ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Կլոր-սեղան քննարկում Վայոց Ձորի մարզի երիտասարդ գործարարների հետ

Կլոր-սեղան քննարկում Վայոց Ձորի մարզի երիտասարդ գործարարների հետ

Սույն թվականի մայիսի 20-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը, Վայոց Ձորի մարզի առևտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ, Վայք քաղաքի Վայք հյուրանոցում կազմակերպել էր «Երիտասարդ գործարարների շրջանում առկա խնդիրները» խորագրով կլոր-սեղան քննարկում մարզի երիտասարդ գործարարների համար:

Հանդիպման սկզբում Պալատի գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանը ներկայացրեց պալատի գործունեությունը, հանդիպման նպատակը և օրակարգը՝ ընդգծելով, որ երիտասարդ   գործարարների խնդիրները մշտապես գտնվում են պալատի օրակարգում: Վայոց Ձորի մարզի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Շիրակ Միքայելյանը ներկայացրեց մարզային բիզնեսի խնդիրները, շնորհակալություն հայտնեց նման հանդիպում կազմակերպելու համար և հույս հայտնեց, որ խնդիրների բացահայտմանն ու հավաքագրմանը ուղղված հանդիպումները շարունակական բնույթ կկրեն:  Պալատի ծրագրերի համակարգող Էդգար Մեհրաբյանը ներկայացրեց «Երիտասարդ ձեռնարկատիրությունը Հայաստանում. միջազգային փորձ և հեռանկարներ» թեմայով  ներկայացում:

Մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացրեց իրենց բիզնեսին առնչվող խնդիրները, որոնք հիմնականում կապված էին՝

  •  Տարածքային անվտանգության
  • Ֆինանսական ռեսուրսների հասանելիության
  • Հարկային ոլորտներում օրենսդրական բացերի
  • Համապատասխան որակավորում ունեցող մասնագետների պակասի
  • Ավտոմատացված համակարգերի ներդրման և այլ խնդիրների հետ

Հանդիպման ավարտին պարոն Ամիրյանը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց Վայոց Ձորի պալատին միջոցառումը կազմակերպելու, իսկ ներկաներին ակտիվ քննարկման համար և հավաստիացրեց, որ Պալատը  կներկայացնի առաջ քաշված խնդիրները պետություն-մասնավոր հատված երկխոսության համապատասխան  հարթակներում:

hacklink al hd film izle php shell indir siber güvenlik türkçe anime izle Fethiye Escort Fethiye Escort Marmaris Escort android rat istanbul duşakabin fud crypter hack forum wordpress nulled themesAnkara Evden Eve Nakliyatfethiye escortkusadasi escortmobil ödeme bozdurmaGebze escortinstallateur notdienst wienbursa dekorasyonbahis siteleri giriş iddaa onlinebahigo giriş adressu tesisatçısıbuy tiktok followersgelecek vadeden altcoinleryükselmesi beklenen kripto paralardeneme bonusu veren sitelerdeneme bonusudeneme bonusudeneme bonusu veren sitelerMobil Ödeme Bozdurma mobil ödeme bozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmeTürk Telekom Mobil Ödeme BozdurmaVodafone Mobil Ödeme BozdurmaTurkcell Mobil Ödeme BozdurmaVodafone Mobil Ödeme BozdurmaTürk Telekom Mobil Ödeme BozdurmaTurkcell Mobil Ödeme BozdurmaMobil Ödeme BozdurmaMobil Ödeme BozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmeMobil Ödeme BozdurmaMobil Ödeme BozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmeGüvenilir Mobil Ödeme Bozdurma