Կլոր-սեղան քննարկում Շիրակի մարզի երիտասարդ գործարարների հետ
Ապրիլի 26-ին ՀՀ առևտրաարդյունաբեական պալատը, Գյումրիում, Գյումրու երիտասարդական պալատում կազմակերպել էր «Երիտասարդ գործարարների շրջանում առկա խնդիրները» խորագիրը կրող կլոր-սեղան քննարկում Շիրակի մարզի երիտասարդ գործարարների համար: Հանդիպման սկզբում Պալատի գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանը ներկայացրեց հանդիպման նպատակը և օրակարգը՝ ընդգծելով, որ երիտասարդ գործարարները տնտեսական կյանքի հիմնական շարժիչ ուժերից մեկն են, և որ երիտասարդ գործարարների խնդիրները մշտապես գտնվում են պալատի օրակարգում: Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի հայաստանյան ներկայացուցիչ Լուիզա Այվազյանը ներկայացրեց կառույցի գործունեությունն աշխարհում և Հայաստանում: Պալատի ծրագրերի համակարգող Էդգար Մեհրաբյանը ներկայացրեց «Երիտասարդ ձեռնարկատիրությունը Հայաստանում. միջազգային փորձ և հեռանկարներ» թեմայով ներկայացում:
Մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացրեց իրենց բիզնեսին առնչվող խնդիրները, որոնք հիմնականում կապված էին՝
- Հայաստանյան շուկայի փոքր չափերի
- Որակավորված մասնագետների (թե՛ բարձրագույն և թե՛ միջին մասնագիտական) պակասի
- ՏԻՄ-երի բիզնեսին ցուցաբերվող ոչ բավարար աջակցություն և ոչ արդյունավետ երկխոսության
- Գիտելիքների և կարողությունների պակասի
- Հումքի աղբյուներ գտնելու և լոգիստիկայի
- Տարածքային համաչափ զարգացման և պլանավորման
- Արժութային տատնումներից առաջացող ռիսկերի
- Մի շարք ոլորտներում օրենսդրական բացերի հետ
Հանդիպման ավարտին պարոն Ամիրյանը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ներկաներին ակտիվ քննարկման համար և հավաստիացրեց, որ Պալատը կներկայացնի առաջ քաշված խնդիրները պետություն-մասնավոր հատված երկխոսության համապատասխան հարթակներում: