«Շինարարություն և ինտերյեր 2022» ցուցահանդեսը մեկնարկեց
«Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում մայիսի 13-ին մեկնարկեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնած և ավանդաբար գործող «Շինարարություն և ինտերյեր» միջազգային մասնագիտացված 14-րդ ցուցահանդեսը: ՀՀ ԱԱՊ նախագահ մարտին Սարգսյանի ողջույնի ուղերձում ներկայացված են կարևորագույն այդ միջոցառման և հայ գործարարի այսօրվա ու վաղվա անելիքները՝ «Քաղաքարթության հարաճուն պահանջները թեև ժամանակի հետ փոխվում են, բայց միշտ անփոփոխ է մնում մեր ժողովրդի կառուցելու և երկիրը շենացնելու գենետիկ հատկությունը: Աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային մերօրյա մարտահրավերների հաղթահարման գործում առավել կարևորվում է կառուցելը, մեր երկրի շինինդուստրիայի նորացումն ու վերազինումը, համաշխարհային առաջավոր փորձի կիրառումը»: Ցուցահանդեսի բացմանը գործում էր ինտերնետային ուղիղ տեսակապ Չինաստանի գործարարների հետ, որի ժամանակ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը...
Կարդալ ավելին