ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Նորություններ

Հայաստան-Ինդոնեզիա

Նոյեմբերի 25-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը հյուրընկալեց ինդոնեզական պատվիրակության՝ Հայաստանում Ինդոնեզիայի Հանրապետության դեսպան Յուդի Կրիսնանդիի գլխավորությամբ (նստավայրը Կիև, Ուկրաինա): Պարոն դեսպանը հանդիպման հենց սկզբում գոհունակությամբ նշեց՝ «Ես համոզված եմ, որ նոր կառավարության օրոք Հայաստանը կունենա լուրջ առաջընթաց: Կարևոր չէ, թե Ինդոնեզիան ունի 260 միլիոն բնակիչ, իսկ Հայաստանը՝ 3 միլիոն: Էականն այն է, թե ինչպես ենք համագործակցում: Ես ուսումնասիրել եմ Ձեր ժողովրդի պատմությունը և շատ բան գիտեմ: Համոզված եմ, որ այս հանդիպումը համագործակցության զարգացման խթան կդառնա»: Դեսպանությունը, Կառավարությունից բացի, իր հերթին աջակցելու է համագործակցության ցանկացած առաջարկի: Ինդոնեզացի հյուրերին հետաքրքրեց համագործակցել հատկապես տուրիզմի ոլորտում, թեև նախապայմաններ կան նաև գյուղատնտեսության և այլ ոլորտներում էլ գործակցելու:...

Կարդալ ավելին

Հայ-էստոնական գործարար համաժողով

Նոյեմբերի 19-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում տեղի ունեցավ Հայ-էստոնական գործարար համաժողով: Այն կազմակերպել էին Հայաստանի և Էստոնիայի առևտրաարդյունաբերական պալատները: Բացման խոսքում Հայաստանի Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Հովնանյանը նշեց, որ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումը բնականաբար արգասաբեր են երկու երկրների միջև հետագա առավել խորը համագործակցության համար և հույս հայտնեց, որ գործարար համաժողովը կնպաստի կոնկրետ միասնական ծրագրերի առաջ քաշմանը։ ՀՀ առևտաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը հավելեց, որ առկա են հստակ համագործակցության ոլորտներ երկու երկրների գործարար համայնքների միջև և պետք է փորձել քայլեր կատարել այս ոլորտներում։ Հանդիպմանը ներկա էր նաև Էստոնիայի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Անդրես Ռունդուն, ով իր խոսքում նախ շնորհակալություն հայտնեց երկու երկրների առևտրաարդյունաբերական...

Կարդալ ավելին

Հայ-լեհական կապեր

Նոյեմբերի 5-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեց Լեհաստանի աևտրի և ներդրումների ներգրավման գործակալության (PAIH)  պատվիրակությունը՝ Արևելյան շուկաների տարածքային կառավարիչ Դավիդ Ցեցուդանի գլխավորությամբ: Կառույցի հիմնական առաքելությունն է ավելացնել օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը դեպի Լեհաստան և նպաստել լեհական ձեռնարկությունների միջազգայնացմանը՝ այդ թվում խրախուսելով լեհական ներդրումները աշխարհի տարբեր երկրներում: Կառույցն իր գործունեությունն իրականացնում է ներկայացուցչությունների միջոցով: Դրանք գործում են նաև Վրաստանում ու Ադրբեջանում: Այս այցով նրանք իրենց հետաքրքրվածությունն ու մտադրություններն արտահայտեցին Հայաստանի ու նրա տնտեսության նկատմամբ:    Պատվիրակության կազմում էին նաև Լոձում ՀՀ պատվո հյուպատոսության աշխատանքների համակարգող Գոռ Օրդյանը,  «ԱՈՒՏՈՍԱՆ» ընկերության նախագահ Էուգենուշ Շիմոնիկը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ Ալինա Եղիազարյանը  և  այլոք: Հայկակական կողմից հանդիպմանը...

Կարդալ ավելին

Եթովպիայի դեսպանը ՀՀ ԱԱՊ-ում

Հոկտեմբերի 30-ին Եթովպիայի Ֆեդերատիվ Դեմոկրատական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեմայեխու Տեգենուն այցելեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ: Նոր պաշտոնավարման առիթով նրան շնորհավորեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը և համառոտակի ներկայացրեց Հայաստան-Եթովպիա առևտրային հարաբերությունների առկա մակարդակը, Հայաստանում նոր տնտեսական իրավիճակը և համատեղ  բիզնեսն ակտիվացնելու անհրաժեշտությունը: Նորանշանակ դեսպանը ևս հավաստեց, որ առևտրաշրջանառության առկա մակարդակը դեռև չի գոհացնում երկու կողմերին էլ, և անհրաժեշտ է լիարժեք օգտագործել եղած հնարավորությունները: Պարոն Ալեքսանյանը նշեց, որ ինչ ոլորտներում կան փոխադարձ հետաքրքրություններ, և հայաստանյան որ ապրանքները կարող են եթովպական շուկա դուրս գալ: Պարոն դեսպանը ևս պատրաստակամություն հայտնեց աջակցել տնտեսական կապերի ակտիվացման և համատեղ ծրագրերի իրականացման գործում:...

Կարդալ ավելին

ԱՊՀ պալատների ղեկավարների խորհրդի նիստ

   Հոկտեմբերի 29-ին Մոսկվայում կայացավ   ԱՊՀ առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհրդի 12-րդ  նիստը, որին մասնակցում էր և ելույթ ունեցավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը: Նիստի թեման առավել քան կարևոր էր և օրախնդիր: Ողջույնի խոսքով հանդես եկավ   ԱՊՀ պալատների ղեկավարների խորհրդի նախագահ Սերգեյ Կատիրինը՝ մասնավորելով քննարկվող հարցի կարևորությունը:     ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը իր ելույթում նշեց, որ արդի պայմաններում տնտեսության զարգացման գործում առանձնահատուկ է պալատների դերը: Նա մասնավորեց՝ «Մեր հիմնական նպատակը պալատների դերի բարձրացումն է հատկապես փոքր և միջին բիզնեսի  համատեղ ինովացիոն զարգացման, աջակցման, պաշտպանության գործում: Խնդիրը վերաբերում է ցուցահանդես-տոնավաճառների գործունեության ծավալմանը, տեղեկատվական միասնական հարթակի ձևավորմանը, բիզնեսում թվային ծառայությունների զարգացմանը,...

Կարդալ ավելին

Հանդիպում Հունգարիայում

Նախորդ շաբաթ տեղի ունեցավ բիզնես նախաճաշ-հանդիպում  Հունգարիայում ՀՀ առևտրաարդյունաբերական  պալատի ներկայացուցիչ Ա.Կ. Ուդումյանի և Հունգարիայի  Ձեռնարկատերերի միության առաջատար անդամների հետ: Ներկայացվեցին Հայաստանի տնտեսական հնարավորությունները և ներդրումային միջավայրը: Երկխոսության  ձևաչափով քննարկվեցին հայաստանյան բիզնեսների հետ գործարար կապերի հաստատման հնարավորությունները:...

Կարդալ ավելին

Հայ-կորեական գործարար համաժողով

Հոկտեմբերի 28-ին Երևանի DoubleTree by Hilton հյուրանոցի «Միլանո» սրահում տեղի ունեցավ հայ-կորեական գործարար համաժողով, որը կազմակերպել են ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը և Կորեայի առևտրային և ներդրումային զարգացման գործակալությունը (KOTRA): Մասնակցեցին նաև պետական պաշտոնատար  անձիք և բարձրաստիճան դիվանագետներ:      Գործարար համաժողովը վարում էր ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանը, ով իր բացման խոսքում ներկայացրեց, որ հայ-կորեական տնտեսական կապերի զարգացման առումով երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների միջև նախկինում ստորագրվել է համագործակցության հուշագիր, իսկ Պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը նշեց, որ առաջիկա քայլերը պետք է լինեն առավել ակտիվ փոխայցելությունները, ցուցահանդեսների, ֆորումների կազմակերպումն ու նոր կապերի հաստատումը:    Հայաստանում Կորեայի դեսպան Լի Սոկ-Բաեն կարևորեց  հայ-կորեական տնտեսական կապերի ակտիվացումը...

Կարդալ ավելին

Հայ-հնդկական գործարար համաժողով

Հոկտեմբերի 21-ին Հոլիդեյ ին հյուրանոցում տեղի է ունեցել հայ-հնդկական գործարար համաժողով, որին մասնակցում էին պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, դիվանագետներ, ինչպես նաև գործարարությանն աջակցող կազմակերպություններ։ Քննարկվել է ՀՀ տնտեսության ներդրումային գրավչությունը, ներկայացվել են գերակա և զարգացող ուղղությունները, ինչպես նաև Հնդկաստանից առաջիկայում սպասվող ներդրումները։ Հանդիպման ավարտին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը փոխըմբռնման հուշագիր ստորագրեց Հնդկական տնտեսական առևտրի կազմակերպության հետ։...

Կարդալ ավելին

Հայաստան-Չիլլի տնտեսական կապեր

Հոկտեմբերի 11-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ էին  այցելել Չիլիի Հանրապետության արտաքին գործերի միջազգային տնտեսական հարաբերությունների հարցերով նախարարի տեղակալ  Ռոդրիգո Յանես Բենիտեսը, Հայաստանում Չիլիի արտակարգ և լիազոր դեսպանի, Հայաստանում Չիլիի  հյուպատոսի և այլ պաշտոնյաների հետ։ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը ողջունեց հյուրերին, ներկայացրեց Հայաստանի տնտեսական միջավյրի գործոնները և գործարարությամբ զբաղվելու հնարավորությունները։ Հյուրերին նա տեղեկացրեց, որ հանրապետությունում կատարվել են նաև տնտեսական բարեփոխումներ։ Եվ մեր պետությունը թեև անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, բայց միաժամանակ շարունակում է գործակցել նաև Եվրամիության հետ։ Պարոն Ալեքսանյանը ներկայացրեց նաև արտոնությունների  GSP և GSP+ համակարգերը և թե ինչպես Չիլլին կարող է օգտվել :   ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործառնական տնօրեն Վլադիմիր...

Կարդալ ավելին

Պարգևատրում ԵԱՏՄ զարգացման գործում ավանդի համար

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն, Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը հոկտեմբերի 3-ին պարգևատրվել է Եվրասիական Տնտեսական Միության բարձրագույն խորհրդի պարգևով՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ  ՄԻՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՎԱՆԴԻ ՀԱՄԱՐ» մեդալով: Շնորհավորում ենք պարոն Ալեքսանյանին,  մաղթում արևշատություն և նոր ձեռքբերումներ ու պարգևներ:...

Կարդալ ավելին
hacklink al hack forum iyi oyun izle narcos izle karlar ülkesi 2 izle pornwordpress nulled themesinstagram profil büyütme