ԻՐԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆ
Հոկտեմբերի 9–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կայացավ Իրան–Հայաստան գործարար ֆորում, որին մասնակցում էին իրանական շուրջ 35 ընկերությունների ներկայացուցիչներ։ ՀՀ-ում Իրանի դեսպանության ներկայացուցիչ Հմայակ Ավետիսյանն ասաց, որ իրանցի գործարարները հետաքրքրված են Հայաստանում գործընկերներ գտնելու հարցով, որպեսզի այստեղ կարողանան կազմակերպել իրենց արտադրության մի մասը: «Իրանից հումք ու գործիքներ բերելով և միասնական աշխատանքով կկարողանան արտադրանք ուղարկել ԵԱՏՄ: Սա Հայաստանի համար ևս լավ հնարավորություն է, և որպես տարանցիկ երկիր կարող է այս հնարավորությունից օգտվել, քանի որ Իրանում կա բավականին ներուժ, զարգացած տեխնոլոգիաներ, որտեղ ներդրումներ անելու հնարավորություն շատ կա»,- հավաստել է պարոն Ավետիսյանը։ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը նշեց Հայաստանում համատեղ բիզնեսներ հիմնելու...
Կարդալ ավելին