Հայաստան – Սիրիա
Ապրիլի 11-ին Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության Գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալը հանդիպում ունեցավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի աշխատակազմի ղեկավար Արայիկ Վարդանյանը, գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը և Հայ-սիրիական բարեկամության կազմակերպության համանախագահ Լևոն Զաքին: Պարոն Իսսամ Նայալը գոհունակությամբ նշեց, որ Սիրիան ընդամենը վեց երկրների շարքում Հայաստանը համարում է իր բարեկամ երկիրը, և անհրաժեշտություն կա, որ հայ մասնագետներն ու շինարարները մասնակից դառնան պատերազմական գործողություններից ավերված սիրիական բնակավայրերի վերականգնմանը: Պարոն Մարտին Սարգսյանը երախտագիտությամբ նշեց Հայաստանի նկատմամբ սիրիական ժողովրդի բարեկամական գնահատանքն ու ջերմությունը՝ «Մենք զորակցություն ենք հայտնում Սիրիայի հինավուրց ու խաղաղասեր ժողովրդին, որը հայոց մեծ արհավիրքի տարիներին եղբայրաբար...
Կարդալ ավելին