ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Նորություններ

Հայ–իրանական տնտեսական կապեր

   Դեկտեմբերի 24–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հյուրն էր իրանական գործարար պատվիրակությունը՝ Իրան–Հայաստան բարեկամության ասոցիացիայի նախագահ Ռեզա Դամավանդիպուրի գլխավորությամբ։    ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը հյուրերին ներկայացրեց  Եվրասիական Տնտեսական Միավորմանը Հայաստանի անդամակցության պայմաններում համագործակցության նոր հնարավորությունները, ինչը լուրջ տարանցիկ միջոց է նաև Իրան–ԵՏՄ անդամ երկրներ տնտեսական կապերի զարգացման համար։    ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահության անդամ, ներդրումային հանձնաժողովի նախագահ Սարգիս Աղաբեկյանը համագործակցության կոնկրետ ոլորտներ ու տարբերակներ առաջարկեց, մասնավորապես՝ համատեղ ձեռնարկությունների հիմնում, ինչը երկուստեք շահավետ կլինի։   Որոշվեց հաջորդ հանդիպումներին արդեն առավել կոնկրետ  ծրագրեր ներկայացնել։ ...

Կարդալ ավելին

ՉԺՀ առևտրատնտեսական հարցերով խորհրդականը ՀՀ ԱԱՊ-ում

Ս.թ. դեկտեմբերի 16-ին ՀՀ ԱԱՊ էր այցելել ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրատնտեսական հարցերով խորհրդական պարոն Ուանգ Շիցայը գրասենյակի երկու աշխատակիցների ուղեկցությամբ։ Հյուրերին ողջունեց ՀՀ ԱԱՊ աշխատակազմի ղեկավար Արայիկ Վարդանյանը։ Խոսվեց հայ-չինական տնտեսական առկա համագործակցության մասին, երկուստեք նշվեց համագործակցությունը սերտացնելու հնարավորությունների վերաբերյալ։ Պարոն Շիցայը տեղեկացրեց, որ 2015թ-ին գործարար առաքելություն է կազմակերպվելու հայ-չինական միջգերատեսչական հանձնաժողովի նիստի շրջանակներում, որի կազմակերպչական աշխատանքներում ակնկալվում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ակտիվ մասնակցությունը։ Չինական կողմին փոխանցվեց նաև ՀՀ ԱԱՊ-ի կողմից հավաքագրված Հայաստանի ներդրումային ծրագրերի փաթեթը և ներդրումային մթնոլորտը ներկայացնող ուղեցույց։ Այցի նպատակն էր քննարկել 2014թ-ի աշխատանքների արդյունքները և պայմանավորվածություններ ձեռք բերել գալիք տարվա համատեղ գործունեության ասպարեզում։...

Կարդալ ավելին

Ընդունելություն ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը դեկտեմբերի 9-ին ընդունեց «Սարատովի մարզի ձեռնարկությունների բիզնես առաքելությունը Երևանում»  ծրագրի  շրջանակներում  Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Սարատովի նահանգի գործարար պատվիրակությանը։  Անդրանիկ Ալեքսանյանը նշեց, որ Հայաստանի համար, Եվրասիական Տնտեսական Միությանը անդամակցելուց հետո, ստեղծվելու են նոր հնարավորություններ տնտեսական զարգացման առումով, իսկ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատն էլ հնարավոր ջանքերը գործադրում է նոր գործարար կապեր ստեղծելու և նոր շուկաներ գտնելու։ Սարատովի պատվիրակության ղեկավարը ներկայացրեց իրենց նահանգի տնտեսական առաջնահերթություններն ու ներդրումանին միջավայրը, համագործակցության հնարավոր ոլորտները։ Հանդիպմանը  մասնակցում էին հակահրդեհային սարքավորումների վաճառքով, բիոկատալիզատորների, դեղորայքի, անասնաբուժական դեղամիջոցների, սննդային հավելումների, հյութերի, շինանյութերի արտադրությամբ, շինարարությամբ,  էլեկտրաէներգիայի սարքավորումների առաքմամբ զբաղվող ռուսական ձեռնարկություններ ներկայացուցիչներ:...

Կարդալ ավելին

Հայ-ռուսական բիզնես հանդիպում Երևանում

Դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայ-Ռուսական Բիզնես հանդիպում, որը անցկացվեց «Սարատովի մարզի ձեռնարկությունների բիզնես առաքելությունը քաղաք Երևանում»  ծրագրի  շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է Երևանի Աոևտրաարդյունաբերական պալատի,  Սարատովի մարզի կառավարության, Սարատովի մարզի տնտեսական զարգացման և ներդրումային քաղաքականության նախարարության և «Սարատովի մարզի Բիզնես ինկուբատոր» Պետական Ունիտար Ձեռնարկության  նախաձեռնությամբ։ Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանը տեսանյութով ներկայացրեց Հայաստանի տնտեսական առաջնահերթություններն ու ներդրումանին միջավայրը, համագործակցության հնարավոր ոլորտները։ Ծրագրին մասնակցում են հակահրդեհային սարքավորումների վաճառքով, բիոկատալիզատորների, դեղորայքի, անասնաբուժական դեղամիջոցների, սննդային հավելումների, հյութերի, շինանյութերի արտադրությամբ, շինարարությամբ,  էլեկտրաէներգիայի սարքավորումների առաքմամբ զբաղվող ռուսական ձեռնարկություններ: Նրանցից յուրաքանչյուրի համար նախնական աշխատանքներ են իրականացվել Երևանի ընկերությունների ցանկում պոտենցիալ գործընկերներ գտնելու...

Կարդալ ավելին

«Արևելյան ներդրումներ 2» ծրագրի մեկնարկը

2011թ-ից ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը իրականացնում է «Արևելյան ներդրումներ» (East-Invest) եռամյա ծրագիրը: Այն տարածաշրջանային ներդրումային և առևտրի զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Արևելյան գործընկերության 6 երկրներում։ Վերջինիս նպատակն է ամրապնդել գործարար կապերը Արևելյան Գործընկերության երկրների և Եվրամիության միջև։ Եվրոպալատն ընտրվել է որպես նշված ծրագիրն իրականացնող կազմակերպություն, իսկ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը հանդիսանում է գլխավոր գործընկեր Հայաստանում։ 2014թ-ից սկսվում է Ծրագրի 2-րդ մասը (նույնպես եռամյա)։ Այդ կապակցությամբ ս.թ. դեկտեմբերի 3-5-ը Եվրոպալատից ՀՀ ԱԱՊ էին ժամանել «East-Invest» ծրագրի աշխատանքային թիմը: Վերջիններս հանդիպումներ ունեցան Հայաստանի պետական մարմինների, գործարարության աջակցման կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Շնորհանդեսով ներկայացվեցին Ծրագրի գործողությունները, բաղադրիչները։ «Արևելյան ներդրումներ» ծրագիրը Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությունն է, ղեկավարվում է...

Կարդալ ավելին

Հայաստան – Եթովպիա

Նոյեմբերի 20–ին Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը ընդունեց Հայաստանում Եթովպիայի Ֆեդերատիվ Դեմոկրատական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կասախուն Դենդեր Մելեսեին։ Խոսելով հայ–եթովպական բարեկամության մասին՝ դեսպանը մասնավորեց. «Մենք վաղուց ասում ենք, որ բիզնես սովորել ենք հայերից,իսկ Եթովպիայի ամենամեծ սուպերմարկետի սեփականատերն էլ հայ է»։ Հյուրը նաև նշեց, որ իրենց կառավարությունը տնտեսության մեջ ագրարայինից ինդուստրալացման կուրս է վերցրել, ուստի կամենում են Հայաստանի հետ լուրջ ծրագրեր իրականացնել։  Անդրանիկ Ալեքսանյանը կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանը, անդամագրվելով Եվրասիական միությանը, Եթովպիայի համար կարող է լուրջ պատուհան դառնալ դեպի Մաքսային Միության անդամ երկրները։   Որպես առաջին քայլ ՝ երկուստեք ցանկություն հայտնեցին առաջիկայում վավերացնել փոխըմբռնման և համագործակցության հուշագիր։...

Կարդալ ավելին

Երևան – Սոչի

      Նոյեմբերի 17–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում հայ–ռուսական առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու շրջանակներում կայացավ «Սոչիի շնորհանդեսը Երևանում» գործարար հանդիպումը, որը կազմակերպել են ՌԴ Սոչիի քաղաքապետարանը, «Ռուսաստանում հայերի միություն» համառուսական ՀԿ–ն, Սոչիի և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատները և «Գործարար կանանց աջակցման բիզնես–կենտրոն» հիմնադրամը»։    Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը կարևորեց, որ Երևանն ու Սոչին , որպես բիզնես գործընկեր, կարող են լրջորեն համագործակցել մի շարք ոլորտներում։ Սոչիի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Վադիմ Լևչենկոյի գլխավորած պատվիրակության կազմում կային  կարևորագույն ձեռնարկությունների ղեկավարներ և գործարարներ զանազան ոլորտներից, մասնավորապես տուրիզմի և հյուրանոցային սպասարկման բնագավառից։ Սոչիի հայկական համայնքի ղեկավար Հրաչ Մակեյանը նշեց, որ փոխշահավետ բիզնեսի համար անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել հայկական...

Կարդալ ավելին

Հայ–ռուսական տնտեսական կապեր

Հայ–ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման շրջանակներում 2014թ. նոյեմբերի 14-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կայացավ «Գործարար առաքելություն. նոր շուկաներ-նոր հեռանկարներ, Հայաստան–Ռուսաստան» կոնֆերանսը։ Փոխադարձ շնորհանդեսներով ներկայացվեցին երկու երկրների ներդրումային մթնոլորտը և համագործակցության զարգացման հնարավորությունները։ Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանը հատկապես մասնավորեց Երևան և Մոսկվա քաղաքների տնտեսական կապերի ակտիվացման ներուժը։     Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը համագործակցության հուշագիր ստորագրեց Գործարարների մոսկովյան ասոցիացիայի հետ։    Նոր գործարար կապեր հաստատելու ակնկալությամբ Կոնտակտների բորսա և “B2B”  ձևաչափերով այցի շրջանակներում աշխատանքը շարունակում են Երևանի և Մոսկվայի գործարարները։...

Կարդալ ավելին

Հայաստան – Լիտվա

Նոյեմբերի 11–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կայացավ Հայաստանի և Լիտվայի գործարարների հանդիպում, որի ընթացքում շնորհանդեսով ներկայացվեցին Հայաստանի տնտեսական հնարավորությունները։ Երևանի պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը նշեց, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները այսօր թեև փոքր են, բայց կան չօգտագործված լուրջ ռեզերվներ։ Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, դեսպանության լիազոր նախարար Սաուլյուս Վալայնիսը և Լիտվայի Հանրապետության արտգործնախարարության վարչության պետ Ռեգիմանթաս Ջաբլոնսկասը այս հանդիպումը բնութագրեցին որպես ելակետային կարևոր քայլ, որին պետք է հաջորդեն կոնկրետ ծրագրերը։ Այնուհետև ԲԻԹՈՒԲԻ ֆորմատով գործարարները քննարկեցին համագործակցության  առաջիկա անելիքներն ու տարբերակները։ Համագործակցության ոլորտները բազմազան են՝ գինեգործություն, մսամթերքի վերամշակում, ինովացիոն համակարգեր, բուժական թեյի արտադրություն, կաթի վերամշակում  և այլն։...

Կարդալ ավելին

Մասնագիտական կրթական ոլորտ

Նոյեմբերի 5–ին Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը և Գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանը ընդունեցին Եվրամիության ծրագրի փորձագետների խմբի տնօրեն Վաննիս Սոֆլանուպոլոսին և հայ երկու փորձագետներին։ Հյուրերին մասնավորապես հետաքրքրում էր այսպես կոչված երկակի կրթական համակարգը զարգացնելու խնդիրը։ Անդրանիկ Ալեքսանյանը ներկայացրեց Հայաստանում այսօր մասնավորապես բարձրակարգ մասնագետների (եռակցողների, զոդողների, կռունկավարների և այլն)  պակասի պատճառներն ու խնդրի լուծման հնարավորությունները։         Լիարժեք փոխըմբռնման մթնոլորտում պայմանավորվածություն ձեռք բերվեց պարբերական հանդիպումների ընթացքում անցնել գործնական քայլերի։...

Կարդալ ավելին