ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Իրանցի գործարարների այցը ՀՀ ԱԱՊ

Իրանցի գործարարների այցը ՀՀ ԱԱՊ

Մարտի 2-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը հյուրընկալեց Իրանի Իսլամական Հանրապետության գործարար պատվիրակությանը, որը ներկայացնում էր 50-ից ավելի ընկերությունների։ Իրանի տնտեսկան օրենսդրությամբ արտահանման և ներկրման գործում տեղական արտադրողների շահերը պաշտպանելու առումով կան առանձին սահմանափակումներ, ինչը որոշակի զգուշավորություն և անվստահություն է առաջացնում երկու կողմերի համար էլ։ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը բաց հարցադրում արեց՝ «Եկեք ամենակարևոր խնդրից սկսենք՝ «Ի՞նչն է խանգարում փոխգործակցությունը ակտիվացնելու։ Եթե խնդիրը հայկական կողմից է, մենք պարտավորվում ենք պալատի լիազորությունների շրջանակներում աջակցել Ձեզ։ Պարզապես՝ փոխվստահության խնդիր կա, այն պետք է հաղթահարել»։ Այդ մտահոգությամբ իրանական կողմը Հայաստանում մշտական ցուցահանդեսային տարածքի խնդիր առաջադրեց։ Պալատի նախագահության անդամ Ռուբեն Շահմուրադյանը իր հերթին լուծում ներկայացրեց՝ «Առաջարկում ենք «ԷՌ ԸՆԴ ՎԻ ԿՈՄՖՈՐՏ» ընկերության համակարգում պատրաստ է հատկացնել տարածք»։

Եղան նաև այլ առաջարկություններ, տեղեկատվության փոխանակում։ Մեկ ուրիշ շահեկան քայլ առաջարկեց ՀՀ ԱԱՊ փոխնախագահի պաշտոնակատար Կարեն Իվանովը՝ «Մարտի 1-ից Երևանի «Մերիդիան էքսպո» կենտրոնում երկու ամսով գործում է ՌԴ Ռյազանի մարզի ցուցահանդեսը։ Առաջարկում եմ հանդիպման ավարտից հետո իրանական ողջ պատվիրակությունով այցելենք ցուցասրահ»։ Հյուրերը սիրով համաձայնվեցին օգտվելու հարմար առիթից։ Ռյազանի ցուցահանդեսում ներկայացված են 62 ընկերությունների 700-ից ավելի ապրանքատեսականի։ Ռյազանցի 16 բիզնեսմեն ամեն օր բազմապիսի հանդիպումներ, բիզնես ֆորումներ են կազմակերպում, ինչը հետաքրքրեց իրանցի գործարարներին։ Որոշ ձեռներեցներ հետաքրքրություն ցուցաբերեցին առանձին ընկերությունների ապրանքների նկատմամբ, եղան ծանոթություններ ու նախնական կապեր։

hacklink al hd film izle php shell indir siber güvenlik türkçe anime izle Fethiye Escort Fethiye Escort Marmaris Escort fud crypter istanbul duşakabin wordpress nulled themesAnkara Evden Eve NakliyatKüçük Park Escortsu tesisatçısıinstagram takipçi satın algüvenilir takipçi satın almatakipçi satın alkusadasi escortbahis siteleriyoupornsex geschichtenbrazzershd pornoxnxxgratis pornoxnxxredtubexnxxmobil ödeme bozdurmacialis fiyatinstallateur notdienst wien