ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Author: user454

Երևան – Պենզա

Հոկտեմբերի 21–ին Երևանի առևտրաարդյունաբերական պալատի հյուրն էր Ռուսաստանի Դաշնության Պենզայի նահանգի պատվիրակությունը։ «Երևանյան շուրջ 40 ընկերությունների ներկայացուցիչները առաջին անգամ էին հանդիպում Պենզայի գործարարների հետ։ Սա ինչ որ չափով ելակետային քայլ էր»,– նշեց Երևանի պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանը։ Պենզայի մարզի առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահը հատկապես կարևորեց այն հանգամանքը, որ երկուստեք կա համագործակցելու ցանկություն և նախադրյալներ։ B2B ձևաչափով առանձին գործարարներ ստեղծեցին կոնկրետ գործարար կապեր։...

Կարդալ ավելին

ՀԱՅԱՍՏԱՆ – ՈՒԴՄՈՒՐՏԻԱ

   Սեպտեմբերի 16–ին Երևանում կայանալիք Հայաստան–Ռուսաստան Համագործակցության գործարար հանդիպման շրջանակներում Երևանի առևտրաարդյունաբերական պալատը սեպտեմբերի 15–ին հյուրընկալեց Ուդմուրտիայի հանրապետության գործարար պատվիրակությանը։    Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանը հյուրերին ներկայացրեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի համակարգ, կառուցվածքը, գործառույթները, հայ–ուդմուրտական համագործակցության հնարավոր ուղղությունները։    ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Արտաքին կապերի վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը մասնավորապես նշեց Եվրասիական Տնտեսական Միությանը անդամակցելու պայմաններում ծագող հնարավոր դժվարություններն ու դրանց հաղթահարման ուղիները, ֆինանսական գործառույթների միասնականացման խնդիրները։    Ուդմուրտիայի պատվիրակությանը հատկապես հետաքրքրում էր փոքր և միջին բիզնեսի ոլորտում գործակցության հնարավորությունները  և այլ հարցեր, որոնց պատասխանների մի մասը ակնկալում են առավել հստակեցնել հաջորդ օրը կայանալիք բիզնես ֆորումին։...

Կարդալ ավելին

ԱՊՀ պալատների ղեկավարների խորհրդի նիստը Երևանում

2015թ. հոկտեմբերի 16–ի առավոտյան Ծիծեռնակաբերդում Եղեռնի հուշահամալիրին ծաղիկներ դնելուց հետո Կառավարության ընդունելությունների տան դահլիճում կայացավ ԱՊՀ անդամ երկրների առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհրդի հերթական նիստը «Համաշխարհային տնտեսության անկայունության պայմաններում ԱՊՀ անդամ երկրների առևտրաարդյունաբերական պալատների փոխգործակցության ուժեղացումը» թեմայով։ Նիստը նախագահում էր ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը։ «Մեր գլխավոր նպատակը մեր երկրների գործարար շրջանակների համար համագործակցության բարենպաստ դաշտի ստեղծումն է։ Մեր տեսադաշտում և մշտական քննարկումների առարկան հատկապես փոքր և միջին բիզնեսին աջակցելու, ցուցահանդեսա–տոնավաճառային գործի խթանման, ինֆորմացիոն միասնական համակարգի ձևավորման, համատեղ ինովացիայի զարգացման, բիզնես կադրերին ուսուցանելու և զորակցելու կարևորագույն խնդիրներն են, ինչը առավել հեշտ է լուծել համատեղ ջանքերով»,– իր ծավալուն և հանգամանալից ելույթում նշեց...

Կարդալ ավելին

Երևան – Ռոստով

Հոկտեմբերի 14–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեց Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի աշխատակազմի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը։ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը համառոտակի ներկայացրեց Ռոստովի հետ տնտեսական կապերի առկա վիճակը՝ նշելով, որ ԵՏՄ գործակցության պայմաններում Երևանի և Ռոստովի համագործակցության համար նոր հնարավորություններ կստեղծվեն։ ...

Կարդալ ավելին

ԻՐԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆ

   Հոկտեմբերի 9–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կայացավ Իրան–Հայաստան գործարար ֆորում, որին մասնակցում էին իրանական շուրջ 35 ընկերությունների ներկայացուցիչներ։       ՀՀ-ում Իրանի դեսպանության ներկայացուցիչ Հմայակ Ավետիսյանն ասաց, որ իրանցի գործարարները հետաքրքրված են Հայաստանում գործընկերներ գտնելու հարցով, որպեսզի  այստեղ կարողանան կազմակերպել իրենց արտադրության մի մասը: «Իրանից հումք ու գործիքներ բերելով և միասնական աշխատանքով կկարողանան արտադրանք ուղարկել ԵԱՏՄ: Սա Հայաստանի համար ևս լավ հնարավորություն է, և որպես տարանցիկ երկիր կարող է այս հնարավորությունից օգտվել, քանի որ Իրանում կա բավականին ներուժ, զարգացած տեխնոլոգիաներ, որտեղ ներդրումներ անելու հնարավորություն շատ կա»,- հավաստել է պարոն Ավետիսյանը։      ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը նշեց Հայաստանում համատեղ բիզնեսներ հիմնելու...

Կարդալ ավելին

ՊԱՆԱՐՄԵՆԻԱՆ – 2015

      Հոկտեմբերի 8–ին «ԵՐԵՎԱՆ ԷՔՍՊՈ» կենտրոնում բացվեց ավանդական  «ՊԱՆԱՐՄԵՆԻԱՆ ԷՔՍՊՈ–2015» ցուցահանդեսը, որին մասնակցում էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Բացման խոսքում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը համակողմանի արժևորեց միջազգային այս կարևորագույն ցուցահանդեսը՝        «Սիրելի բարեկամներ, սրտանց շնորհավորում եմ «ՊԱՆԱՐՄԵՆԻԱՆ ԷՔՍՊՈ–2015» ցուցահանդեսի մասնակիցներին, հյուրերին և բոլորիս, որովհետև այն նվիրված է մեր սիրելի մայրաքաղաքի՝ Էրեբունի–Երևանի 2797 –ամյա հոբելյանին։      Դեռևս վաղնջական ժամանակներից հայ մարդու հրաշագործ մտքի ու ոսկեղենիկ ձեռքի արտադրանքը հատկապես հանրահայտ Մետաքսի մեծ ճանապարհով Արևմուտքն ու Արևելքն էր հիացնում, ինչի մասին հնագույն պատմիչները և  ճանապարհորդները հպարտությամբ էին հիշատակում...

Կարդալ ավելին

Հայաստան – Չեխիա

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահի տեղակալ Զդենեկ Շկրոմակի  գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 16–ին այցելեց  ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ։ Պատվիրակության կազմում էին Սենատի 10 հանձնաժողովների նախագահները և Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պրն. Պյոտր Միկիսկան։ ՀՀ առևտրաադյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը ներկայացրեց հայ–չեխական տնտեսական կապերի պատմությունից հետաքրքիր փաստեր, երբ հայ բիզնեսմենները դեռևս հարյուրավոր տարիներ առաջ լուրջ ներդրումներ են ունեցել Չեխիայում։ «Այսօր հայ–չեխական քաղաքական հարաբերությունները զարգանում են բարձր մակարդակով, և երկու երկրները փոխգործակցության լայն հնարավորություններ ունեն»,– նշել է պարոն Սարգսյանը՝ հավելելով, որ ԵՏՄ անդամակցությամբ նոր հնարավորություններ են ստեղծվելու։ Առեւտրաարդյունաբերական պալատում կայացած հանդիպման ժամանակ Շկրոմակն ասաց, որ Հայաստանը շատ կարեւոր երկիր...

Կարդալ ավելին

ԿՈՐԵԱ – ՀՀ ԱԱՊ

Օգոստոսի 19–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեցին Հայաստանում Կորեայի դեսպանության (նստավայրը՝ Մոսկվա) «ԿՈԹՐԱ» գործակալության գլխավոր տնօրեն Սո Բյոն Տեքը, տեղակալ Բայ Սանգ Մինը և ռազմավարական պլանավորման և ներդրումների մասնագետ Նինա Կուբինսկայան։ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը նշեց, որ, որպես գործակցության ելակետային քայլ, հարկավոր է սկսել հենց անհրածեշտ ինֆորմացիայի փոխանակումից և ապա բազմաբնույթ հանդիպումներով ծավալել հայ–կորեական տնտեսական կապերը։ Պարոն Ալեքսանյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստանը կարող է Կորեական գործարարի համար դառնալ շահեկան միջնորդ Իրանի և ԵՏՄ երկրների շուկաներ գուրս գալու համար։ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի արտաքին կապերի վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանի գործարար մթնոլորտն ու Պալատի գործառույթները։ Քննարկվեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ...

Կարդալ ավելին

ՀՀ ԱԱՊ – ՊԵՐՈՒ

Օգոստոսի 18–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեց Հայաստանի Հանրապետությունում Պերուի արտակարգ և լիազոր դեսպան Ումբերտո Ումերեսը՝ տիկնոջ հետ։ Դիվանագետը նշեց, որ այցի նպատակն է գտնել համագործակցության նոր եզրեր՝ ավելացնելու առևտրային հարաբերությունները։ Նա նաև հավելեց,որ հարկավոր է հիմնել հյուպատոսական ծառայություն,ինչը կարող է անհրաժեշտ խթան հանդիսանալ հայ–պերուական տնտեսական կապերի աշխուժացման գործում։    ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը նշեց, որ, որպես ելակետային քայլ, հարկավոր է վավերացնել համագործակցության հուշագիր և մշակել գործակցության առաջնահերթությունները։    Երկուստեք նշեցին այն ոլորտները, որոնցում այսօր հնարավոր է նոր կապեր ստեղծել և համատեղ ծրագրեր իրականացնել։    ՀՀ ԱԱՊ ներկայացուցիչները կարևորեցին հատկապես փոխադարձ այցերի, ցուցահանդեսների և բիզնես ֆորումների կարևորությունը։ ...

Կարդալ ավելին

ՀՀ ԱԱՊ նախագահության հերթական նիստ

   Օգոստոսի 14–ին տեղի ունեցավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահության հերթական նիստը, որը վարում էր ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը։ Օ Ր Ա Կ Ա Ր Գ    Հաշվետվություն ՀՀ ԱԱՊ–ի 2015թ. առաջին կիսամյակի կատարած աշխատանքների մասին       Անդրանիկ Ալեքսանյան ՀՀ ԱԱՊ-ի հիմնական գործառույթներն ու աշխատանքային ուղղությունները 2015 թվականի երկրորդ կիսամյակում      Անդրանիկ Ալեքսանյան ՀՀ ԱԱՊ 2014թ. ֆինանսական հաշվետվությունը      Անդրանիկ Ալեքսանյան 2015 թվականի հոկտեմբերին կայանալիք ԱՊՀ երկրների ԱԱՊ ղեկավարների ամենամյա նիստի վերաբերյալ տեղեկատվություն (ցուցահանդեսի կազմակերպում)        Անդրանիկ Ալեքսանյան       Արայիկ Վարդանյան Ճյուղային հանձնաժողովների ընդլայնման և կատարված աշխատանքների մասին       Անդրանիկ Ալեքսանյան Ընթացիկ հարցեր ՀՀ ԱԱՊ նախագահության անդամ, «ՍՈՎՐԱՆՈ» ընկերության...

Կարդալ ավելին
hacklink al hd film izle php shell indir siber güvenlik türkçe anime izle Fethiye Escort android rat duşakabin fiyatları fud crypter hack forum wordpress nulled themesAnkara Evden Eve Nakliyatfethiye escortmobil ödeme bozdurmasu tesisatçısıbuy tiktok followersMobil Ödeme Bozdurma mobil ödeme bozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmeTürk Telekom Mobil Ödeme BozdurmaVodafone Mobil Ödeme BozdurmaTurkcell Mobil Ödeme BozdurmaVodafone Mobil Ödeme BozdurmaTürk Telekom Mobil Ödeme BozdurmaTurkcell Mobil Ödeme BozdurmaMobil Ödeme Bozdurmaweb vimiprefabrik evcasino sitelerigüvenilir bahis sitelerihtml nullednulled themes1xbet-girisaviator sinyal hilesibuy instagram followersMobil Ödeme İle NakitMobil Ödeme BozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmeMobil Ödeme Nakitmobil ödeme bozumMobil Ödeme BozdurmaMobil Ödeme Bozdurmaweb indekstemizlik şirketisite ekleMobil Ödeme BozdurmaMobil Ödeme BozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmeMobil Ödeme BozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmeAnkara Dershane