Գործընկերներ


EUROCHAMBRES
100 International Chamber of Commerce
Արբիտրաժ
Export HELPDESK
EBRD BAS Armenia
East Invest
giz
BAN
SRCIC

Վերջին նորությունները
2017-10-17

Ազգային գործարար օրակարգի մեկնարկային ներկայացումը

2017 թվականի հոկտեմբերի 17-ին Երևանում, Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Էրատո» սրահում կայացավ Գործարար Շահերի Պաշտպանության Ցանցի (այսուհետև՝ Ցանց) կողմից մշակված Ազգային Գործարար Օրակարգի (ԱԳՕ) ներկայացումը։

2017-10-08

«ՊանԱրմենիան Էքսպո 2017»

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը և «ՊրոմԷքսպո» ընկերությունը հոկտեմբերի 6-8-ը ներկայացրեցին իրենց հերթական համատեղ նախագիծը` «ՊանԱրմենիանԷքսպո 2017»  ութերորդ միջազգային բազմաբնույթ ցուցահանդեսը


Լրատու

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը և «ՊրոմԷքսպո» ընկերությունը հոկտեմբերի 6-8-ը ներկայացրեցին իրենց հերթական համատեղ նախագիծը` «ՊանԱրմենիանԷքսպո 2017»  ութերորդ միջազգային բազմաբնույթ ցուցահանդեսը, որը  նվիրված էր Էրեբունի -Երևանի 2799ամյակին:

«ՊանԱրմենիանԷքսպո»2017»  Ցուցահանդեսի նպատակը՝

  • Հայրենական արտադրանքի ճանաչողականության և պահանջարկի բարձրացումը

  • Խթանել հայրենական արտադրանքի արտահանումը

  • Նպաստել Հայաստանի և արտերկրների միջև  համատեղ գործարար և ներդրումային ծրագրերի խթանմանը

  • Աջակցել Հայաստանի տնտեսական ներուժի բացահայտմանը


Թեմատիկ բաժինները՝

Առողջապահություն, արդյունաբերություն, բեռնափոխադրում, գյուղատնտեսություն և սննդարդյունաբերություն, զբոսաշրջություն, ծառայություններ, տպագրություն, տեքստիլ, շինարարություն և կահույք:

«ՊանԱրմենիանԷքսպո 2017» ցուցահանդեսին մասնակցեցին ավելի քան 138 կազմակերպություն Հայաստանից, Արցախից, Չինաստանից, Ավստրիայից,Ռուսաստանից, Գերմանիաից, Հնդկաստանից,  Ամերիկայի Միացյալ Նահանգներից:

«ՊանԱրմենիանԷքսպո 2017» ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից անցկացվեցին սեմինար-շնորհանդես՝ տրամադրվող աջակցության   ուղղությունների մասին:

 

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ

«Պրոմէքսպո» ՍՊԸ