ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Նորություններ

Հայաստան – Թայլանդ տնտեսական կապեր

Մայիսի 5–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը հյուրընկալեց Թայլանդի Թագավորության դեսպանատան առևտրային գրասենյակի կոմերցիոն նախարար Կալայանի Սիրիկուլին և Թայլանդի տուրիստական վարչության տնօրեն Իյումպորն Դժիրագալվիսուլին։ Ներկայացնելով հայ–թայլանդական առևտրաշրջանառության խիստ սահմանափակ ծավալները՝ ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը նշեց, որ այն խթանելու համար նախ հարկավոր է բավարար տեղեկատվություն տրամադրել երկու կողմերի գործարարներին՝ կազմակերպելով հանդիպումներ, ցուցահանդես–տոնավաճառներ, բիզնես ֆորումներ։ Որպես նախապայման պարոն Ալեքսանյանը կարևորեց համապատասխան հուշագրի նախապատրաստումն ու վավերացումը, ինչը կարող է հստակ նախանշել գործակցության ոլորտները։ Թայլանդի Թագավորության դեսպանատան առևտրային գրասենյակի կոմերցիոն նախարար Կալայանի Սիրիկուլը, ներկայացնելով գործակցության հնարավորությունները, հատկապես մասնավորեց ոսկեգործությունը և տուրիզմը։ Նա հայ գործընկերներին հրավիրեց մասնակցելու Մոսկվայում կայանալիք թայլանդական ապրանքների ցուցահանդեսին և ապա գործարար պատվիրակությամբ այցելել...

Կարդալ ավելին

Երևանի ԱԱՊ — ի 6–րդ համագումարը

Ապրիլի 11–ին կայացավ Երևանի առևտրաարդյունաբերական պալատի 6–րդ համագումարը։ Անցած հինգ տարիների հաշվետվությամբ հանդես եկավ Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը։ Ֆինանսական հաշվետվությունը ներկայացրեց Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանը։ Կատարվեցին կանոնադրական առանձին փոփոխություններ։ Ընտրվեցին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի 6–րդ համագումարի պատվիրակներ։ Պալատի նախագահ վերընտրվեց Անդրանիկ Ալեքսանյանը։ ...

Կարդալ ավելին

Հայ – ճապոնական հանդիպում

Մարտի 11–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը ընդունեց ճապոնական «Ջետրո» ընկերության Ստամբուլում Թուրքիայի և Հարավային Կովկասի ներկայացուցչության ղեկավար Յասույուկի Մուրահաշին։ Ճապոնացի հյուրը նշեց, որ իրենք ցանկանում են ավելին իմանալ Հայաստանի մասին, կազմակերպել սեմինար, ճապոնացի գործարարներին բերել Հայաստան և համատեղ ծրագրեր իրականացնել։ Պարոն Ալեքսանյանը հավելեց, որ առաջնային պայմանը հենց Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան հետ կապերի ամրապնդումն է և ծավալումը։...

Կարդալ ավելին

Սեմինար Ծաղկաձորում

2016թ. մարտի 5-ին Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցավ «Անձնային աճ և առաջնորդական կարողությունների զարգացում» թեմայով սեմինար, որը կազմակերպվել էր ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի երիտասարդ գործարարների խորհրդի և 2005թվականից ՀՀ ԱԱՊ–ին կից գործող «Գործարար կանանց աջակցման բիզնես–կենտրոն» հիմնադրամի կողմից։  Սեմինարին մասնակցեցին ավելի քան 30 երիտասարդ ձեռներեց և գործարար կանայք, որոնք ներկայացնում էին կաթնամթերքի, կիսաֆաբրիկատերի, հրուշակեղենի, մանկական և կանացի հագուստի արտադրության, ձեռարվեստի և առևտրի ոլորտները։   Սեմինարից հետո կայացավ «Իրավունք և առողջություն» իրավաբանական գրասենյակի շնորհանդեսը և վարպետության դաս «Իսկը հրաշք» խմորեղենի կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող ընկերության կողմից։     Ծրագիրը շարունակվեց Հրազդանի ցեմենտի գործարան տեղեկատվական այցով, որը նախաձեռնել էր գործարանի գլխավոր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը, ով  «Գործարար կանանց աջակցման...

Կարդալ ավելին

Հայ–չեխական բիզնես ֆորում

 Փետրվարի 11–ին Երևանում կայացավ «Հայ–չեխական» բիզնես ֆորում, որի կազմակերպմանը աջակցել է նաև ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը։ «Մեր երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացման ներուժ ունեն: Կարող եմ վստահորեն ասել, որ Հայաստանում ձևավորվել է բարենպաստ ներդրումային ու գործարար միջավայր»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը` հավելելով, որ Հայաստանը հասցրել է իր համար բացահայտել չեխական մի շարք ընկերություններ ու ապրանքանիշեր:    Նախարարը չեխ գործարարներին տեղեկացրեց, որ Հայաստանն ազատ առևտրի համաձայնագրեր ունի ԱՊՀ գրեթե բոլոր երկրների հետ, նախորդ տարվանից անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, ինչպես նաև օգտվում է Եվրամիության GSP+ արտոնյալ ռեժիմից: «Հայաստանի ինտեգրումը ԵԱՏՄ-ին նոր հեռանկարներ կարող է բացել օտարեկրյա ներդրողների համար, որոնք Հայաստանի տնտեսական տարածքով...

Կարդալ ավելին

Սեմինար ՀՀ ԱԱՊ –ում

Փետրվարի 5-ին  ՀՀ ԱԱՊ–ում կայացավ Եվրասիական տնտեսական գոտու արտադրողներին աջակցության սեմինար, որը կազմակերպել էին ՀՀ ԱԱՊ–ն և Եվրասիական սնտեսական գոտու արտադրողների միությունը։ Գործարարներին ներկայացվեցին Միության նպատակները և սեմինարների նպատակամիտվածությունը։ Սպառողական ապրանքներ արտադրողների (ՓՄՁ) միավորում Եվրասիական Գործարար Միության շրջանակներում Աջակցություն արտադրողներին նոր համագործակցությունների և տրանսպորտ-լոգիստիկա շղթաների հաստատման գործընթացներին Փոքր և միջին չափի արտադրողների համար իրացման բարենպաստ պայմանների ստեղծում, որը թույլ է տալիս ապրանքին գտնել իր վերջնական Փոխշահավետ առևտրի զարգացման նպատակով տարբեր տարածաշրջանների միջև համագործակցության հաստատում Ցուցադրական հնարավորություններով բիզնես կենտրոնների ստեղծում՝ արտադրողների պատրաստի արտադրանքի ցուցանմուշները ներկայացնելու համար Ներմուծման փոխարինման ծրագրերի իրականացում “FOOD CITY”-ն Ռուսաստանում և Եվրոպայում սննդամթերքի մեծածախ վաճառքի ամենախոշոր կենտրոնն...

Կարդալ ավելին

Հայ–բելառուսական հանդիպում

Հունվարի 25–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կայացավ հայ–բելառուսական գործարար հանդիպում։ Բելառուս գործարարներին մասնավորապես հետաքրքրում էին մեծածախ առևտրի և առևտրային ցանցերի, առողջապահական տուրիզմի, մսամթերքների վերամշակման, հրուշակագործության, ձկնարտադրության, գյուղատնտեսական տեխնիկայի և այլ ոլորտները։ Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը նշեց, որ շուրջ մեկուկես տասնամյակ Բելառուսի հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի հետ կա ակտիվ գործակցություն՝ մասնավորապես ամեն տարի մեկումեջ փոխադարձ հանդիպումներով, բիզնես ֆորումներով ու ցուցահանդեսներով։ Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը կարևորեց այն ոլորտները, որոնցում կան գործակցության լուրջ նախադրյալներ։ Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանը և Բելառուսիայի Հանրապետության Մոգիլիովի մարզի առևտրաարդյունաբերական պալատի փոխտնօրեն Տատյանա Ալեքսեևնան ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Քննարկումները շարունակվեցին B2B ձևաչափով։...

Կարդալ ավելին

Հայ–բելառուսական կապեր

Հունվարի 22–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին։ Պարոն Մարտին Սարգսյանը դեսպանին ներկայացրեց հայ–բելառուսական տնտեսական հարաբերություններում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի վերջին տարիների կատարած դրական քայլերը՝ մասնավորելով գործարար այցերը, բիզնես ֆորումներն ու ցուցահանդեսները, որոնցով ամրապնդվել են նախկին կապերը, ստեղծվել նորերը և կատարվել համատեղ ձեռնարկներ։ Դեսպանը գոհունակությամբ նշեց Պալատի գործունեության վերաբերյալ և պատրաստակամություն հայտնեց առավել գործնական քայլերով աջակցելու՝ առավել ևս, որ երկու պետություններն էլ ԵՏՄ անդամ են։...

Կարդալ ավելին

Երիտասարդ գործարարների խորհուրդ

Դեկտեմբերի 23–ին 2015–ի իրենց արածն ու 2016–ի անելիքները քննարկեցին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հովանու ներքո գործող Երիտասարդ գործարարների խորհրդի անդամները։ Խորհրդի ղեկավար Անժելիկա  Բարսեղյանը նշեց այն ոլորտները, որոնցում սեփական գործ են անում կամ աշխատակցում խորհրդի երիտասարդ գործարարները՝ արդյունաբերություն, իրավաբանություն, հաշվապահություն, մարկետինգ, գովազդ, բժշկություն, ձեռարվեստ, առևտուր, գրահրատարակչություն, տուրիզմ և այլն։ Բիզնեսից զատ նրանք մասնակցել են նաև Պալատի զանազան միջոցառումներին, ցուցահանդեսներին ու գործարար ֆորումներին, ուսումնական զանազան ծրագրերին, որոնցով հաղորդակից են դարձել ինչպես հայրենական, այնպես էլ համաշխարհային բիզնեսի առաջավոր փորձին։...

Կարդալ ավելին

Արաբական Միացյալ Էմիրություններ–Հայաստան

Դեկտեմբերի 10–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը ընդունեց Հայաստանում Արաբական Միացյալ էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան, դոկտոր Ջասիմ մուհամմադ Ալ Կասեմիին։ Պարոն Մարտին Սարգսյանը հանգամանորեն նշեց Պալատի գործառույթները, արտաքին կապերը, ներկայացուցչությունները արտերկրում և մասնավորապես ԱՄԷ–ում, ուր արդյունավետ զբաղվում են հայաստանյան ապրանքների մարկետինգով։ «Միջպետական ապրանքաշրջանառության ծավալները դեռևս գոհացնող չեն, բայց կան լուրջ ռեզերվներ այն ծավալելու համար։ Մենք հրաշալի քաղաքական հարաբերություններ ունենք և ձգտում ենք տնտեսականը բարձրացնել քաղաքականի մակարդակին»,– հավաստեց պարոն Սարգսյանը՝ միաժամանակ հավելելով, որ ակտիվացումը կարելի է սկսել պալատների միջև համագործակցության փաստաթուղթ ստորագրելուց, ինչը գոհունակությամբ ընդունեց արաբ դիվանագետը։ Դեսպան, դոկտոր Ջասիմ Մուհամմադ Ալ Կասեմին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ Հայաստանը...

Կարդալ ավելին
hacklink al hacklink hack forum crack forum php shell indir siber güvenlik blog wordpress nulled themestotobobayilik.netpornoinstagram beğeni satın altiktok takipçi satın alAnkara Evden Eve Nakliyatfutbol oyunlarıvideo porno xxxvideo porno italianisiber güvenlik blogdireksiyon dersismm panelankara web tasarımbursa kamera sistemleriçatı muayenesi nasıl yapılırmum büyüsüberhetiye duası