ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Author: armcc55

Ռյազանի գործարար պատվիրակությունը ՀՀ ԱԱՊ-ում

 Մարտի 1-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը հյուրընկալեց ՌԴ Ռյազանի մարզի գործարար պատվիրակությանը՝ փոխմարզպետ Արտյոմ Նիկիտինի գլխավորությամբ: Պարոն Նիկիտինը ներկայացրեց մարզի տնտեսական, գիտական ու մտավոր ներուժը և համագործակցության հնարավոր ոլորտներն ու հնարավորությունները: «Շուրջ 1 միլիոն 100 հազար բնակչություն ունեցող Ռյազանում ապրում են 6000-ից ավելի հայեր, որոնք ակտիվորեն ներգրավված են բիզնեսում: Գործում է Ռյազանի հայերի միությունը, կա հայկական դպրոց, ուր ցածր դասարանից ուսուցանվում են հայոց լեզու և հայոց պատմություն առարկաները»,-նշեց փոխմարզպետը: Նա հավելեց, որ նախորդ օրը Երևանի «Մերիդիան էքսպո» կենտրոնում բացված Ռյազանի մեծ ցասրահը, ուր ներկայացվում են շուրջ 62 ընկերությունների արտադրանքի հարուստ տեսականին, երկու ամսից արդյունքներն ամփոփելիս հաճելի անակնկալներ կպարգևի, կհաստատվեն նոր կապեր,...

Կարդալ ավելին

Հայաստանում բացվեց ՌԴ Ռյազանի մարզի ցուցասրահը

Փետրվարի 28-ին Երևանի «Meridian expo» կենտրոնում բացվեց ՌԴ Ռյազանի մարզի ապրանքների և ծառայությունների ցուցահանդեսը, որը իրականացվել է մարզի Կառավարության աջակցությամբ՝ Ռյազանի և Հայաստանի գործարարների միջև համագործակցության ձևաչափերն ու ծավալները ընդլայնելու, փոխադարձ կայուն առևտրային հարաբերություններ ստեղծելու նպատակով։ Ծրագրի համակազմակերպիչներն են ՀՀ առևտրաարդյունաբերական պալատն ու «Իվենտսենտր» ընկերությունը։ Ռյազանի փոխմարզպետ Արտյոմ Նիկիտինը նշեց, որ մարզի 62 ընկերությունները ներկայացրել են շուրջ 700 տեսակի արտադրանք, որոնք ցուցասրահում մնալու են երկու ամիս։ Պատվիրակության 16 անդամները մնալու են Երևանում և բազմաթիվ հանդիպումներով լիարժեք ներկայացնելու են ողջ տեսականին։ Պարոն Նիկիտինը հույս հայտնեց, որ երկու ամիս անց արդյունքներն ամփոփելիս ականատես կլինենք համագործակցության փոխշահավետ ծրագրերի։ «Մենք կամենում ենք առաջիկայում համագործակցության...

Կարդալ ավելին

Հայաստան–Բանգլադեշ տնտեսական կապեր

Հունվարի 25-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հյուրն էր Հայաստանի Հանրապետությունում Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Պրն. Գուսալ Ազամ Սարքերը։ Պալատի նախագահ Մարտին Սարգսյանը հյուրերին ներկայացրեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործառույթները, անդամակցությունը միջազգային կառույցներին, արտասահմանյան ներկայացուցչությունները, որոնք դրսում զբաղվում են հայ գործարարների արտադրանքը արտաքին շուկաներում ներկայացնելով և նոր տնտեսական կապեր ստեղծելով։ Պարոն Սարգսյանը կարևորեց Հայաստան-Բանգլադեշ տնտեսական կապերի առավել ակտիվացումը, ինչի համար կան շատ բարենպաստ պայմաններ և չօգտագոծված հնարավորություններ։ Դեսպան Սարքերը միանգամից շարունակեց հանդիպման ելակետային թեման՝ «Պարո՛ն Սարգսյան, դուք շատ ճիշտ նկատեցիք, որ կա զարգացման մեծ պոտենցիալ, ինչը համատեղ իրականացնելու ակնկալիքով էլ ժամանել ենք այստեղ։ Ուրախությամբ եմ նշում, որ Բանգլադեշում կա հրաշալի...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս արտահանել Եվրոպական միություն

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, «Իվենտսենտր» ընկերության և ԵՄ սևծովյան անդրսահմանային համագործակցության  ծրագրի հունվարի 14-ին համատեղ կազմակերպած երկօրյա սեմինարը թեև թեմատիկ առումով վերաբերում էր Եվրոպական միություն արտահանման խնդիրներին, բայց առավել քան բազմաբնույթ ու ընդգրկուն միջոցառում էր։ Բացման խոսքում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանը նշեց, որ նախընտրելի է սեմինարն անցկացնել ոչ թե երկարաշունչ դասախոսությունների, այլ նպատակային կոնկրետ հարցադրումների,  քննարկումների ու ակտիվ բանավեճերի ձևաչափով, ինչի շնորհիվ էլ այն չափազանց արդյունավետ ստացվեց։ Քանի որ խոշոր բիզնեսները արտահանման ավելի մեծ հնարավորություններ ունեն, ուստի մասնակիցները հիմնականում փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներն էին, որոնց հետաքրքրում էին օրենսդրական շատ փոփոխություններ, արտադրության  ու արտահանման մանրամասներ։ Սեմինարը վարողները՝ Ռուբեն Սարուխանյանն ու...

Կարդալ ավելին

ԱՊՀ անդամ երկրների ԱԱՊ ղեկավարների խորհրդի հերթական նիստը

Նոյեմբերի 17-ին տեսակապով տեղի ունեցավ ԱՊՀ անդամ երկրների առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհրդի 19-րդ հեռավար նիստը, որին մասնակցում էին պալատների նախագահներն ու քննարկվող խնդիրներին առնչվող պաշտոնատար այլ անձինք։ Օրակարգն ու ծրագիրը ներկայացնելուց հետո հրապարակվեցին խորհրդի ղեկավարների ողջույնի խոսքերը, ինչին հաջորդեցին ԱՊՀ անդամ երկրների պալատների ղեկավարների ելույթները։ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը իր ելույթի սկզբում ներկայացրեց համավարակի պատճառով ստեղծված նոր իրավիճակը և դրանով պայմանավորված պալատների անելիքները ու առկա մարտահրավերները հաղթահարելու քայլերը։Պարոն Սարգսյանը մասնավորապես ընդգծեց՝ «Օգտվելով առիթից՝ սրտանց շնորհավորում եմ անդամ պետություններին անկախության 30-ամյակի առթիվ և ցանկանում մեր երկրներին տնտեսական հզորացում, համաշխարհային չափանիշներով նվաճումներ ամենատարբեր բնագավառներում և ամենակարևորը՝ խաղաղ երկինք։ Ցավոք թեև վերջին...

Կարդալ ավելին

ՀՀ ԱԱՊ նախագահության հերթական նիստը

Հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀ  աևտրաարդյունաբերական պալատի նախագահության նիստ առկա և հեռավար միասնական ձևաչափով։ Նիստը վարում էր ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը։ Ներկայացնելով ստեղծված իրավիճակը՝ պարոն Սարգսյանը մասնավորեց, որ Պալատի բոլոր կառույցները առավել համագործակցված պետք է աշխատեն՝ հնարավորինս զորակցելու գործարարներին։ Նախապես քննարկվեցին Իսպանիայում (քաղաք Մալագա)  և Ռուսաստանի Դաշնությունում  (Սամարայի մարզ,  քաղաք Տոլյատի) ՀՀ ԱԱՊ ներկայացուցիչների նշանակման և վերանշանակման հարցերը։ Ընտրությամբ կայացվեցին համապատասխան որոշումներ։ Արբիտրաժային դատարանի նոր խմբագրմամբ կանոնակարգի և արբիտրների հաստատման հարցը ներկայացրեց Արբիտրաժային դատարանի քարտուղար Վահագն Դալլաքյանը՝ տեղեկացնելով դատարանին վճարման ներքին շեմի փոփոխությունը և այլ մանրամասներ, որոնք լրացուցիչ կհրապարակվեն Պալատի կայքէջում։ ՀՀ ԱԱՊ ծրագրերի ղեկավար Էդգար Մեհրաբյանը հանգամանորեն ներկայացրեց մարզային պալատների կողմից...

Կարդալ ավելին

Հայ-չեխական գործարար համաժողով

Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկի Հայաստան կատարած այցի շրջանակներում հոկտեմբերի 1-ին «ԱՐՄԵՆԻԱ ՄԱՐԻՈԹ» հյուրանոցի «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» սրահում կայացավ գործարար համաժողով, որը կազմակերպել էին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը, Չեխիայի առևտրի պալատը և Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատունը։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը բացման խոսքում նշեց, որ երկու երկրների բարեկամական հարաբերություններում հարկավոր է ակտիվացնել տնտեսական գործակցության բաղադրիչը, քանի որ կան մեծ ներուժ և չօգտագործված հնարավորություններ։ «Այսօր Հայաստանը Չեխիայի համար կարող է դառնալ տնտեսական կամուրջ հատկապես ԵԱՏՄ երկրների շուկաներ դուրս գալու, իսկ Հայաստանը Չեխիայի միջոցով ԵՄ շուկաներում ծավալվելու։ Չեխիան և Հայաստանը միջպետական կապերով ու համաձայնագրերով կանաչ լույս են վառում փոխգործակցության համար»,- իր խոսքում ասաց Չեխիայի...

Կարդալ ավելին

E-commerce թեմայով դասըթաց երիտասարդ ձեռնարկատերերի համար

Սեպտեմբերի 23-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը, Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE, ԱՄՆ) հետ համատեղ  «Երիտասարդ Ձեռնարկատերերի Ակադեմիայի» շրջանակներում իրականացրեցին հերթական դասընթացը՝ էլեկտրոնային առևտուր (E-commerce) թեմայով: Դասընթացը վարեց "Gradus solutions" բիզնեսի զարգացման գործակալության մարքեթինգի բաժնի ղեկավար՝ Հովհաննես Թադևոսյանը: Բանախոսը  սեփական փորձով ներկայացրեց հետևյալ թեմանը՝ [mkd_unordered_list style="circle" animate="yes" font_weight=""] Ինչպե՞ս ստեղծել սեփական օնլայն խանութ և վաճառել արտասահմանում, մարքեթփլեյսեր, ինչպե՞ս վաճառել Amazon-ում, [/mkd_unordered_list] Դասընթացին մասնակցեցին ինչպես նախորդ դասընթացի մասնակիցները, այնպես էլ նոր մասնակիցներ, ովքեր իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին միջոցառմանը: Հաշվի առնելով մասնակիցների դրական արձագանքները և մեծ գոհունակությունը անցկացված բոլոր երեք դասընթացների վերաբերյալ,  հուսով ենք որ ակադեմիան կկրի շարունակական բնույթ,որպեսզի խթան հանդիսանա բիզնեսի սեփականատերերի, տնօրենների, արտահանման մենեջերների և արտահանման գործընթացին առընչվող մասնագետների մասնագիտական աճի և շարունակական կրթության համար:...

Կարդալ ավելին

Հայաստան-Կուբա տնտեսական կապեր

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ռազմավարության առանցքային ուղղություններից է արտաքին տնտեսական կապերի  հաստատումն ու ծավալումը՝ որպես արտահանման խթանման կարևոր նախադրյալ։ Հատկապես նոր կապերի ստեղծման առումով առաջընթաց քայլ է Հայաստանի և Կուբայի հանրապետությունների առևտրաարդյունաբերական պալատների նախագահների սեպտեմբերի 10-ին կայացած տեսակոֆերանսը, որին մասնակցում էին նաև խնդրին առնչվող դիվանագիտական ու գործարար ոլորտի ներկայացուցիչներ։ Սա երկու պալատների գործակցության առաջին քայլն է, ինչի մեկնարկը ողջունելով և իրադարձային համարելով՝ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը ներկայացրեց իրական պատկերը՝ «Կարծում եմ բոլորիս համար ակնհայտ է, որ Կուբայի հետտնտեսական կապերի խորացումը կարևոր նշանակություն ունի երկու երկրների տնտեսությունների առաջխաղացման համար։ Ապրանքաշրջանառության ներկայիս ծավալներն անբավարար են, թեև կան հեռանկարային համագործակցության ուղղություններ ու...

Կարդալ ավելին

Երիտասարդ Ձեռնարկատերերի ամառային ակադեմիայի երկրորդ փուլն անցկացվեց Գյումրիում

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության (CIPE, ԱՄՆ) կենտրոնի հետ համատեղ 2021 թվականի օգոստոս ամսին մեկնարկեց Երիտասարդ ձեռնարկատերերի ամառային ակադեմիան։ Առաջին փուլը մեկնարկեց Վայոց Ձորում օգոստոսի15-19, իսկ երկրորդն անցկացվեց Շիրակի մարզի Գյումրի քաղաքում օգոստոսի 26-29-ը։ Վայոց Ձորի մարզում անցկացված ակադեմիային մասնակցեցին հետաքրքիր և նորարարական բիզնես գաղափարներ ունեցող շուրջ 20 երիտասարդ ձեռնարկատերեր՝ ստանալով նոր և պրակտիկ գիտելիքներ ոլորտի լավագույն և փորձառու մասնագետներից: Օգոստոսի 26-ին մեկնարկեց երկրորդ փուլը, որն անցկացվեց Շիրակի մարզում (Գյումրի հյուրանոցում և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում): Դասընթացներն անցկացվեցին խմբային աշխատանքների, խաղերի, իրավիճակային օրինակների և ինտերակտիվ հարցումների միջոցով: Դասընթացները սկսվեցին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանի և Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE,ԱՄՆ) հայաստանյան ներկայացուցիչ Լուիզա Այվազյանի ողջույնի խոսքերով: Վլադիմիր Ամիրյանը ներկայացրեց պալատներին...

Կարդալ ավելին
hacklink al hd film izle php shell indir siber güvenlik türkçe anime izle Fethiye Escort android rat duşakabin fiyatları fud crypter hack forum bayan escort - vip elit escort lyft accident lawyer wordpress nulled themesAnkara Evden Eve Nakliyatfethiye escorthtml nullednulled themesbomb bonanza oynasugar rush oynashining hot oynablackbull oynaelf bar türkiyeCialisTheta Healing Nedirbuy stripe accountmindhaber.comegt slot oyunlarıcandy palace oynaegt slot oynafire hot oynapragmatic slot oyunlarıstriking hot oynahappy hooves oynabarn festival oynaintobet girişgüvenilir medyumMedyum Amir Ahmeden iyi forex şirketleridizipal güncelbeylikdüzü escortomegleبازی انفجار