ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Author: user454

Հայ–գերմանական կապեր

Հունիսի 15–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Նադիա Լիսթենբերգերին։                 Պարոն Ալեքսանյանը հյուրին ներկայացրեց Պալատի գործառույթները, հատկապես արտաքին կապերի կարևորությունը և մասնավորապես հայ–գերմանական գործակցությունը։ Երկուստեք շեշտվեց, որ չօգտագործված ռեզերվներ շատ կան, որոնց շնորհին ապրանքաշրջանառությունը կարող է անհամեմատ ավելանալ։ Քննարկվեցին նաև հայ–գերմանական գործակցության հեռանկարները հատկապես Հայաստանի ԵՏՄ անդամակցության շրջանակներում։...

Կարդալ ավելին

Հայ-իսպանական հանդիպում

Հունիսի 9-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը հյուրընկալեց Իսպանիայի Բիլբաոյի առևտրաարդյունաբերական պալատի կողմից գլխավորած գործարար պատվիրակություն: Հանդիպման շրջանակներում տեղի ունեցավ  հայ-իսպանական գործարար համաժողով: Ջերմ մթնոլորտում  գործարարները փոխանակեցին անհրաժեշտ տեղեկատվություն, ձեռք բերվեցին նոր կապեր, քննարկվեցին գործակցության հնարավորությունները համատեղ ծրագրերի շրջանակներում։...

Կարդալ ավելին

ԵՏՄ ամենամյա տնտեսական ֆորում

Հունիսի 3–5–ը Ծաղկաձոր քաղաքում  «Ոսկու աշխարհ» հյուրանոցային համալիրի դահլիճում տեղի ունեցավ «Եվրասիական Տնտեսական Միություն. Հայաստան–համագործակցություն» ամենամյա Տնտեսական ֆորումը, որը կայացավ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո՝ մասնակցությամբ  փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի։ Հունիսի 4–ին տնտեսական ֆորումի հիմնական թեման էր «Եվրասիական Տնտեսական Միության անդամ երկրների տնտեսության ոլորտների զարգացման հնարավորությունները»։ Կազմակերպվեցին լիագումար և սեկցիոն նիստեր, կոնտակտների բիրժա և երկկողմանի բիզնես հանդիպումներ։ Ֆորումի կարևորության և գործակցության հետագա խնդիրների մասին լիագումար նիստին խոսեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը։ Հունիսի 4–ի սեկցիոն հանդիպումներին քննարկվեցին «ԵՏՄ շրջանակներում շինինդուստրիայի և շինանյութերի արտադրության զարգացման խնդիրները և հեռանկարները», «Բանկային համագործակցությունը ԵՏՄ շրջանակներում», «ԵՏՄ տրանսպորտային միջանցքները» և այլ հարցեր։ Հարցերի լայն շրջանակ է քննարկվեց նաև հունիսի...

Կարդալ ավելին

ՀՀ ԱԱՊ 5-րդ համագումարը

Մայիսի 27–ին տեղի ունեցավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի 5–րդ համագումարը։ «ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի 2011–2016թթ. իրականացված գործունեության և 2016–2021թթ. ժամանակահատվածի ծրագրերի և ուղղությունների մասին» հաշվետու զեկուցումով հանդես եկավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը։ Պատվիրակների կողմից Պալատի և նախագահի կատարած աշխատանքը բարձր գնահատվեց։ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ֆինանսական հաշվետվությունը ներկայացրեց Պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը։ Համագումարին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ միաձայն վերընտրվեց առաջադրված միակ թեկնածու Մարտին Սարգսյանը։ Նախագահության որոշմամբ ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն նշանակվեց Անդրանիկ Ալեքսանյանը։ Կատարվեց նաև ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահության անդամների ընտրություն։...

Կարդալ ավելին

Բիզնեսը և վիզան

Մայիսի 18–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի աշխատակազմի ղեկավար Արայիկ Վարդանյանը ընդունեց Միգրացիոն քաղաքականության զարգազման միջազգային կենտրոնի Թիմի ղեկավար Կարել Հոֆսթրային և Ծրագրի պատասխանատու Անդրեյ Ափոյանին։ Արայիկ Վարդանյանը հյուրերին ներկայացրեց Պալատի գործառույթներն ու մասնավորապես բիզնեսի զարգացման և աշխարհագրության ընդլայնման գործում վիզաների ստացման դյուրացման կարևորությունը։ Քննարկվեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ ...

Կարդալ ավելին

Հայ-իրանական հանդիպում

Մայիսի 17–ին Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընդունել է իրանական «Kayson» ընկերության նախագահ Մոհամմադ Ռեզա Անսարիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը։ Վարչապետը ողջունել է իրանցի գործարարների այցը մեր երկիր և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել և աջակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ծավալմանն ու զարգացմանը: Մոհամմադ Ռեզա Անսարին նշել է, որ իր ղեկավարած «Kayson» ընկերությունը՝ որպես միջազգային կապալառու կազմակերպություն, գործունեություն է ծավալում աշխարհի մի շարք երկրներում, մասնագիտացած է շինարարական, առևտրային, ինժեներական, ֆինանսական, ներդրումային ծառայությունների ոլորտում և ցանկություն ունի ներդրումային ծրագրեր իրականացնել նաև Հայաստանում: Զրուցակիցները քննարկել են տրանսպորտային և ջրամատակարարման ենթակառուցվածքների զարգացման, քաղաքաշինության, ճանապարհաշինության և այլ ոլորտներում...

Կարդալ ավելին

Հայ–թայվանական հանդիպում

 Մայիսի 16–ին մայրաքաղաքի «ՄԱՐԻՈԹ» հյուրանոցում կայացավ հայ–թայվանական գործարար հանդիպումը, որը կազմակերպվել էր ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Սանկտ–Պետերբուրգում Թայվանի առևտրային կենտրոնի ներկայացուցչության կողմից։ Ներկայացված էր թայվանական ապրանքների բազմաբնույթ տեսականի։ Գործարարները փոխանակեցին անհրաժեշտ ինֆորմացիա, ձեռք բերվեցին նոր կապեր, քննարկվեցին գործակցության համատեղ ծրագրերի հնարավորությունները։ ...

Կարդալ ավելին

Երևան – Սերպուխով

Մայիսի 11–ին ՀՀ առևտրարդյունաբերական պալատոում անցկացվեց ՌԴ Մոսկվայի մարզի Սերպուխով քաղաքի առևտրարադյունաբերական պալատի նախագահության արտագնա նիստը, որի օրակարգում նախատեսված էր հանդիպում Երևանի ԱԱՊ նախագահ, ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանի հետ։ Միաժամանակ ներկացացվեց Սերպուխովի ԱԱՊ նախագահ Անատոլի Յակուշևի հաշվետվությունը և հաստատվեց Պալատի հունիս ամսվա պլանը, որում սերպուխովցիները ակնկալում են Երևանի պալատի հետ գործակցության համատեղ ծրագրեր։ Խոսելով համագործակցության ոլորտների վերաբերյալ՝ Անդրանիկ Ալեքսանյանը առանձնացրեց մասնավորապես տուրիզմը, բարձր տեխնոլոգիաները  և   վերամշակող սննդարդյունաբերությունը։...

Կարդալ ավելին

Հայաստան – Թայլանդ տնտեսական կապեր

Մայիսի 5–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը հյուրընկալեց Թայլանդի Թագավորության դեսպանատան առևտրային գրասենյակի կոմերցիոն նախարար Կալայանի Սիրիկուլին և Թայլանդի տուրիստական վարչության տնօրեն Իյումպորն Դժիրագալվիսուլին։ Ներկայացնելով հայ–թայլանդական առևտրաշրջանառության խիստ սահմանափակ ծավալները՝ ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը նշեց, որ այն խթանելու համար նախ հարկավոր է բավարար տեղեկատվություն տրամադրել երկու կողմերի գործարարներին՝ կազմակերպելով հանդիպումներ, ցուցահանդես–տոնավաճառներ, բիզնես ֆորումներ։ Որպես նախապայման պարոն Ալեքսանյանը կարևորեց համապատասխան հուշագրի նախապատրաստումն ու վավերացումը, ինչը կարող է հստակ նախանշել գործակցության ոլորտները։ Թայլանդի Թագավորության դեսպանատան առևտրային գրասենյակի կոմերցիոն նախարար Կալայանի Սիրիկուլը, ներկայացնելով գործակցության հնարավորությունները, հատկապես մասնավորեց ոսկեգործությունը և տուրիզմը։ Նա հայ գործընկերներին հրավիրեց մասնակցելու Մոսկվայում կայանալիք թայլանդական ապրանքների ցուցահանդեսին և ապա գործարար պատվիրակությամբ այցելել...

Կարդալ ավելին

Երևանի ԱԱՊ — ի 6–րդ համագումարը

Ապրիլի 11–ին կայացավ Երևանի առևտրաարդյունաբերական պալատի 6–րդ համագումարը։ Անցած հինգ տարիների հաշվետվությամբ հանդես եկավ Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը։ Ֆինանսական հաշվետվությունը ներկայացրեց Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանը։ Կատարվեցին կանոնադրական առանձին փոփոխություններ։ Ընտրվեցին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի 6–րդ համագումարի պատվիրակներ։ Պալատի նախագահ վերընտրվեց Անդրանիկ Ալեքսանյանը։ ...

Կարդալ ավելին
hacklink al hd film izle php shell indir siber güvenlik türkçe anime izle Fethiye Escort android rat duşakabin fiyatları fud crypter hack forum wordpress nulled themesAnkara Evden Eve Nakliyatfethiye escortmobil ödeme bozdurmasu tesisatçısıbuy tiktok followersMobil Ödeme Bozdurma mobil ödeme bozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmeTürk Telekom Mobil Ödeme BozdurmaVodafone Mobil Ödeme BozdurmaTurkcell Mobil Ödeme BozdurmaVodafone Mobil Ödeme BozdurmaTürk Telekom Mobil Ödeme BozdurmaTurkcell Mobil Ödeme BozdurmaMobil Ödeme Bozdurmaweb vimiprefabrik evcasino sitelerigüvenilir bahis sitelerihtml nullednulled themes1xbet-girisaviator sinyal hilesibuy instagram followersMobil Ödeme İle NakitMobil Ödeme BozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmeMobil Ödeme Nakitmobil ödeme bozumMobil Ödeme BozdurmaMobil Ödeme Bozdurmaweb indekstemizlik şirketisite ekleMobil Ödeme BozdurmaMobil Ödeme BozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmeMobil Ödeme BozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmeAnkara Dershane