Մարտի 27-ին ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատում կայացավ «Գործնական ուսուցումը՝ ճանապարհ դեպի զբաղվածություն» թեմայով սեմինար, որը կազմակերպվել է Եվրոպայի կրթական հիկնադրամի Ֆրանսիայի գրասենյակի կողմից իրականացվող ԵՄ «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի հետ համատեղ։ Հիմնադրամը Եվրամիության գործակալություն է եւ տարիներ շարունակ խթանում է Հայաստանում մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգի զարգացումը՝ համագործակցելով Հայաստանում ԵՄ պատվիրակության, պետական առանցքային կառույցների, սոցիալական գործընկեր կազմակերպությունների եւ ուսումնական հաստատությունների հետ։ ԵԿՀ կողմից իրականացված ծրագրերը վերաբերել են օրախնդիր այնպիսի թեմաներին, ինչպիսիք են որակը, ուսուցանողների ուսուցումը, ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսումնառության ճանաչումը, կարիերայի ուղղորդումը:
ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը, արժեւորելով ծրագրի կարեւորությունը, միաժամանակ նշեց Պալատի պատրաստակամությունը նման ծրագրերին աջակցելու գործում։ Հիմնադրամի...
Կարդալ ավելին