ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Author: user454

ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը նշանակվել է …

ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ ԱԱՊ նախագահ Սարգսյանը ս.թ. հունիսի 3-ին նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ։ ՀՀ ԱԱՊ աշխատակազմը շնորհավորում է Մարտին Սարգսյանին նշանակման կապակցությամբ։ ...

Կարդալ ավելին

Հայ–եգիպտական կապեր

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության և Զարգացման հայկական գործակալության հետ համատեղ  կազմանակերպել էին Հայ–եգիպտական բիզնես ֆորում, որին մասնակցեցին  Եգիպտոսի Արաբական Հանրապետության տարբեր ոլորտները ներկայացնող ընկերությունների ղեկավարներ, գործարարներ։ Կայուն զարգացման եգիպտական խորհրդի գործարարները հայ գործընկերներին ներկայացրեցին քաղաքացիական ավիացիայի, անշարժ գույքի զարգացման և կառավարման, զբոսաշրջության, ներդրումային, նավթի և բնական գազի արտահանման,արդյունաբերական զարգացման և այլ ոլորտներում ձեռք բերած նվաճումները և համագործակցության պատրաստակամությունը։ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահության անդամ, Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը նշեց, որ տնտեսական կապերը զիջում են բարեկամականին, և չօգտագործվող ներուժը կարող է լրջորեն խթանել համագործակցությանը։ Հայաստանը միաժամանակ կարող է Եգիպտոսի համար դառնալ տնտեսական կամուրջ Մաքսային Միության անդամ...

Կարդալ ավելին

ԲԻԶՆԵՍԸ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱՆԱՅՔ

Հայաստանյան բիզնեսում տարեցտարի մեծանում է գործարար կանանց  ակտիվությունը։ Հատկապես փոքր և միջին բիզնեսի որոշ ոլորտներում կանայք առաջատար դերի են հավակնում, ինչը քաղաքակիրթ և ժողովրդավար հասարակությանը բնորոշող հատկանիշներից  է։ Հենց այդ տրամաբանությամբ ու մտահոգությամբ էլ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատն ու «Գործարար կանանց աջակցման հիմնադրամ» հասարակական կազմակերպությունը Ծաղկաձորում մայիսի 24-25–ին երեք տասնյակից ավելի գործարար կանանց համար կազմակերպեցին երկօրյա սեմինար, որին մասնակցում էին նաև խնդրին առնչվող պետական կազմակերպությունների պատասխանատուներ։ Մասնակիցները հանգամանորեն տեղեկացվեցին հատկապես հարկային օրենսդրության վերջին փոփոխություններին, Հայաստանի տնտեսությանը սպասվող նոր մարտահրավերներին ու պահանջներին, որոնց հստակ իմացությամբ բիզնեսմենը կարող է ավելի համարձակ ու արդյունավետ գործել, վստահորեն արտաքին շուկա դուրս գալ։ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ...

Կարդալ ավելին

ՀՀ ԱԱՊ – ԱՐՏԱՔՒՆ ԿԱՊԵՐ

Մայիսի 22–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հյուրն էին Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Յապ Սփրեյը և Ծրագրի ազգային կառավարիչ Տիգրան Աղաբեկյանը։  ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը հյուրերին ներկայացրեց Մաքսային Միությանը անդամակցելուն առնչվող նոր պահանջներն ու մարտահրավերները՝ միաժամանակ շեշտելով ԵՎրոպական Միության կառույցների հետ գործակցությունը շարունակելու կարևորությունն ու անհրաժեշտությունը։  Քննարկվեցին հատկապես փոքր և միջին բիզնեսին վերաբերող խնդիրներ։...

Կարդալ ավելին

Հայ–ռուսական տնտեսական կապեր

Հայաստանի Հանրապետությունը Մաքսային Միությանը անդամակցելու նոր իրավատնտեսական հարաբերությունների ու պահանջների շրջանակներում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, Աժ պատգամավոր Մարտին Սարգսյանը և Հայաստանում «ՌՈՍՍՈՏՐՈՒԴՆԻՉԵՍՏՎՈ» Ռուսաստանի Դաշնային գործակալության ղեկավար Մարկ Կալինինը մայիսի 16–ին ստորագրեցին համագործակցության նոր համաձայնագիր։ Համագործակցությունը վերավերում է երկու երկրների միջպետական ավանդական կապերի, առևտրատնտեսական, գիտատեխնիկական և միջտարածաշրջանային գործակցության զարգացմանը։ Հանդիպման նպատակն է առավել արդյունավետ գործակցության համար  համատեղ գտնել և մշակել համագործակցության լրացուցիչ ձևեր ու տարբերակներ նոր ձևավորվելիք պահանջներին համահունչ։ Որպես համագործակցության առաջին քայլերից մեկը՝ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը նշեց ինֆորմացիոն պորտալի ստեղծումը, որը մերձեցման, փոխվստահության ավելացման կարևոր երաշխիքներից է։  Համաձայնագրով երկու կողմերը պարտավորվում են արտաքին տնտեսական կապերը ծավալելու նպատակով աջակցել բիզնես մթնոլորտը...

Կարդալ ավելին

Հայաստան – Ինդոնեզիա տնտեսական կապեր

Ապրիլի 14–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեցին Հայաստանում Ինդոնեզիայի Հանրապետության Պատվո հյուպատոս Երվանդ Ոսկանյանը, Հայաստանում Ինդոնեզիայի Հանրապետության դեսպանության մշակութային և սոցիալ–տնտեսական հարցերի վարչության պետ Նորվին Անվարը և Տնտեսական գծով խորհրդական Բայանտո Սամբան։ Զրույցի հիմնական թեման Հայաստանում առաջիկայում կազմակերպելիք ինդոնեզական ապրանքների ցուցահանդեսն էր և Պալատի հետ գործակցության ծավալումը։    ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը նշեց, որ Պալատը պատրաստ է դեսպանատան հետ համատեղ բարձր մակարդակով կազմակերպելու ցուցահանդեսը և գործարար մյուս հանդիպումները։    Հյուրերը պալատի պատվիրակությանը հրավիրեցին հոկտեմբերի 8–12–ը Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում մասնակցելու TRADEXPO միջազգային ցուցահանդեսին։...

Կարդալ ավելին

Գործարար – հարկային քննարկում

ՀՀ Ազգային Ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի, պատգամավորներ Մարտին Սարգսյանի, Խոսրով Հարությունյանի,Գարեգին Նուշիկյանի  և  ՀՀ Պետական Եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի մասնակցությամբ գործարարները ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում բացառիկ ակտիվությամբ մայիսի 5–ին քննարկեցին ՀՀ հարկային ստուգումների անցկացման այլընտրանքային կարգի մասին օրենքի նախագիծը։ Զրույցը չափազանց անկեղծ էր ու կառուցողական։ Եվ քանի որ քննարկված հարցերի շրջանակը շատ ծավալուն էր, ուստի ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը առաջարկեց քննարկումները դարձնել պարբերական ու թեմատիկ, որպեսզի գործարարը հնարավորինս ստանա սպառիչ պատասխան։ Մի խումբ գործարարներ, արժևորելով այլընտրանքայինի գաղափարը, առաջարկեցին ստուգումները կատարել ոչ թե պետական, այլ լիցենզավորված մասնավոր կազմակերպությունների կողմից։ Ակտիվ քննարկման թեմա...

Կարդալ ավելին

Հայ–լեհական գործարար համաժողով

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը Լեհաստան-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի  հետ համատեղ ապրիլի 9–ին կազմակերպեց  Հայ-լեհական գործարար համաժողով: Լեհ գործարարները ներկայացրեցին տրանսֆորմատորների, մսարտադրության մեջ օգտագործվող սպիտակուցների, ինչպես նաև տեքստիլ արտադրության, շինարարության, կահույքագործության և այլ ոլորտներ։  ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը, հայ–լեհական բարեկամության մասին պատմական ակնարկ կատարելով, մասնավորապես նշեց՝       «Հայերը Լեհաստանում հաստատվել են Անիի կործանումից հետո...

Կարդալ ավելին

«Զբոսաշրջություն,հանգիստ և ժամանց–2014» միջազգային ցուցահանդես

  Ապրիլի 4–6–ը  ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը և «ՊՐՈՄ ԷՔՍՊՈ»  ընկերությունը Երևանի Էքսպոկենտրոնում կազմակերպեցին  «Զբոսաշրջություն,հանգիստ և ժամանց–2014» միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցեցին բնագավառը ներկայացնող ավելի քան 50 կազմակերպություն Հայաստանից, Եգիպտոսից, Հորդանանից, Բուլղարիայից և այլ երկրներից։   Ցուցահանդեսի շրջանակներում անցկացվեցին նաև այլ բնույթի միջոցառումներ, որոնք նպատակամիտված էին գործարար մթնոլորտի ակտիվացմանը։ ...

Կարդալ ավելին

ՀՀ ԱԱՊ նախագահության նիստ

Ապրիլի 5–ին կայացավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահության հերթական նիստը հետևյալ օրակարգով՝ 1.«ՍՅՈՒՆԻՔ–ԱԶԱՏ  ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ»  ծրագիր Զեկուցող՝  Սարգիս  Աղաբեկյան 2.Հայ–վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստին  մասնակցության հաշվետվություն Զեկուցող՝  Սոս  Սահակյան 3.Այլ  հարցեր Օգտագործելով նախագահության նիստի կայացման և Պալատի նախագահության անդամ, Ներդրումային հանձնաժողովի նախագահ, «ԷՍԿՈ ԿՈՆՑԵՌՆ» ընկերության նախագահ Սարգիս Աղաբեկյանի ծննդյան օրվա  հաճելի զուգադիպությունը՝ ՀՀ ԱԱՊ նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը  պարոն Աղաբեկյանին հանձնեց Պալատի հուշանվերը և շնորհակալագիրը։...

Կարդալ ավելին
hacklink al hd film izle php shell indir siber güvenlik türkçe anime izle Fethiye Escort android rat duşakabin fiyatları fud crypter hack forum wordpress nulled themesAnkara Evden Eve Nakliyatfethiye escortmobil ödeme bozdurmasu tesisatçısıbuy tiktok followersMobil Ödeme Bozdurma mobil ödeme bozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmeTürk Telekom Mobil Ödeme BozdurmaVodafone Mobil Ödeme BozdurmaTurkcell Mobil Ödeme BozdurmaVodafone Mobil Ödeme BozdurmaTürk Telekom Mobil Ödeme BozdurmaTurkcell Mobil Ödeme BozdurmaMobil Ödeme Bozdurmaweb vimiprefabrik evcasino sitelerigüvenilir bahis sitelerihtml nullednulled themes1xbet-girisaviator sinyal hilesibuy instagram followersMobil Ödeme İle NakitMobil Ödeme BozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmeMobil Ödeme Nakitmobil ödeme bozumMobil Ödeme BozdurmaMobil Ödeme Bozdurmaweb indekstemizlik şirketisite ekleMobil Ödeme BozdurmaMobil Ödeme BozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmeMobil Ödeme BozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmeAnkara Dershane