ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

ԱՊՀ անդամ երկրների ԱԱՊ ղեկավարների խորհրդի հերթական նիստը

ԱՊՀ անդամ երկրների ԱԱՊ ղեկավարների խորհրդի հերթական նիստը

Նոյեմբերի 17-ին տեսակապով տեղի ունեցավ ԱՊՀ անդամ երկրների առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհրդի 19-րդ հեռավար նիստը, որին մասնակցում էին պալատների նախագահներն ու քննարկվող խնդիրներին առնչվող պաշտոնատար այլ անձինք։ Օրակարգն ու ծրագիրը ներկայացնելուց հետո հրապարակվեցին խորհրդի ղեկավարների ողջույնի խոսքերը, ինչին հաջորդեցին ԱՊՀ անդամ երկրների պալատների ղեկավարների ելույթները։ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը իր ելույթի սկզբում ներկայացրեց համավարակի պատճառով ստեղծված նոր իրավիճակը և դրանով պայմանավորված պալատների անելիքները ու առկա մարտահրավերները հաղթահարելու քայլերը։Պարոն Սարգսյանը մասնավորապես ընդգծեց՝ «Օգտվելով առիթից՝ սրտանց շնորհավորում եմ անդամ պետություններին անկախության 30-ամյակի առթիվ և ցանկանում մեր երկրներին տնտեսական հզորացում, համաշխարհային չափանիշներով նվաճումներ ամենատարբեր բնագավառներում և ամենակարևորը՝ խաղաղ երկինք։ Ցավոք թեև վերջին երկու տարում համակերպվում ենք հեռավար գործակցությանը, բայց բոլոր դեպքերում այն լիարժեք արդյունավետ չէ։ Դրա առնչությամբ մենք որոշել ենք վերակառուցել մեր աշխատանքը նախկին դիրքերից և սկսել ենք միջոցառումների մեծ մասը իրականացնել նոր ձևաչափերով։ Սիրելի գործընկերներ, ես բոլորիդ սիրով հրավիրում եմ Հայաստան 2022 թվականի մայիսի վերջին կամ հունիսի սկզբին մասնակցելու կարևորագույն միջոցառման՝ «Հայաստան-համագործակցություն» Եվրասիական բիզնես ֆորումին, որը կկայանա ԱՊՀ անդամ երկրների պալատների ղեկավարների խորհրդի հովանու ներքո․․․»։ Պարոն Սարգսյանը նշել է, որ ՀՀ ԱԱՊ-ն ամբողջովին հավանություն է տալիս ներկայացված օրակարգին՝ կապված անդամ երկրների առևտրատնտեսական և տարածաշրջանային համագործակցության զարգացմանը։ ՀՀ ԱԱՊ նախագահը նշել է՝ «Այսօր մեր Պալատը առավել ակտիվորեն վերակազմավորվում և իրականացնում է արտաքին տնտեսական գործունեության ինչպես առանձին ընկերությունների, այնպես էլ ամբողջ երկրում իրականցվող ծրագրերը։ Ծայրահեղ անհրաժեշտություն ենք համարում ստեղծելու բեռնափոխադրումային միջանցքներ՝ ի պատասխան այս բնագավառում միջազգային մարտահրավերների։ Տվյալ խնդիրների իրականացումով պայմանավորված՝ կարելի է ստեղծել առևտրային տներ ինչպես անդամ պետություններում, այնպես էլ երրորդ երկրներում։ Դրանք կարող են դառնալ լոկոմոտիվներ գլոբալ արտահանումների խնդիրները լուծելու համար։ Մեր առջև դրված այս խնդիրները Կառավարության հետ քայլ առ քայլ իրականացնում ենք։ Մեր խորհուրդը նույնպես կարող է դառնալ այդպիսի նախագծերի կարևորագույն հարթակ։ Մենք մեր կողմից պատրաստ ենք ներկայացնելու անհրաժեշտ ինֆորմացիա և կիսվել մեր փորձով»։ Պարոն Սարգսյանը փաստեց, որ տարեցտարի ավելանում են համատեղ ձեռնարկությունները։ Ուստի առավել կարևոր են դառնում տարածաշրջանային ներդրումների ներգրավման և ինֆորմացիոն փոխանակման խնդիրները։ Նա հույս հայտնեց, որ 2022 թվականին կկատարվեն համատեղ միջոցառումների նախատեսված ծրագրերը, այդ թվում՝ ֆորումները, գործարար առաքելությունները, ցուցահանդեսները, որոնք ԱՊՀ անդամ երկրների տարածաշրջանային առևտրատնտեսական համագործակցության ամենաարդյունավետ գործիքներն են։ Քննարկվեցին նաև նիստի ծրագրի բազմաբնույթ խնդիրներ, որոնք վերաբերում էին համագործակցության առավել ակտիվացմանը, փոխադարձ զորակցությանը և այլ հարցեր։ Որոշվեց, որ հաջորդ նիստը կկայանա 2022 թվականին Թուրքմենստանի Աշխաբադ քաղաքում։ Խորհուրդը ղեկավարելու է Թուրքմենստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահը։

hacklink al hd film izle hack forum crack forum php shell indir siber güvenlik blog Ankara evden eve nakliyat wordpress nulled themesAnkara Evden Eve NakliyatAvrupa yakası escortbursa lokmaremodeling companybursa boşanma avukatıporno sekiskostenlos amateuren zuschauencratosslotEvden eve nakliyatsekabetbetboojojobetgrandbettingMama a sin pornoxxx videovdcasino1xbetjigolo sitesimarsbahisbetpasbetboolikitelektronik sigara likit