Գործընկերներ


EUROCHAMBRES
100 International Chamber of Commerce
Արբիտրաժ
Export HELPDESK
EBRD BAS Armenia
East Invest
giz
BAN
SRCIC

Վերջին նորությունները
2017-12-28

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի շնորհավորական խոսքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ, ևս մեկ տարի մեր կյանքից պահ տվեցինք ամենազոր ժամանակի հիշողությանը... Հենց ամենաարդար դատավոր ժամանակն էլ կարժևորի բոլորիս արածն ու կիսատ թողածը, կհուշի մեր բացթողումների  մասին, որ հնարավորություն ունենանք լրացնելու և սրբագրելու 2017-ի  գործերը

2017-12-26

Շնորհակալագրերի հանձնում

Ս.թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատում կայացավ ՀՀ ԱԱՊ-ի և «Գործարար կանանց աջակցման բիզնես-կենտրոն» հիմնադրամի կողմից 2017թ. ընթացքում համագործակցող կազմակերպություններին շնորհակալագրերի հանձնման արարողությունը


Լրատու

Ս.թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատում կայացավ ՀՀ ԱԱՊ-ի և «Գործարար կանանց աջակցման բիզնես-կենտրոն» հիմնադրամի կողմից 2017թ. ընթացքում համագործակցող կազմակերպություններին շնորհակալագրերի հանձնման արարողությունը: Միջոցառմանը հրավիրված էին ավելի քան հիսուն գործարար՝ կին և երիտասարդ ձեռներեցներ, որոնք ներկայացնում էին արտադրության, ծառայությունների մատուցման, բշկության, կրության, զբոսաշրջության և այլ ոլորտները: Մասնակիցներին ողջունեցին և շնորհավորական խոսքով հանդես եկան ՀՀ ԱԱՊ նախագահի խորհդական, «Գործարար կանանց աջակցման բիզնես-կենտրոն» հիմնադրամի նախագահ Լիլիա Գևորգյանը և ՀՀ ԱԱՊ նախագահի խորհրդական, ՀՀ ԱԱՊ Երիտասարդ գործարարների խորհրդի ղեկավար Անժելիկա Բարսեղյանը: Որպես պատվավոր հյուր, հրավիրված էր ՀՀ ԱԱՊ նախագահության անդամ Սեյրան Մաթևոսյանը, ով իր ողջույնի խոսքում նշեց կանանց ձեռնարկատիրության դրական կերպարը և մաղթեց երիտասարդ գործարարներին նորանոր հաջողություններ 2018թ-ի ընթացքում: