ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Uncategorized

ԱՊՀ երկրների առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը

Նոյեմբերի 3-ին հեռավար եղանակով կայացավ ԱՊՀ անդամ երկրների առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհրդի հոբելյանական 20-րդ նիստը  «Առևտրաարդյունաբերական պալատների դերը ինտեգրացիոն գործընթացների խորացումը Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների տարածքներում. խորհրդի 20 տարվա աշխատանքի արդյունքները և ապագա անելիքները» օրակարգով: Բանախոսները ողջույնի խոսքերում և ելույթներում նշել են, որ թեև վերջին տարիներին համավարակի և այլ մարտահրավերների պայմաններում չնախատեսված խնդիրներ ու արգելքներ են առաջացել, բայցևայնպես հեռահաղորդակցության նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ ինտեգրացիոն գործընթացները հաջողությամբ շարունակվեցին և առանձին ոլորտներում ձեռքբերումներ գրանցվեցին:    ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, ողջույնի խոսքում շնորհավորելով գործընկերներին 20-ամյա հոբելյանի առթիվ, նշեց, որ Խորհուրդը մշտապես զորակցել է տնտեսական կապերի ակտիվացմանը, առևտրատնտեսական գործակցության զարգացմանն ու բիզնեսի խթանմանը:...

Կարդալ ավելին

Բենինի նորանշանակ դեսպանի այցը ՀՀ ԱԱՊ

Հայաստանի Հանրապետությունում Բենինի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ակամբի Անդրե Օկունլոլա-Բիաուն առաջին պաշտոնական այցը կատարեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ՝ ծանոթանալու Հայաստանի գործարար մթնոլորտին և համագործակցության հնարավորություններին: ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը, շնորհավորելով դեսպանին պաշտոնավարման առիթով, նշեց, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը թեև սահմանափակ է, բայց հնարավորություններ կան այն զարգացնելու և ծավալելու:            Պարոն դեսպանը հետաքրքիր անակնկալով սկսեց իր խոսքը՝ «Բենինում ամենամեծ սուպերմարկետը ստեղծել են հայերը և կոչվում է Երևան: Հայ բիզնեսմենները իրենց հիանալի են զգում մեզ մոտ: Բնականաբար՝ մենք ցանկանում ենք ձեզ հետ զարգացնել ու ծավալել փոխգործակցությունը: Հայաստանյան ապրանքներ կան, որոնք մեր շուկայում պահանջված են:  Իսկ մեր առանձին ապրանքների կարիքը...

Կարդալ ավելին

Բուլղարական պատվիրակության այցը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ

Հունվարի 31-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանը և ծրագրերի համակարգող Էդգար Մեհրաբյանը ընդունեցին «ԵՄ-ն բիզնեսի համար Միավորելով ընկերություններին» (EU4BCC connecting companies) ծրագրի շրջանակներում Հայաստանում գտնվող Բուլղարական պատվիրակությանը։ Պատվիրակությունը ղեկավարում էր Յամբոլա քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ստոյչո Ստոյչևը։ Պարոն Ամիրյանը հակիրճ ներկայացրեց ՀՀ ԱԱՊ գործունեությությունը, ինչպես նաև Պալատի կողմից ներկայումս իրականացվող միջազգային ծրագրերը։ Հյուրերը շնորհակալություն հայտնեցին հյուրընկալության համար և պատրաստակամություն հայտնեցին հետագայում ևս սերտ համագործակցել ինչպես ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, այլնպես էլ մարզային պալատների հետ։ Պարոն Ամիրյանը ներկայացրեց «ԵՄ-ն բիզնեսի համար Միավորելով ընկերություններին» (EU4BCC connecting companies) ծրագրին Հայաստանի ԱԱՊ ներգրավվածությունը և նշեց, որ անկախ այն հանգամանքից, որ  Պալատը ներգրավված չէ գինու ոլորտի...

Կարդալ ավելին

Ո՛չ թուրքական ծագման ապրանքներին

Սիրելի հայրենակիցներ, Ստեղծված իրավիճակում մեզանից յուրաքանչյուրի պարտքն է սատար կանգնել մեր պետությանը, մեր բանակին և Արցախին: Այս օրհասական պահին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը կոչ է անում հայազգի բոլոր գործարարներին դադարեցնել թուրքական ծագման ապրանքների գնումը և առավել ևս ներմուծումը Հայաստան՝ այդ կերպ չնպաստելով մեր հակառակորդի զինմանը: Այս դժվարին իրավիճակում կարևոր է գիտակցել, որ մեր յուրաքանչյուր դրամը թուրքական բյուջեում վերածվում է զինամթերքի, որը մշտապես կիրառվում է թուրք-ադրբեջանական տանդեմի և նրանց հարող ահաբեկչական խմբավորումների կողմից խաղաղ բնակչության և սահմանապահ զինվորների դեմ պատերազմական գործողություններում: Նույնիսկ փոքր այլընտրանքի դեպքում  հորդորում ենք գնել տեղական արտադրանք` նպաստելով մեր հայրենքի ու բանակի հզորացմանը:  Մեր հայրենիքի ճակատագիրը կախված է յուրաքանչյուրիցս, և հետևաբար եկե՛ք յուրաքանչյուրս...

Կարդալ ավելին

Հայաստան – Ֆիլիպիններ

Մայիսի 12-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեց Հայաստանում Ֆիլիպինների պատվավոր հյուպատոսը՝ Վիետնամում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռաիսա Վարդանյանի ուղեկցությամբ: ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանի տնտեսական զարգացման նոր ռազմավարությունը՝ որպես ԵՏՄ անդամ: Երկուստեք նշվեց, որ առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու գործում, որպես առաջնային քայլ, հարկավոր է սկսել փոխգործակցության հուշագրի ստորագրումից: Քննարկվեցին նաև այլ հարցեր:...

Կարդալ ավելին

Հայաստան-Մալի տնտեսական կապեր

Փետրվարի 13-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեց Հայաստանում Մալիի հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան, Նորին Գերազանցություն, գեներալ Թիեֆինգ Կոնատեն՝ դեպանության առաջին քարտուղար Յուսուֆ Դրաման Կոնեի ուղեկցությամբ: Պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը բարձրաստիճան դիվանագետին ներկայացրեց Հայաստանի բիզնես մթնոլորտը և կարևորեց հատկապես համագործակցության հուշագրի ստորագրման նշանակությունը: Պարոն դեսպանը տեղեկացրեց, որ շուրջ մեկ միլիոն երկու հարյուր հազար բնակչությամբ Մալին ունի գրեթե մեկ միլիոն քառակուսի կիլոմետր անծայրածիր տարածք, ուր կան բնական մեծ հարստություններ, զարգացած գյուղատնտեսություն և համագործակցության լայն հնարավորություններ: Պալատի աշխատակազմի ղեկավար Արայիկ Վարդանյանը և Արտաքին կապերի վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը նշեցին համագործակցության ոլորտների առաջնահերթությունները:...

Կարդալ ավելին

Հայաստան – ԱՄԷ կապեր

2018թ. փետրվարի 6-8-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում կայացավ “ԱՄԷ միջազգային ստոմատոլոգիական համաժողովը եւ արաբական ստոմատոլոգիական ցուցահանդեսը”: ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը միջոցառմանը մասնակցեց պատվիրակությամբ, որը ղեկավարեց ՀՀ ԱԱՊ նախագահի խորհրդական, «Գործարար կանանց աջակցման բիզնես-կենտրոն»  հիմնադրամի նախագահ Լիլիա Գևորգյանը: Պատվիրակության կազմում էին տասնյակից ավելի ստոմատոլոգիական կլինիկաների ղեկավարներ և առաջատար ստոմատոլոգներ Հայաստանից և Ռուսաստանից: Ցուցահանդեսի ընթացքում պատվիրակներին հնարավորություն ընձեռնվեց ծանոթանալ ստոմատոլոգիական ոլորտի նորագույն սարքավորումներին և տեխնոլոգիաներին, հաստատել գործարար կապեր բժշկական տեխնիկա և սարքավորումների արտադրող կազմակերպությունների հետ Եվրոպայի և Ասիայի առաջատար երկրներից՝ մասնավորապես Գերմանիայից, Բելգիայից, Կորեայից, Չինաստանից և այլն: Միջոցառման կազմակերպչական կոմիտեի կողմից ստացվեցին մի շարք ոլորտներում համագործակցության առաջարկներ: Ցուցահանդեսի ավարտին ստացվեց ԱՄՆ Նյու-Յորք քաղաքում կայանալիք ամենամյա...

Կարդալ ավելին

Հայ-չինական կապեր

Նոյեմբերի 17-ին Չինաստանի Ժողովրադական Հանրապետության Շանդոնգ նահանգի Չինդաո քաղաքում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության, ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասերյանի, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի , ի դեմս ՉԺՀ-ում  լիազորված անձ Արթուր Եգորյանի  և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, ի դեմս ՉԺՀ-ում լիազորված անձ Ռուբեն Կոպյանի և   «Գոտի և Ճանապարհ  Համագործակցության Նորարարական կենտրոն» հիմնադրամի միջև կնքվել են Հայաստանի Հանրապետության համագործակցության գրասենյակի հիմնադրման և աջակցության ցուցաբերման մասին պայմանագրեր: Նախաձեռնության նպատակն է  խթանել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից առաջարկված զարգացման ծրագրի իրականացման գործընթացը և նպաստել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի կողմից առաջարկված «Մեկ գոտի - մեկ ճանապարհ» նախաձեռնությանը: Ստորագրված պայմանագրերի համաձայն չինական կողմը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին և Հայաստանի...

Կարդալ ավելին

ՀՀ ԱԱՊ նախագահության հերթական նիստը

Հունիսի 16-ին կայացավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հերթական նիստը հետևյալ օրակարգով՝ [mkd_unordered_list style="circle" animate="yes" font_weight=""] 2017թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքի վերաբերյալ հաշվետվության ներկայացում: Անդրանիկ Ալեքսանյան Մեղրու տարածքում ազատ տնտեսական գոտու ուղղությամբ նախատեսվող   աշխատանքներ, ինչպես նաև Իրանի Ջուլֆա քաղաքում գործող ազատ տնտեսական գոտու հետ կապված հարցեր:  Անդրանիկ Ալեքսանյան Հայաստան-Չինաստան համատեղ գործակցության վերաբերյալ հաշվետվության ներկայացում:   Վլադիմիր Ամիրյան ՀՀ ԱԱՊ կից մշտապես գործող արբիտրաժային դատարանի արբիտրների նոր կազմի և կանոնադրության հաստատում:   Արտաշես Կակոյան Այլ հարցեր [/mkd_unordered_list] Նախագահության նիստը վարում էր  և ծրագրային առանձին դրույթների մեկնաբանությամբ հանդես եկավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը:      ...

Կարդալ ավելին

Սեմինար հարկային խնդիրների վերաբերյալ

Ապրիլի 26-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Ֆինանսական խորհրդատվության հանձնաժողովը կազմակերպել էր թեմատիկ սեմինար հարկային նոր օրենսդրության մասնավորապես հարկային կանխավճարների խնդիրների վերաբերյալ: Սեմինարին մասնակցեցին գործարարներ և խնդրին առնչվող կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկվեցին կոնկրետ հարցեր, ներկայացվեցին լրամշակման տարբերակներ:...

Կարդալ ավելին
hacklink al hd film izle php shell indir siber güvenlik türkçe anime izle Fethiye Escort android rat duşakabin fiyatları fud crypter hack forum bayan escort - vip elit escort lyft accident lawyer wordpress nulled themesAnkara Evden Eve Nakliyatfethiye escorthtml nullednulled themesbomb bonanza oynasugar rush oynashining hot oynablackbull oynaelf bar türkiyeCialisTheta Healing Nedirbuy stripe accountmindhaber.comegt slot oyunlarıcandy palace oynaegt slot oynafire hot oynapragmatic slot oyunlarıstriking hot oynahappy hooves oynabarn festival oynaintobet girişgüvenilir medyumMedyum Amir Ahmeden iyi forex şirketleridizipal güncelbeylikdüzü escortomegleبازی انفجار