ՀՀ էկոնոմիկայի նախարարի այցը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ
Սույն թվականի հունվարի 27-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը հանդիպում ունեցան ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար կազմի և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ցուցահանդեսների կազմակերպման, բիզնեսի զարգացմանն ուղղված քայլերի, արտահանման ավելացման, բիզնեսում ռիսկերի ապահովագրության խնդիրների, ինչպես նաև նոր շուկաներում հաստատվելու հետագա ուղիների հետ կապված հարցեր։ ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը նշեց, որ պետության և մասնավոր հատվածի շահերի նորովի համադրումը լուրջ հարթակ կդառնա բիզնեսի զարգացման և արտահանման ավելացման գործում։ Պարոն Սարգսյանը նշեց նաև, որ համատեղ ջանքերով պետք է ուժեղացնել ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ և բիզնես շղթայի մյուս օղակները՝ օժանդակելու պետության տնտեսական քաղաքականությանը։ Ամփոփելով hանդիպումը մասնակիցները ներկայացրեցին գործարար միջավայրի արդի խնդիրները։ ...
Կարդալ ավելին