Հայաստան–Արաբական Միացյալ Էմիրություններ
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի հրավերով հուլիսի 1-3-ը Հայաստանում էր արաբական աշխարհում ճանաչված տնտեսական ու հասարակական գործիչ, կին բիզնեսմեն Յասմինա Ազհարին, ով ըստ «FORBES» ամսագրի 2013 թվականին ճանաչվել է արաբական աշխարհի 50 ամենից ազդեցիկ ու հզոր կանանցից մեկը, իսկ 2011–ին՝ Սիրիայի լավագույն գործարար։ Յասմինա Ազհարին մի քանի տարի է, ինչ համագործակցում է ՀՀ ԱԱՊ–ին կից «Գործարար կանանց աջակցման հիմնադրամ» ՀԿ–ի հետ և արտերկրում արդեն հասցրել էր կազմակերպել հայ–արաբական գործարար ֆորում և այլ հանդիպումներ՝ նպաստելով հատկապես բիզնես լեդիների կապերի ծավալմանն ու զարգացմանը։ Տիկին Ազհարին հուլիսի 2–ին Պալատում հանդիպեց հայ գործարար կանանց, ծանոթացավ նրանց հիմնախնդիրներին ու ծրագրերին, ունեցավ կոնկրետ հանդիպումներ,...
Կարդալ ավելին