Բուլղարական պատվիրակության այցը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ
Հունվարի 31-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանը և ծրագրերի համակարգող Էդգար Մեհրաբյանը ընդունեցին «ԵՄ-ն բիզնեսի համար Միավորելով ընկերություններին» (EU4BCC connecting companies) ծրագրի շրջանակներում Հայաստանում գտնվող Բուլղարական պատվիրակությանը։ Պատվիրակությունը ղեկավարում էր Յամբոլա քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ստոյչո Ստոյչևը։ Պարոն Ամիրյանը հակիրճ ներկայացրեց ՀՀ ԱԱՊ գործունեությությունը, ինչպես նաև Պալատի կողմից ներկայումս իրականացվող միջազգային ծրագրերը։ Հյուրերը շնորհակալություն հայտնեցին հյուրընկալության համար և պատրաստակամություն հայտնեցին հետագայում ևս սերտ համագործակցել ինչպես ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, այլնպես էլ մարզային պալատների հետ։ Պարոն Ամիրյանը ներկայացրեց «ԵՄ-ն բիզնեսի համար Միավորելով ընկերություններին» (EU4BCC connecting companies) ծրագրին Հայաստանի ԱԱՊ ներգրավվածությունը և նշեց, որ անկախ այն հանգամանքից, որ Պալատը ներգրավված չէ գինու ոլորտի...
Կարդալ ավելին