոլորտը և կարևորեց հատկապես համագործակցության հուշագրի ստորագրման նշանակությունը:
Պարոն դեսպանը տեղեկացրեց, որ շուրջ մեկ միլիոն երկու հարյուր հազար բնակչությամբ Մալին ունի գրեթե մեկ միլիոն քառակուսի կիլոմետր անծայրածիր տարածք, ուր կան բնական մեծ հարստություններ, զարգացած գյուղատնտեսություն և համագործակցության լայն հնարավորություններ:
Պալատի աշխատակազմի ղեկավար Արայիկ Վարդանյանը և Արտաքին կապերի վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը նշեցին համագործակցության ոլորտների առաջնահերթությունները: