Վերջին նորությունները
2017-12-28

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի շնորհավորական խոսքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ, ևս մեկ տարի մեր կյանքից պահ տվեցինք ամենազոր ժամանակի հիշողությանը... Հենց ամենաարդար դատավոր ժամանակն էլ կարժևորի բոլորիս արածն ու կիսատ թողածը, կհուշի մեր բացթողումների  մասին, որ հնարավորություն ունենանք լրացնելու և սրբագրելու 2017-ի  գործերը

2017-12-26

Շնորհակալագրերի հանձնում

Ս.թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատում կայացավ ՀՀ ԱԱՊ-ի և «Գործարար կանանց աջակցման բիզնես-կենտրոն» հիմնադրամի կողմից 2017թ. ընթացքում համագործակցող կազմակերպություններին շնորհակալագրերի հանձնման արարողությունը


Լրատու

Մասնագիտական կրթություն և ուսուցում 


Մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը ազատ շուկայական տնտեսության կարևոր բաղադրիչն է:Հետևաբար, տնտեսության զարգացումները պետք է լիարժեք արտացոլում գտնեն մասնագիտական կրթության վրա: Հիմք ընդունելով այն, որ, տնտեսության հիմնական շարժիչ ուժը գործարար աշխարհն է,ՀՀ առևտրաարդյունաբերական պալատն իր գործունեության առաջնային ուղղություններից է նախանշել մասնակցությունը մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի կայացմանը: 
Այսօր Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթության և գործարարության՝ բիզնեսի միջև անհրաժեշտ է զարգացնել գիտելիքի շրջանառությունը, որը նախապայման կդառնա մի կողմից մասնագիտական կրթության որակի բարձրացմանն ու գործարարության զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը, մյուս կողմից՝ աշխատուժի ձևավորմանը:
Գիտելիքի շրջանառությունը կարող է նաև բիզնեսին հաղորդել հստակ առավելություններ՝ ինովացիոն նախաձեռնությունների ներդրման միջոցով: Այս սկզբունքը կենսագործելի է, եթե կրթությունը և բիզնեսն աշխատեն միասին, ինչպես որ ցույց է տալիս աշխարհի առաջավոր փորձը:
Երկրում ձևավորված գործարար միջավայրն, ընդհանուր առմամբ, դրական միտում ունի: Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս գիտակցում են, որ մասնավոր հատվածը կարևոր գրավական է երկրի արդեն կայուն տնտեսության պահպանման և շարունակական աճին նպաստելու, նոր աշխատատեղերի ստեղծման, ինքնազբաղվածության խրախուսման, գյուղական համայնքների բարգավաճման, ինովացիոն համակարգերի զարգացման գործում:
Մասնագիտական կրթության համակարգում սոցիալական գործընկերության հաստատումն ու զարգացումը կարող է շատ հարցերի լուծում տալ: Ուստի, վերջին տարիների իրականացվող, հատկապես, միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) համակարգի բարեփոխումների շրջանակներում հանրապետական, տեղական և ճյուղային մակարդակներում գործարար/գործատուների ներգրավման համար ստեղծվեցին լայն հնարավորություններ: Մասնավորապես, 2008թ. ՀՀ Վարչապետի որոշմամբ ստեղծվեց ՄԿՈՒ զարգացման ազգային խորհուրդ` սոցիալական գործընկերների ներկայացուցիչների ներգրավմամբ, քոլեջների կառավարման խորհուրդներում և 24 մասնագիտության պետական կրթական չափորոշիչների մշակման աշխատանքներում ներկայացվեցին ըստ ոլորտների գործատու/գործարարներ, ստեղծվեցին ոլորտային հանձնաժողովներ: Այնուհետև, 2009թ. ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ հաստատվեց  ՙՀայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում սոցիալական գործընկերության հայեցակարգը՚, որը նպատակ ունի նպաստել եռակողմ համաձայնության ձևավորմանը և սոցիալական գործընկերության ինստիտուցիոնալացմանը: 2009-ի ձեռքբերումների շարքում առանձնակի ուշադրության է արժանի նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Հայաստանի  գործատուների հանրապետական միության  միջև ստորագրված մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը:
Նշված բոլոր գործընթացներում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատն ունի իր լուրջ մասնակցությունը, թե ռազմավարական նախաձեռնությունների մշակման և թե միջոցառումների իրականացման գործում:
Ի վերջո, մասնագիտական կրթության մեջ գործարարների մասնակցության հիմքում կարևորվում է կրթության և ուսուցման որակի բարձրացումը, աշխատաշուկայի համար մրցունակ կադրերի պատրաստումը, շրջանավարտների զբաղվածության ապահովումը և փոխկապակցված բազում խնդիրների լուծումը: