ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Author: user454

Եվրոպական կրթական հիմնադրամ – ՀՀ ԱԱՊ

Դեկտեմբերի 8–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում հյուրընկալվեց Եվրոպական կրթական հիմնադրամի աշխատանքային խումբը։ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը, կարևորելով այցը, մասնավորեց, որ գործատու–կրթություն կապի ուժեղացման գործում պալատը Եվրոպական կրթական հիմնադրամի փորձի և գործակցության կարիքն ունի։ «Գիտելիքը սահմաններ չունի, և, բնականաբար, անսահման հնարավորություններ կան համագործակցության առումով։ Հարկավոր է կյանքի համար կոնկրետ մասնագետներ պատրաստել ամենատարբեր ոլորտներում»,– ընդգծեց պարոն Ալեքսանյանը։ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի արտաքին կապերի վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը տեղեկացրեց, որ ընդամենը մեկ օր առաջ ԳՄՀԸ կազմակերպության հետ արդեն ստորագրվել է կարևոր փաստաթուղթ, ըստ որի հստակեցվել է առաջիկա 6 ամիսների կատարելիք աշխատանքը։ Եվրոպական կրթական հիմնադրամի Մարդկային ռեսուրսների զարգացման գլխավոր մասնագետ Վինսենթ Մքբրայդը գոհունակություն հայտնեց և բարձր...

Կարդալ ավելին

ՌԴ. Վոլոգդայի նահանգ – ՀՀ ԱԱՊ

Դեկտեմբերի 7–ին տնտեսական կապերն առավել ծավալելու նպատակով ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեց Ռուսաստանի Դաշնության Վոլոգդայի նահանգապետի առաջին տեղակալ Ալեքսեյ Շեռլիգինը, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Եվգենի Կլիմանովը և արտաքին կապերի բաժնի առաջատար խորհրդատու Օլգա Սիլաևան։ Ալեքսեյ Շեռլիգինը շնորհանդեսով հանգամանորեն ներկայացրեց նահանգի բազմաճյուղ տնտեսությունը, որպես բեռնափոխադրումների և մայրուղիների կարևոր հանգույց, որտեղով անցնելու է Նոր Մետաքսի ճանապարհը։ Նա նաև նշեց, որ իրենց նահանգի փոքր և միջին բիզնեսի գրեթե 30 տոկոսը հայերի ձեռքին է, ովքեր ստեղծել են նահանգի ամենակազմակերպված և ամենամեծ համայնքը։ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը, ներկայացնելով բիզնես մթնոլորտը, նշեց, որ Հայաստանը նահանգի համար կարող է դառնալ տարանցիկ ճանապարհ դեպի Իրան և Արևելքի այլ երկրներ։ Երևանի...

Կարդալ ավելին

Երևան – Սարատով

Դեկտեմբերի 3–ին Երևանի առևտրաարդյունաբերական պալատում էին ՌԴ Սարատով քաղաքի գործարարները, ովքեր հետաքրքրվում էին գործակցության նոր հնարավորություններով  և ունեցած հին կապերի ամրապնդումով։ Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանը հյուրերին շնորհանդեսով ներկայացրեց Հայաստանի գործարար մթնոլորտը և ԵՏՄ անդամակցության պայմաններում նոր հնարավորությունները։ Շնորհանդեսով ներկայացվեցին Սարատովի բիզնես ոլորտները և Հայաստանի հետ գործակցության առաջնահերթությունները։...

Կարդալ ավելին

Համաշխարհային բանկի ներկայացուցիչը ՀՀ ԱԱՊ-ում

Ս.թ. նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԱՊ էր այցելել Համաշխարհային բանկի ֆինանսական կառավարման ավագ մասնագետ Ալֆրեդ Բորգոնովոն։ Վերջինս Հայաստանում է գտնվում գնահատելու համար տեղական ֆինանսական հաշվետվողականությունը, նախատեսվող հաշվապահական հաշվառման մասին օրենսդրական փոփոխությունների ազդեցությունը ֆինանսական դաշտի վրա։ Ըստ նրա՝ գործարարների համար այն առանցքային կարևորություն ունի, քանի որ տեղեկացված լինելը բարելավում է ընդհանուր գործարար միջավայրը։ ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը ողջունելով հյուրին՝ տեղեկացրեց, որ կարևոր է համարում պարտադիր կրթության մեջ ներառել ֆինանսական ոլորտը։ Պարոն Բորգոնովոն կարևորեց փոքր բիզնեսին աջակցության խնդիրները, ֆինանսական ոլորտում կրթության կազմակերպումը համապատասխան դասընթացների միջոցով։...

Կարդալ ավելին

Հայ–ճապոնական կապեր

Նոյեմբերի 26–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեց  Ճապոնիայի համագործակցության միջազգային գործակալության պատվիրակությունը, որը հիմնականում զբաղվում է փոքր և միջին բիզնեսին տեխնիկական օգնություն, վարկեր և դրամաշնորհներ հատկացնելով։ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսական իրավիճակը, զարգացման առաջնահերթությունները, ԵՏՄ–ին անդամակցության պայմաններում մեր հանրապետության  միջոցով տարածաշրջանի այլ երկրների հետ առևտուր կատարելու նպաստավոր հանգամանքները։ Բանկային համակարգի կողմից  փոքր ու միջին բիզնեսի վարկավորման խնդիրների մասին պարզաբանումներ տվեց    ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Արտաքին կապերի վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը։ Ճապոնիայի համագործակցության միջազգային գործակալության վարկավորման ռիսկայնության վերլուծությունների ծառայության տնօրեն Յոնեդա Գենը նշեց գործակցության հնարավորությունների ու տարբերակների մասին։...

Կարդալ ավելին

Հայաստան – Արգենտինա

Նոյեմբերի 13–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեց Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան։    ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը ներկայացրեց երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները՝ ընդգծելով, որ զարգացման մեծ պոտենցիալ կա։    Դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան ընդգծեց, որ Հայաստանի ներդրումային ոլորտը շատ մեծ է, և իրենք կամենում են համատեղ ձեռնարկներ իրականացնել։ «Ես ցանկանում եմ տեսնել հատկապես այն գործարարներին, ովքեր արդեն համագործակցում են Արգենտինայի հետ և աջակցել նրանց»,– նշեց դեսպանը և կարևորեց այս փուլում մասնավորապես տեսակոնֆերանսների կազմակերպումը, որոնցով կարելի է նախապատրաստել երկկողմանի մեծամասշտաբ ցուցահանդեսներ, բիզնես ֆորումներ և այլ միջոցառումներ։...

Կարդալ ավելին

Հայ–չինական տնտեսական կապեր

Նոյեմբերի 12–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը ընդունեց Հայաստանում Չինական Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլոնգին։ Չին դիվանագետի խնդրանքով պարոն Մարտին Սարգսյանը ներկայացրեց ՀՀ ԱԱՊ–ի հատկապես արտաքին կապերի ռազմավարությունը և հայ–չինական կապերի զարգացման գործում Պալատի կատարած դրական աշխատանքը։ Հյուրերը ծանոթացան Պալատի Չինաստան կատարած այցի տեսանյութերին։ «Դեռևս 2008 թվականին ՀՀ ԱԱՊ գործարար պատվիրակությունով  այցելեցինք Չինաստան, փոխգործակցության համաձայնագիր ստորագրեցինք Չինաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահի հետ, ինչը այդ հարաբերություններում ելակետային դարձավ։ Դա մեծապես նպաստեց երկու կողմերի գործարարներին միմյանց առավել մոտիկից ճանաչելու, վստահություն և երաշխիքներ ունենալու, ինչը բիզնեսում կարևոր պայման է...

Կարդալ ավելին

Հայաստան – Նիկարագուա

   Նոյեմբերի 3–ին Հայաստանում Նիկարագուայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խուան Էռնեստո Վասկես Արայան իր դիվանագիտական առաքելությունը ստանձնելու օրը պաշտոնական այց կատարեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ՝ հանգամանորեն ծանոթանալու հայ–նիկարագուական տնտեսական կապերի վերաբերյալ։    ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի աշխատակազմի ղեկավար Արայիկ Վարդանյանը, նորանշանակ դիվանագետին շնորհավորելով պաշտոնը ստանձնելու առիթով, հույս հայտնեց, որ պարոն  Խուան Էռնեստո Վասկես Արայան իր կողմից ջանքեր կգործադրի զորակցելու նոր բիզնես կապերին, աջակցելու փոխադարձ այցեր, գործարար հանդիպումներ կազմակերպելուն։...

Կարդալ ավելին

Հայաստան – Ճապոնիա

Նոյեմբերի 2–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեցին Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին և խորհրդական Կենիչիրո Սասամեն։ Նրանց մասնավորապես հետաքրքրում էր հայ–ճապոնական տնտեսական կապերի ակտիվացումը։    ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը ներկայացրեց Պալատի գործառույթները և հնարավոր գործակցության ոլորտներն ու տարբերակները։    Կարևորվեց այն հանգամանքը, որ Հայաստանը նոր տնտեսական հարաբերության պայմաններում կարող է Ճապոնիայի համար միջանցիկ տարածք դառնալ որոշակի արտոնություններով ԵՏՄ շուկաներ մտնելու համար։    Անդրանիկ Ալեքսանյանը առաջարկեց նաև հանդիպում կազմակերպել երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների մակարդակով, վավերացնել համագործակցության հուշագիր և անցնել կոնկրետ քայլերի։ ...

Կարդալ ավելին

«ՄԵՐԿՈՒՐԻ» – 2015

   Հոկտեմբերի 23–ին Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում հանդիսավորությամբ կայացավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ավանդական «Մերկուրի» մրցանակաբաշխությունը, որին մասնակցեցին ՀՀ վարչապետը, Երևանի քաղաքապետը, նախարարներ, գործարարներ, հյուրեր։    Հանդիսության բացմանը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը մասնավորապես նշեց՝ «...

Կարդալ ավելին
hacklink al hd film izle php shell indir siber güvenlik türkçe anime izle Fethiye Escort android rat duşakabin fiyatları fud crypter hack forum wordpress nulled themesAnkara Evden Eve Nakliyatfethiye escortmobil ödeme bozdurmasu tesisatçısıbuy tiktok followersMobil Ödeme Bozdurma mobil ödeme bozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmeTürk Telekom Mobil Ödeme BozdurmaVodafone Mobil Ödeme BozdurmaTurkcell Mobil Ödeme BozdurmaVodafone Mobil Ödeme BozdurmaTürk Telekom Mobil Ödeme BozdurmaTurkcell Mobil Ödeme BozdurmaMobil Ödeme Bozdurmaweb vimiprefabrik evcasino sitelerigüvenilir bahis sitelerihtml nullednulled themes1xbet-girisaviator sinyal hilesibuy instagram followersMobil Ödeme İle NakitMobil Ödeme BozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmeMobil Ödeme Nakitmobil ödeme bozumMobil Ödeme BozdurmaMobil Ödeme Bozdurmaweb indekstemizlik şirketisite ekleMobil Ödeme BozdurmaMobil Ödeme BozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmeMobil Ödeme BozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmeAnkara Dershane