Գործընկերներ


EUROCHAMBRES
100 International Chamber of Commerce
Արբիտրաժ
Export HELPDESK
EBRD BAS Armenia
East Invest
giz
BAN
SRCIC

Վերջին նորությունները
2017-12-28

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի շնորհավորական խոսքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ, ևս մեկ տարի մեր կյանքից պահ տվեցինք ամենազոր ժամանակի հիշողությանը... Հենց ամենաարդար դատավոր ժամանակն էլ կարժևորի բոլորիս արածն ու կիսատ թողածը, կհուշի մեր բացթողումների  մասին, որ հնարավորություն ունենանք լրացնելու և սրբագրելու 2017-ի  գործերը

2017-12-26

Շնորհակալագրերի հանձնում

Ս.թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատում կայացավ ՀՀ ԱԱՊ-ի և «Գործարար կանանց աջակցման բիզնես-կենտրոն» հիմնադրամի կողմից 2017թ. ընթացքում համագործակցող կազմակերպություններին շնորհակալագրերի հանձնման արարողությունը


Լրատու

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի շնորհավորական խոսքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ, ևս մեկ տարի մեր կյանքից պահ տվեցինք ամենազոր ժամանակի հիշողությանը... Հենց ամենաարդար դատավոր ժամանակն էլ կարժևորի բոլորիս արածն ու կիսատ թողածը, կհուշի մեր բացթողումների  մասին, որ հնարավորություն ունենանք լրացնելու և սրբագրելու 2017-ի  գործերը: Սակայն էականը նպատակամիտված գործելու և կիսատը շարունակելու մեր կամքն է ու վճռականությունը: Չէ որ 2018 –ին անելիքներն ավելի շատ են, արդեն գործելու ենք նոր տնտեսահարաբերություններում, առավել ևս՝ երբ ավելացել են դարիս մարտահրավերները:

Սիրելի գործարարներ, այսօր տնտեսական ճակատում դուք եք մեր երկրի զինվորները, տերը, պահապանը, աշխատատեղեր ստեղծողը, որի շնորհիվ միայն կմեղմանա արտագաղթը, հայ մարդը կմնա ծաղկեցնելու իր երկիրը:

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը դարձյալ ձեր կողքին է, ձեր հոգսերով մտահոգ: Միայն մեր համերաշխությամբ, համատեղ աշխատանքով, ներդրումներով, արտահանման ծավալների մեծացմամբ և նվիրված աշխատանքով կբարենորոգենք մեր Հայրենիքը:

Սիրելի հայարենակիցներ, ամենաջերմ սիրով շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթում նորանոր հաջողություններ աշխատանքում, երջանկություն և բարեկեցություն ձեր ընտանիքներին և խաղաղ ու բարեշեն ժամանակներ մեր պետությանը:

ՄԱՐՏԻՆ  ՍԱՐԳՍՅԱՆ

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ