ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Author: user454

Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի անդրադարձը Պալատի հակակոռուպցիոն քաղաքականությանը

Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնը անդրադարձ է կատարել Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի կողմից վերջերս ընդունված Էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության կանոնակարգին, որակելով այն որպես պատմական քայլ: Նյութում մասնավորապես նշվում է, որ ընդունելով կանոնակարգը պալատն իր հանձնառությունն է արտահայտում վարելու ազնիվ արդար և թափանցիկ գործունեություն: Այս քայլը Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի, Պալատի և Գործարար շահերի պաշտպանության ցանցի աշխատանքների արդյունքն է և վկայում է  կոռուպցիայի դեմ պայքարի գործում մասնավոր հատվածի աճող դերի մասին: Նյութում ներկայացված է նաև 2019թ. հուլիսին տեղի ունեցած աշխատաժողովի, Պալատի խորհրդի կողմից կանոնակարգն ընդունելու, և հաջորդ տարվա համագործակցության մասին տեղեկատվություն: Ամբողջական նյութին (անգլերեն տարբերակով) կարող եք ծանոթանալ https://acgc.cipe.org/business-of-integrity-blog/armenian-chamber-launches-first-ever-anti-corruption-policies/ հղումով:...

Կարդալ ավելին

«Արտահանման որակի կառավարումը գինու ոլորտում» թեմայով աշխատաժողով

Դեկտեմբերի 10-ից 11-ը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչներ Մարիա Թորոսյանը և Էդգար Մեհրաբյանը մասնակցեցին Վրաստանի Թբիլիսի քաղաքում կայացած «Արտահանման որակի կառավարումը գինու ոլորտում» թեմայով աշխատաժողովին: Միջոցառումը կազմակերպվել էր  «Գերմանիայի ֆիզիկատեխնոլոգիական համալսարանը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում՝ Գերմանիայի ֆիզիկատեխնոլոգիական համալսարանի (PTB)  և Առևտրի միջազգային կենտրոնի (ITC)  կողմից: Միջոցառմանը մասնակցում էին Առևտրաարդյունաբերական ալատների, ասոցիացիաների և բիզնեսին աջակցող այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից  և Ադրբեջանից: Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին գինու արտահանման ոլորտի տեխնիկական չափանիշները, մակնշման,  HACCP համակարգի (Hazard analysis and critical control points, վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետեր), Global GAP(Good agricultural practice, պատշաճ գյուղատնտեսական պրակտիկա) համակարգի, ստանդարտների, կայուն զարգացման,  ենթակառուցվածքների հետ կապված հարցեր: Պալատի ներկայացուցիչ...

Կարդալ ավելին

Հարավաֆրիկյան Հանրապետություն-Հայաստան

Դեկտեմբերի 4-ին Հայաստանում  Հարավաֆրիկյան Հանրապետության նորանշանակ դեսպան Անդրե Յոհաննես Գրոենեվալդը այցելեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ: Դեսպանի այցի նպատակն էր տեղեկանալ Հայաստանի բիզնես մթնոլորտի, ներդրումային դաշտի և գործակցության հնարավոր ոլորտներում տնտեսական կապերը զարգացնելու  հնարավորություններին:    ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը, պատասխանելով դեսպանին հետաքրքրող հարցերին, մասնավորապես նշեց, որ երկու երկրների համագործակցության ավանդական ոլորտը հիմնականում ադամանդագործությունն ու ոսկեգործությունն է: Պարոն Ալեքսանյանը նաև հավելեց, որ գործակցության  բավարար դաշտ կա նաև տուրիզմի, տեքստիլ արդյունաբեոթյան, բարձր տեխնոլոգիաների, վերամշակող  սննդարդյունաբերության և այլ ոլորտներում: Նա մասնավորեց, որ  Հայաստանը օգտվում է նաև արտահանման GSP և GSP+ արտոնյալ ռեժիմներից, ինչի շնորհիվ Հարավաֆրիկյան Հանրապետության գործարարները Հայաստանով կարող են դուրս գալ ԵԱՏՄ և...

Կարդալ ավելին

Գործարար պատվիրակության այց Իրան

Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 2-ը ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի  գլխավորությամբ կայացավ գործարար պատվիրակության  այց Իրանի Իսլամական Հանրապետություն:  Պատվիրակության կազմում ներգրավված էին երեք տասնյակից ավելի գործարար, որոնք ներկայացնում էին արտադրության, ներմուծման, արտահանման, կրթության, բժշկության և զբոսաշրջության ոլորտները: Այցը կայացավ ՀՀ ԱԱՊ նախագահի խորհրդական, Գործարար կանանց աջակցման հիմնադրամի նախագահ  Լիլիա Գևորգյանի նախաձեռնությամբ: Պատվիրակության կազմում էին նաև Գործարար կանանց աջակցման հիմնադրամի հետ երկար տարիներ համագործակցող, Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող գործարար կանայք և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ: Այցի շրջանակներում տեղի ունեցան գործարար համաժողով և B2B ձևաչափով  հանդիպումներ: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը: ԻԻՀ Առևտրաարդյունաբերական պալատի հրավերով իրանական կողմից համաժողովին մասնակցեցին ավելի քան 150...

Կարդալ ավելին

Հայ-էստոնական գործարար համաժողով

Նոյեմբերի 19-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում տեղի ունեցավ Հայ-էստոնական գործարար համաժողով: Այն կազմակերպել էին Հայաստանի և Էստոնիայի առևտրաարդյունաբերական պալատները: Բացման խոսքում Հայաստանի Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Հովնանյանը նշեց, որ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումը բնականաբար արգասաբեր են երկու երկրների միջև հետագա առավել խորը համագործակցության համար և հույս հայտնեց, որ գործարար համաժողովը կնպաստի կոնկրետ միասնական ծրագրերի առաջ քաշմանը։ ՀՀ առևտաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը հավելեց, որ առկա են հստակ համագործակցության ոլորտներ երկու երկրների գործարար համայնքների միջև և պետք է փորձել քայլեր կատարել այս ոլորտներում։ Հանդիպմանը ներկա էր նաև Էստոնիայի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Անդրես Ռունդուն, ով իր խոսքում նախ շնորհակալություն հայտնեց երկու երկրների առևտրաարդյունաբերական...

Կարդալ ավելին

Հայ-հնդկական գործարար համաժողով

Հոկտեմբերի 21-ին Հոլիդեյ ին հյուրանոցում տեղի է ունեցել հայ-հնդկական գործարար համաժողով, որին մասնակցում էին պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, դիվանագետներ, ինչպես նաև գործարարությանն աջակցող կազմակերպություններ։ Քննարկվել է ՀՀ տնտեսության ներդրումային գրավչությունը, ներկայացվել են գերակա և զարգացող ուղղությունները, ինչպես նաև Հնդկաստանից առաջիկայում սպասվող ներդրումները։ Հանդիպման ավարտին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը փոխըմբռնման հուշագիր ստորագրեց Հնդկական տնտեսական առևտրի կազմակերպության հետ։...

Կարդալ ավելին

Հայաստան-Չիլլի տնտեսական կապեր

Հոկտեմբերի 11-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ էին  այցելել Չիլիի Հանրապետության արտաքին գործերի միջազգային տնտեսական հարաբերությունների հարցերով նախարարի տեղակալ  Ռոդրիգո Յանես Բենիտեսը, Հայաստանում Չիլիի արտակարգ և լիազոր դեսպանի, Հայաստանում Չիլիի  հյուպատոսի և այլ պաշտոնյաների հետ։ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը ողջունեց հյուրերին, ներկայացրեց Հայաստանի տնտեսական միջավյրի գործոնները և գործարարությամբ զբաղվելու հնարավորությունները։ Հյուրերին նա տեղեկացրեց, որ հանրապետությունում կատարվել են նաև տնտեսական բարեփոխումներ։ Եվ մեր պետությունը թեև անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, բայց միաժամանակ շարունակում է գործակցել նաև Եվրամիության հետ։ Պարոն Ալեքսանյանը ներկայացրեց նաև արտոնությունների  GSP և GSP+ համակարգերը և թե ինչպես Չիլլին կարող է օգտվել :   ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործառնական տնօրեն Վլադիմիր...

Կարդալ ավելին

Պարգևատրում ԵԱՏՄ զարգացման գործում ավանդի համար

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն, Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը հոկտեմբերի 3-ին պարգևատրվել է Եվրասիական Տնտեսական Միության բարձրագույն խորհրդի պարգևով՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ  ՄԻՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՎԱՆԴԻ ՀԱՄԱՐ» մեդալով: Շնորհավորում ենք պարոն Ալեքսանյանին,  մաղթում արևշատություն և նոր ձեռքբերումներ ու պարգևներ:...

Կարդալ ավելին

Հայաստան-Հնդկաստան

  Հոկտեմբերի 1-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը և գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանը ընդունեցին Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան    Հոկտեմբերի 1-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը և գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանը ընդունեցին Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին (Kishan Dan Dewal): Պարոն Ալեքսանյանը, շնորհավորելով նորանշանակ դեսպանին, հույս հայտնեց, որ իր պաշտոնավարման օրոք ևս կշարունակվեն և առավել կզարգանան հայ-հնդկական բարեկամական և տնտեսական կապերը: Անդրանիկ Ալեքսանյանը նաև նշեց, որ հայերը վաղուց են հաստատվել Հնդկաստանում և այդ երկրի արժանավոր քաղաքացիներ են: Հայկական համայնքը նշանակալի ավանդ ունի Հնդկաստանի տնտեսության ու մշակույթի բնագավառում: ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը սիրով...

Կարդալ ավելին

Խորհրդի հերթական նիստ Իջևանում

   Սեպտեմբերի 28-ին  Տավուշի մարզի Իջևան քաղաքում կայացավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի արտագնա նիստ, որը վարում էր Պալատի նախագահ Մարտին Սարգսյանը: Մինչ օրակարգին անցնելը, խոսելով հանրապետության օրախնդիր անելիքների մասին հատկապես սահմանամեձ գոտում, պարոն Սարգսյանը մասնավորապես կարևորեց ներդրումներ կատարելը և նոր աշխատատեղեր ստեղծելը, ինչը արտագաղթի նվազեցման առաջնային պայման է: Մարզային պալատները ուժեղացնելը ռազմավարական կարևոր խնդիր է և դրանում իր անելիքներն ունի Պալատների ողջ համակարգը: Պարոն Սարգսյանը ԱՊՀ երկրների պալատների ղեկավարների խորհրդի Ոսկե մեդալներ հանձնեց Տավուշի  և Լոռու մարզերի առևտրաարդյունաբերական պալատների նախագահներ Վարդգես Հովակիմյանին և Սամվել Նաջարյանին ի նշան ԱՊՀ անդամ երկրների առևտրատնտեսական համագործակցության զարգացման և հատուկ վաստակի:    Օրակարգային «Հաշվետվություն էլեկտրոնային առևտրի համակարգի...

Կարդալ ավելին
hacklink al hacklink hack forum crack forum php shell indir siber güvenlik blog wordpress nulled themestotobobayilik.netpornoinstagram beğeni satın altiktok takipçi satın alAnkara Evden Eve Nakliyatfutbol oyunlarıvideo porno xxxvideo porno italianisiber güvenlik blogdireksiyon dersismm panelankara web tasarımbursa kamera sistemleriçatı muayenesi nasıl yapılırmum büyüsüberhetiye duası