Հայաստան – Էստոնիա
Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոնը հոկտեմբերի 10-ին այցելեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ: Հայաստանյան նոր իրողությունները, բիզնես մթնոլորտը և ներդրումային խնդիրները մեծարգո հյուրին ներկայացրեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը: Երկուստեք նշվեց, որ Հայաստանի և Էստոնիայի միջև կան հրաշալի քաղաքական ու ջերմ բարեկամական հարաբերություններ, ինչը լավ նախադրյալ է գործարար նոր կապեր հաստատելու և համատեղ ձեռնարկումներ կատարելու: ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի արտաքին կապերի վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը կարևորեց այն ոլորտները, որոնցում հնարավոր է համատեղ բիզնես հիմնել. մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի և այլն: Արդյունավետ գործակցության համար երկուստեք կարծիք հայտնեցին, որ հարկավոր է հատկապես փոխադարձ հանդիպումներ ու բիզնես ֆորումներ կազմակերպել:...
Կարդալ ավելին