ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Նորություններ

ԱՊՀ պալատների ղեկավարների խորհրդի նիստ

   Հոկտեմբերի 29-ին Մոսկվայում կայացավ   ԱՊՀ առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհրդի 12-րդ  նիստը, որին մասնակցում էր և ելույթ ունեցավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը: Նիստի թեման առավել քան կարևոր էր և օրախնդիր: Ողջույնի խոսքով հանդես եկավ   ԱՊՀ պալատների ղեկավարների խորհրդի նախագահ Սերգեյ Կատիրինը՝ մասնավորելով քննարկվող հարցի կարևորությունը:     ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը իր ելույթում նշեց, որ արդի պայմաններում տնտեսության զարգացման գործում առանձնահատուկ է պալատների դերը: Նա մասնավորեց՝ «Մեր հիմնական նպատակը պալատների դերի բարձրացումն է հատկապես փոքր և միջին բիզնեսի  համատեղ ինովացիոն զարգացման, աջակցման, պաշտպանության գործում: Խնդիրը վերաբերում է ցուցահանդես-տոնավաճառների գործունեության ծավալմանը, տեղեկատվական միասնական հարթակի ձևավորմանը, բիզնեսում թվային ծառայությունների զարգացմանը,...

Կարդալ ավելին

Հանդիպում Հունգարիայում

Նախորդ շաբաթ տեղի ունեցավ բիզնես նախաճաշ-հանդիպում  Հունգարիայում ՀՀ առևտրաարդյունաբերական  պալատի ներկայացուցիչ Ա.Կ. Ուդումյանի և Հունգարիայի  Ձեռնարկատերերի միության առաջատար անդամների հետ: Ներկայացվեցին Հայաստանի տնտեսական հնարավորությունները և ներդրումային միջավայրը: Երկխոսության  ձևաչափով քննարկվեցին հայաստանյան բիզնեսների հետ գործարար կապերի հաստատման հնարավորությունները:...

Կարդալ ավելին

Հայ-կորեական գործարար համաժողով

Հոկտեմբերի 28-ին Երևանի DoubleTree by Hilton հյուրանոցի «Միլանո» սրահում տեղի ունեցավ հայ-կորեական գործարար համաժողով, որը կազմակերպել են ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը և Կորեայի առևտրային և ներդրումային զարգացման գործակալությունը (KOTRA): Մասնակցեցին նաև պետական պաշտոնատար  անձիք և բարձրաստիճան դիվանագետներ:      Գործարար համաժողովը վարում էր ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանը, ով իր բացման խոսքում ներկայացրեց, որ հայ-կորեական տնտեսական կապերի զարգացման առումով երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների միջև նախկինում ստորագրվել է համագործակցության հուշագիր, իսկ Պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը նշեց, որ առաջիկա քայլերը պետք է լինեն առավել ակտիվ փոխայցելությունները, ցուցահանդեսների, ֆորումների կազմակերպումն ու նոր կապերի հաստատումը:    Հայաստանում Կորեայի դեսպան Լի Սոկ-Բաեն կարևորեց  հայ-կորեական տնտեսական կապերի ակտիվացումը...

Կարդալ ավելին

Հայ-հնդկական գործարար համաժողով

Հոկտեմբերի 21-ին Հոլիդեյ ին հյուրանոցում տեղի է ունեցել հայ-հնդկական գործարար համաժողով, որին մասնակցում էին պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, դիվանագետներ, ինչպես նաև գործարարությանն աջակցող կազմակերպություններ։ Քննարկվել է ՀՀ տնտեսության ներդրումային գրավչությունը, ներկայացվել են գերակա և զարգացող ուղղությունները, ինչպես նաև Հնդկաստանից առաջիկայում սպասվող ներդրումները։ Հանդիպման ավարտին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը փոխըմբռնման հուշագիր ստորագրեց Հնդկական տնտեսական առևտրի կազմակերպության հետ։...

Կարդալ ավելին

Հայաստան-Չիլլի տնտեսական կապեր

Հոկտեմբերի 11-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ էին  այցելել Չիլիի Հանրապետության արտաքին գործերի միջազգային տնտեսական հարաբերությունների հարցերով նախարարի տեղակալ  Ռոդրիգո Յանես Բենիտեսը, Հայաստանում Չիլիի արտակարգ և լիազոր դեսպանի, Հայաստանում Չիլիի  հյուպատոսի և այլ պաշտոնյաների հետ։ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը ողջունեց հյուրերին, ներկայացրեց Հայաստանի տնտեսական միջավյրի գործոնները և գործարարությամբ զբաղվելու հնարավորությունները։ Հյուրերին նա տեղեկացրեց, որ հանրապետությունում կատարվել են նաև տնտեսական բարեփոխումներ։ Եվ մեր պետությունը թեև անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, բայց միաժամանակ շարունակում է գործակցել նաև Եվրամիության հետ։ Պարոն Ալեքսանյանը ներկայացրեց նաև արտոնությունների  GSP և GSP+ համակարգերը և թե ինչպես Չիլլին կարող է օգտվել :   ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործառնական տնօրեն Վլադիմիր...

Կարդալ ավելին

Պարգևատրում ԵԱՏՄ զարգացման գործում ավանդի համար

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն, Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը հոկտեմբերի 3-ին պարգևատրվել է Եվրասիական Տնտեսական Միության բարձրագույն խորհրդի պարգևով՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ  ՄԻՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՎԱՆԴԻ ՀԱՄԱՐ» մեդալով: Շնորհավորում ենք պարոն Ալեքսանյանին,  մաղթում արևշատություն և նոր ձեռքբերումներ ու պարգևներ:...

Կարդալ ավելին

Հայաստան-Հնդկաստան

  Հոկտեմբերի 1-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը և գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանը ընդունեցին Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան    Հոկտեմբերի 1-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը և գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանը ընդունեցին Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին (Kishan Dan Dewal): Պարոն Ալեքսանյանը, շնորհավորելով նորանշանակ դեսպանին, հույս հայտնեց, որ իր պաշտոնավարման օրոք ևս կշարունակվեն և առավել կզարգանան հայ-հնդկական բարեկամական և տնտեսական կապերը: Անդրանիկ Ալեքսանյանը նաև նշեց, որ հայերը վաղուց են հաստատվել Հնդկաստանում և այդ երկրի արժանավոր քաղաքացիներ են: Հայկական համայնքը նշանակալի ավանդ ունի Հնդկաստանի տնտեսության ու մշակույթի բնագավառում: ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը սիրով...

Կարդալ ավելին

Խորհրդի հերթական նիստ Իջևանում

   Սեպտեմբերի 28-ին  Տավուշի մարզի Իջևան քաղաքում կայացավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի արտագնա նիստ, որը վարում էր Պալատի նախագահ Մարտին Սարգսյանը: Մինչ օրակարգին անցնելը, խոսելով հանրապետության օրախնդիր անելիքների մասին հատկապես սահմանամեձ գոտում, պարոն Սարգսյանը մասնավորապես կարևորեց ներդրումներ կատարելը և նոր աշխատատեղեր ստեղծելը, ինչը արտագաղթի նվազեցման առաջնային պայման է: Մարզային պալատները ուժեղացնելը ռազմավարական կարևոր խնդիր է և դրանում իր անելիքներն ունի Պալատների ողջ համակարգը: Պարոն Սարգսյանը ԱՊՀ երկրների պալատների ղեկավարների խորհրդի Ոսկե մեդալներ հանձնեց Տավուշի  և Լոռու մարզերի առևտրաարդյունաբերական պալատների նախագահներ Վարդգես Հովակիմյանին և Սամվել Նաջարյանին ի նշան ԱՊՀ անդամ երկրների առևտրատնտեսական համագործակցության զարգացման և հատուկ վաստակի:    Օրակարգային «Հաշվետվություն էլեկտրոնային առևտրի համակարգի...

Կարդալ ավելին

ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիր

Ինչպես հայտնի է 2018թ.-ի մայիսի 17-ին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ձեռք էր բերվել պայմանավորվածություն ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրի վերաբերյալ: Ներկայումս բոլոր անհրաժեշտ գործընթացները իրականացված են և և Իրանի հետ Ժամանակավոր համաձայնագիրը ուժի մեջ է մտնում 2019թ.-ի հոկտեմբերի 27-ին: Հատկանշական է, որ 2018 թվականի առաջին կիսամյակում ԵԱՏՄ և Իրանի միջև առևտրաշրջանառությունը աճել է 1,5 միլիարդ ԱՄՆ դոլլարով իսկ ԵԱՏՄ-ից Իրան ապրանքափոխադրումները աճել թն ավելի քան 12%-ով որը կազմում է ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար:...

Կարդալ ավելին

Հայաստան-Թայվան

Սեպտեմբերի 10-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեցին Սանկտ Պետերբուրգում Թայվանի առևտրի կենտրոնի տնօրեն Շոու-Չիան Խուան և նախագծերի մենեջեր Վասիլիսա Բուրմիստրովան:    ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանի ներդրումային մթնոլորտն ու առավելությունները՝ մասնավորապես GSP և GSP+ արտահանման արտոնյալ ռեժիմները, որոնց շնորհիվ Հայաստանից արտահանվող արտադրանքը ազատվում է մաքսատուրքից, դրան գումարած՝ անմաքս արտահանում ԵԱՏՄ երկրներ: Իսկ ամենաարժեքավոր կապիտալը մարդկային բարձրորակ ռեսուրսն է: Փաստորեն՝ մի քանի հարյուր միլիոնանոց շուկա, որից կարող են օգտվել նաև Հայաստանում համատեղ բիզնես հինած ընկերությունները:     Այս խնդիրների վերաբերյալ առանձին նկատառումներ պարզաբանեց   ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանը:    Խոսելով հնարավոր համագործակցության հեռանկարի մասին՝ պարոն Ալեքսանյանը հատկապես մասնավորեց տուրիզմը,...

Կարդալ ավելին